adj.

Կրօղ յանձին զճգնութիւն միանձանց, կամ մարտիրոսաց. յաղթական ի հանդէս մրցանաց.

Ճգնազգեաց սրբոց (վկայից) դասք. (Շար.։)

Սուրբ նշխարօք ճգնազգեաց նահատակին գրիգորի. (Փարպ.։)

Ճգնազգեաց մարմնոյ երանելւոյն. (Ճ. ՟Բ.։)

Սուրբ ճգնազգեացքն։ Ճգնազգեաց գրիչն. (Վրք. հց. ՟Ա. եւ ՟Դ։)

Ճգնազգեաց առաքինութեամբ քաղաքավարեցին. իմա՛ ճգնողական. (Շ. բարձր.։)