adj.

strong, great;
violent, impetuous, vehement;

adv.

—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

adj.

ἱσχυρός, κραταιός fortis, robustus σφοδρός , σφοδρότερος vehemens, -ntior;
gravis, nimius πολύς multus συχνός, πυκνός creber, frequens. Ուր կայցէ ոյժ իմն պնդութեան, եւ առաւելութիւն յիմիք կարգի. զօրաւոր սաստիկ. յոյժ մեծ. շատ եւ բո՛ւռն. պնդագոյն. տոկուն. ամեհի. խիստ. պինտ, կտրուկ, ծանտր.

Հողմ մեծ ուժգին։ Մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ուժգին գոչմամբ.եւ այլն։

Են իմ երկու զուարակք ուժգինք եւ չարք. (Ճ. ՟Ա.։)

Զկենդանի ուժգին մարմին (այսինքն մարմնով՝) սովորեցաք ասել վիթխարի. եւ այլք՝ անճոռնի, կէսք՝ անհեթեթ. (Վանակ. յոբ.։)

Մարտնչել ընդդէմ նոցա ուժգին զինու՝ որ ոչ յաղթահարի. (Եւս. պտմ.։)

Որ ի վաստակոցն ծնանի պտուղ, ոչ տայ թոյլ ուժգին լինել աշխատանացն։ Ուժգին տանջանս պատրաստեմք անձանց մերոց։ Այսու զնա ուժգին գործէր, եւ քաջալերէր վասն հաւատոցն։ Ուժգին ծառայիցն բազմութիւն. (Ոսկ. յհ.։)

Սաստիկ կազմութեամբ եւ ուժգին աղխիւք. (Փարպ.։)

Ուժգին ճառս հրատարակեալ լինի զհերակլեայ. (Նոննոս.։ Իսկ Թր. քեր. Ուժգին դնի իբր ածական բաղդատական։)

adv.

ՈՒԺԳԻՆ. ՈՒԺԳԻՆՍ մ. κραταιῶς, εὑτόνως, ἑπι πολύ, μάλα, σφοδρῶς fortiter, vehementer, intense, frequenter, valde, nimis. Յոյժ. սաստի՛կ. կարի՛. բռնի. քա՛ջ. մեծապէս. սաստկութեամբ. ուժով, եւ իժով, սաստկութենով, զօռով.

(Փողով) ազդեսցես ուժգին։ Զայրացեալ ուժգին։ Ի տեղւոջ միոջ ուժգին ամրացեալ. (Յես. ՟Զ. 8։ Նեեմ. ՟Դ. 1։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Եթէ ոչ տաս, ուժգին առից. (՟Ա. Թագ. ՟Բ. 16։)

Եւ զայս առնէր առ ի ցուցանել, թէ նոցին սպանութիւնն ուժգին էր. (Ոսկ. գծ.։)

Ուժգին գանեաց զնոսա (բանիւք)։ Քարշել ուժգին ընդ քարաժեռ կոպճուտ տեղիս։ Որպէս եւ զիս եհար ուժգին. (Ոսկ.։ Փարպ.։ Շար.։)

Ի կողահերձ սայրասուր սլաքէ ուժգին բախմանէ։ Ուժգին լլկանօք։ Ուժգինս հնչեցեալ։ Ուժգինս ակնարկես։ Ուժգինս ընթանալ. (Նար.։)