cf. Աղխ. Ah ! Alas !
cf. Աղխ. Կահ կարասի. ինչք. աղըրլըգ, թէճէմմիւլլէթ.
Կանամբք եւ որդուովք եւ ամենայն ախիւ իւրեանց։ Գնայ ընտանեօք եւ ախիւ առ կայսր։ Չու արարեալ սաստիկ կազմութեամբ, եւ ուժգին ախիւք. (Ագաթ։ Յհ. կթ։ Փարպ։)
այս ինքն աղխ, որպէս Յօդ մարմնոյ. յօդուած. օյնագ.
Զանդամոցն պատկանաւոր ախից ընդ միմեանս յօդումն. (Մագ. Զ։)
առաւել ռմկ. Ո՛հ. ո՛վ. աւաղ. ա՛հ.
Եւ աւաղականն (մակբայ). ա՛խ, ու՛խ, ո՛հ, ի՛շ, վա՛հ. (Թր. քեր. հյ։)
• . ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։
• Հիւնք. խաղ բառից։ Bugge, Beitr. 36 յն. ἀρϰὲω «արգիլել», ὰρϰος «պահպա-
• նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։
• ԳՒՌ.-Ախց. Հմշ. Մշ. ախ «դռան փա-կանք», Ակն. Խրբ. Հմշ. ախէլ «դուռը փակել», Սեբ. ախլը «գոց, կողպուած». հմմտ. նաև ախլանք Բզ. Բն. Եւդ. Կիւր. Զն. Սեբ. «դուռը կողպելու համար վրան անցուած շղթան», ախիկ Ակն. «դռան կողպէք», ախլել Սեբ. Չն. «դուռը կողպել՝ շղթան դնելով»։ Գրաբարում բառիս ուղղագրութիւնը անորոշ է (ա՞ղխ թե ախ). նոր գրականում միայն աղխ ձևը հա-մարւում է ուղիղ. գաւառականների ախլը, ախլանք, ախլել ձևերի լ ձայնը թերևս շարու-նակութիւնն է հին ղ ձայնի։