s.

horsefly, gad-fly, wasp.

ՁԻԱՍՏԱՆ ՁԻԱՍՏԱՆԻ ՁԻԱՍՏԱՑ. σφήξ, σφηκία vespa, examen vesparum, crabro μέλισσα, -ση apis. որ եւ ՁԻԱՊԻԾԱԿ. Ազգ չարատանջ մեղուաց, կամ ճանճից ձիոց. պիծակ, խումբ պիծակաց.

Զձիաստան, եւ զբրիտաց։ Ձիաստանաւ մերժե զազգսն. (Վեցօր. ՟Է։ Նախ. օրին.։)

Օրինակաւ ձիաստանւոյն ահ արկանէ նոցա, զբաբեղացւոցն զխայթողութիւնն յայտնելով։ Խնդրեաց զպիծակս ձիաստանեաց. (Գէ. ես.։ Ճ. ՟Ա.։)

Առաքեաց զձիաստացսն։ Շարժեսցէ տէր զձիաստացն. (Յես. ՟Ի՟Դ. 12։ Ես. ՟Է. 18։)

Ո՛չ մեղու ասեն, այլ՝ ձիաստաց։ Օրինակաւ ձիաստացին արկանէ նոցա ահ. (Ոսկ. ես.։)

Յապականութենէ մեռելոց ծնեալ, որպէս եւ ձիաստացք ի ձիական մարմնոց. (Փիլ. բագն.։)

Վնասակար զեռուն ըստ իմաստասիրացն բանի ի նեխեալ մարմնոց սոցա ասեն ծնանել, յարանուն ինքեան ձիաստաց կոչեցեալ. (Պիտ.։)