adv.

in vain, uselessly, vainly, to no purpose;

adj.

vain, useless, futile, insignificant, common.

adv.

δωρεάν gratis εἱκῆ frustra ἀπλῶς simpliciter, sine causa, inconsulto ἑξάπινα repente ὠς ἕτυχεν indiscriminatim. Վայրաբար. ընդվայր. ի զուր. ի սնոտիս. ի նանիր. վարկպարազի. անխորհրդաբար. պարզաբար. վեր ի վերոյ. հարեւանցի. յանպատրաստից. ըստ դիպաց. անխտիր. փուճ տեղ.

Մի՛ մերձենայք՝ ի սեղան իմ վայրապար։ Մի՛ մտցեն վայրապար տեսանել զսրբութիւն սրբութեանցն։ Զի որ ի հրոյն ոչ ապականէր, վայրապար ի դոյզն ճառագայթից արեգականն ջեռեալ հալէր. (Մաղ. ՟Ա. 10։ Թուոց. ՟Դ. 20։ Իմ. ՟Ժ՟Զ. 27։)

Ոչ զոք զուր սիրէ աստուած, եւ ո՛չ վայրապար զոք ատեայ. (Կիւրղ. թագ.։)

Վայրապար կեալ, կամ շրջիլ։ Ոչ վայրապար, այլ յոյժ խորհրդապէս։ Ոչ վայրապար եդ։ Ոչ վայրապար ելանէր ի գալիլեա այլ՝ մեծամեծ իրս յօրինէր. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։ Կանոն.։ Շ. թղթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 28. 30։)

Վայրապար եւ անչափ նիրհումն։ Վայրապար յետոյ եւ ընդունայն աղօթքն գտանիցին. (Բրս. հց.։)

Ի վայրապար բերմունս. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)

Ոչ անդէպ եւ վայրապար. յն. արտաքոյ նպատակի. (Փիլ. իմաստն.։)

adj.

ՎԱՅՐԱՊԱՐ, ի, աց. ա. (յն. պէսպէս բացատրեալ). Նանիր. սնոտի, ունայն, չնչին. ումպէտ, հասարակ. անպատճառ. անխորհուրդ. անիմաստ. աննշան. ընդունայն եւ ընդվայրայածու. փուճ. պօշ, ավարա, պալպօշ.

Վայրապար մարդիկ, կամ սրակ, կամ բարի. (Փիլ. ՟ժ. բան.։ Արիստ. գոյաց.։ Պերիարմ.։)

Ոչ թէ գինի վայրապար, այլ՝ գինի անոյշ։ Ոչ եթէ վայրապաղ բարեկամաց վստահանամք, այլ հարազատաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 21. 23։)

Հանապազ ի վայրապարացն (յն. յանտեղեաց) զինքն վերստին կոչեսցէ։ Զբօսանք (բանից) վայրապար՝ ի բաց ընկեցեալ լիցի. (Բրս. հց. եւ Բրս. ճգն.։)

Զբաղեալ ի վայրապար խօսս. (Խոսր. պտրգ.։)

Տան պատճառս վայրապարաց զրպարտողաց մարդկան։ Բազմացան եւ անվայելուչ վայրապարաց՝ հոգւոցն երեսք (այսինքն՝ աչք) միշտ կափուցեալ են. (Փիլ. լին. ՟Գ. 3։ ՟Դ. 2։)

Ըստահակաց՝ խրատ գիտութեան, վայրապարաց՝ լուծ նըհանջման. (Շ. ոտ. բարձր.։)

Վայրապարք անժամ ծախեալ զինչս՝ ի ժամու ոչ ունին տալ. (Մխ. առակ. ՟Ժ՟Է։)

Այլ վայրապարքն յայսպիսեաց աստի ինչ ոչ ուղղեցին։ Զայս վասն վայրապարացն արգելաք. ապա թէ ոչ՝ չեն ինչ ի հակառակացն այս։ Մատնեն մահու, եւ ոչ վայրապար մահու, այլ անարգ մահու. (Իգն.։)

Եթէ եղբայր զեղբայր ի վայրապարս տրտմեցոյց. յն. յանտարբերս, այսինքն ի չնչին իրս. (Բրս. հց.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Վայրապարազարդ

Վայրապարախօս

Վայրապարացասումն, ման

Voir tout