adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

adj.

ԱՆՈՅՇ γλυκύς, dulcis, ἠδύς , ἁγαθός, καλός, suavis, bonus, jucundus. գրի եւ իբր ռմկ. ԱՆՈՒՇ. Քաղցր. համեղ. անուշահոտ. չունօղ զկծութիւն կամ զդառնութիւն. լայնաբար՝ Լաւ, հաճոյական, ախորժ. ազնիւ. համով. աղէկ. տադլը, լէզզէթլի, լէզիզ, նուշին, ալա.

Իւղովք անուշիւք։ Ի խունկս անուշունս։ Խունկք կամ իւղք անուշունք։

Իւղով անուշիւ (ըստ յն. մեռոնիւ)։ Հոտոցն անուշից։ Անոյշ գինի։ Զոր օրինակ ջուր ընդ գինի ոք խառնէ, քաղցր եւ անոյշ առնէ զշնորհս նորա. եւ այլն։

Քաղցրն եւ անուշն, դառն եւ կծուն։ Անոյշ բարիք. (Յճխ. ՟Է. ՟Ի։)

Գեղեցիկ առ ի տեսանել, եւ անուշ առ ուտել էր. (Կիւրղ. ծն.։)

Մի՛ հայիք ի խօսս քաղցրաբանս, եւ մի՛ ի հայեցուածս անուշս. (Ոսկիփոր.։)

Տաղ անոյշ։ Գուսանի եւ լարի եւ անուշ եղանակաց ձայն. (Գանձ.։ Մխ. բժիշկ.։)

s.

ԱՆՈՅՇՔ, անուշից. ἠδυσμός, ἤδυσμα, suavitas, condimentum suave. իբր Անուշութիւն. անոյշ եւ հաճոյական իր, վիճակ. վայելք փափկութեան.

Ի հոտ անուշից Պտուղ անուշից տեառն. ստէպ ի սուրբ գիրս։

Յանուշից, եւ ի բազմերան կենացն տարագիր գտանէր. (Եւս. քր. ՟Ա։)

Մի թերին յանոյշս, եւ միւս թերին ի դժոխս. (Եզնիկ.։)

adv.

ἤδυστος, suaviter, suavissime. Քաղցրութեամբ. հաճութեամբ. զուարճութեամբ. ախորժելով, սիրով.

Անո՛յշ արդ առաւել պարծեցայց ի տկարութիւնս. արդ խնդութեամբ պարծիմ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

• (ի հլ. յգ. ուղ. անոյշք կամ անու-շունք) «համեղ, ախորժելի, հոտաւէտ» ՍԳր. Կիւրղ. ծն. «հաճելի բան, ախորժելի կեանօ» Եւս. քր. «սիրով, ախորժելով» Ոսկ. բ. կոր. որից անոյշք «երկնային արքայութիւն» Եզն. անուշակ «անմահական» Գ. մկ. զ. 10. Եւս. քր. ա. անուշակ կերակուր «անմահների ու-տելիքը, ἀμβροσῖα» Իմ. ժթ. 20. անուշահամ Ագաթ. անուշահոտ Ագաթ. Եզն. անուշանալ «անու» հոտեր քսուելով հոտաւէտուիլ» Ոսկ. ա. տիմ. մ. և ես. անուշարար «ախորժելի» Չաք. թ. 17. «քաղցրեղէն եփող» Եղիշ. անու-շութիւն «քաղցրութիւն, բոյր» ՍԳր. Ագաթ. ւետնաբար անուշացնել զսիրտ «հաճել, հա-մոզել» Սմբ. պտմ. 102։

• = Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ յետոյ Paterm. 92 են։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Մկ. Մշ.Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. անուշ, Ջղ. անուշ, անո՜շ. Սլմ. անօ՜շ, Տիգ. անուշ, Ակն. անիւշ, Ասլ. էնիւշ, Հմշ. օնուշ, Մրղ. աննօշ, այս ձևերից ռմանք, ինչ. Ասլ. Խր. Պլ. նշանակում են «քաղցր» (սրանց մէջ քաղցր բառը կորսուած է). ուրիշներ՝ ինչ. Սչ. Խրբ. Ոզմ. «համեղ, համով» (որոնց մէջ քաղցր բառն էլ կայ պահուած), իսկ Ագլ. Ղրբ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. գործածում են միայն իբր բարեմաղթութիւն ւտողին կամ մանաւանդ խմողին ուղղուած։ Նոր բառեր են անուշաչուի, անուշատուր ա-նուշբերնել, անուշել, անուշեղէն, անուշկեկ, անուշ-մանուշ, անուշ-չանուշ ևն։

• ՓՈԽ.-Ըստ Ծաղիկ 1891, էջ 89-90 թրք. գործածւում է nuš olsun, anuš olsun«անո՜ւշ լինի» (իբր բարեմաղթութիւն. յատկապէս ճաշի վրայ զկռտացողներին են ասում). ա-ռաջինը պարսկերէն է, իսկ երկրորդը՝ եթէ ստոյգ է, փոխառեալ է հայերէնից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անոյշք, շից

Դիցանոյշ, նուշի, նուշից

Վարդանոյշ

Քրմանոյշ, նուշայ

Voir tout