stall, stable.
• «ձիու կամ էշի ախոռ» Սեբ. է։ 68, 95. Վրք. հց. (ՆՀԲ դնում է ո հլ. բայց չունի վկայութիւն). որից ախոռապետ Բուզ. ախոռապան Մարթին. տե՛ս և շահախոռա-պետ։
• = պրս. [arabic word] axūr «ախոռ», պհլ. āxvar «ախոռ», axvar i storān «գոմ», քրդ. ❇ axū̄r «ախոռ, մսուր», աֆղան. āxōr, որոնք գալիս են ղնդ. *āxvarəna ձևից և այս էլ ծագում է xvar «ուտել, խմել» արմատից a մասնիկով, ըստ այսմ ախոռ բուն նշա-նակում է «ուտել-խմելու տեղ»։ Իրանեան-ներից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] axur, չաղաթայ. axor «մսուր», արևել. թրք, ❇ ὄxór «ձիու ախոռ», օսմ. [arabic word] axor axər, ahər «ախոռ» (և սրա միջոցով նյն. αχούρι, բուլգար. yahər, yaər, ohər, avər, սերբ. hahar, har), վրաց. ախորի, ախուրի «ախոռ», թալմուդ. [hebrew word] «ախոռապետ»։ -Հիւբշ. 93։
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. և այլն։
• ԳՒՌ.-Սլմ. ախոռ, Ախց. Ակն. Խրբ. Կր. Շմ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. ախօռ, Երև. ա՛խօռ, Հճ. ախոր, Մշ. յախոռ, Գոր. Ղրբ. ա՛խուռ, Մրղ. Տփ. ախուր, Զթ. mխէօռ, Ասլ. ախ-վէօր, Ագլ. ա՛հուռ, իսկ Պլ. ախըռ՝ նոր փո-Մրղ. տեղական թուրքերէնի ազդեցութեան տակ՝ իմաստի փոքր փոփոխութեամբ դարձել է «մսուր». այսպէս է հասկանում նաև Բառ երեմ. էջ 216, որ մեկնում է մսուր «ախոռ»։