ceiling, roof;
floor;
garret.
պրս. առասթագ ὅροφος. tectum. Ձեղուն. ցու. յարկ տան կամ սենեկի. ծածկոյթ յարկաց. առիք, ծածք.
Ի հիմանէ մինչեւ ցառաստաղն։ Բացեալ զառաստաղն՝ իջուցին զմահիճսն. (՟Գ. Թագ. ՟Է. 9։ Մրկ. ՟Բ. 4։)
Հրդեհակէզ եղեալ առաստաղ փայտակերտ եկեղեցւոյն. (Յհ. կթ.։)
Պարփակեա՛ քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս. (Նար. ՟Ժ՟Բ։)
Նմանութեամբ՝ Երկինք.
Կամի՞ս տեսանել զգեղեցիկ առաստաղս. յորժամ գիշերն ժամանէ, տե՛ս ազրդարեալ զերկինս աստեղօք. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)
ԱՌԱՍՏԱՂ. Քիմք. վերնայարկ բերանոյ.
Զհամ՝ առաստաղն առնու լեզուին։ Երակ մի ի բերանոյն առաստաղն կայ, որ զամենայն համ իմանայ. (Ոսկիփոր.։)
Բերանոյն առաստաղքն սառչին. (Մխ. բժիշկ.։)
• , ի-ա հլ. (հմմտ. սեռ. առաս-տաղաց Եփր. աւետ. 324) «առիք, ձեղուն, հճոռք» ՍԳր. Յհ. կթ. Նար. «սենեակի յատա-կը՝ տախտակամած՝ որ ներքնայարկի ձե-ղունն է» Եփր. աւետ. 324. «երկինք» Ոսկ. յհ. Բ. 1. «քիմք, բերնի ձեղունը» Ոսկիփ. Մխ. բժշ. (ռմկ. բերնին թավանը, որ է թրք. «ձե-ղուն»), որից առաստաղակալք Բ. մաև. ա 16. առաստաղակեալ «առաստաղով ծած՝ կուած» Վկ. գողթ. 17։
• = Բնիկ հայ բառ-հնխ. slel-«դնել, զե-տեղել, բարձրացնել, կանգնեցնել, ցից, սիւն, յենարան» արմատից, առ մասնիկով, ենչպէս առասպել։ Ժառանգ ձևերը տե՛ս ստանալ, ստեղծ և ստեղն բառերի տակ։ Այստեղ յիշելի են սանս. sthála-«բարձ-րութիւն, գետին», յն. στελλω «սարքել, պատրաստել», σταλις «ցից», στολος, στολή «սառօ». ատտ. στήλη, դոր. στάλα, թես։ Ἀτάλλα «սիւն», հիսլ. stallr «խորան, մսուր, ախոռ», անգսք. steall «ախոռ», stellan «հաստատել», հբգ. Stal «բնակավայր, բնա-կարան», stellan «հաստատել, կանգնեցնել», stollo «ցից, յենարան», ինչպէս նաև g, d, p աճականներով՝ անգսք. stealc «բարձր կանգնած, ցից տնկուած», անգլ. stelt «զիռ». հիսլ. stolpi «սիւն, ցից», գերմ. stulpe «կափարիչ», stulpen «խուփը դնել», ռուս. cголбъ «ցից, սիւն» (Pokorny 2, 643-6, Boisacq 908)։-Աճ.
• ՆՀԲ դնում է պրս. առասթագ՝ որ գոյու-թիւն չունի (տե՛ս տակը ՓՈԽ.)։ Տէրվիշ. Altarm. 40 առ մասնիկ+ստաղ, որ հա-մեմատում է յն. στεγος «պոռնկանոց», στέγη «յարկ. տուն», հսլ. cтеля, լիթ. stogas «տանիք» բառերի հետ (տե՛ս և թաքչել)։ Վերևի մեկնութիւնը տուած էի, երբըս-տառուեռ Liden-ի ստուգաբանութիւնը, հրտր. Göteborgs Hogskolas Arsskrift, 1933, էջ 41-42։ Հեղինակը նոյնպէս ա-ռաստաղ մեկնում է առ նախդիրով հնխ. çtel-արմատից, բայց առնում է Stel-«տարածել, փռել» և ո՛չ թէ stel-«հաս-տատել»։ Իր մեկնութեան հետ ճշտիւ հա-մաձայն են գալիս հսլ. stelja «առաս-տաղ» և ռուս. стель «սենեակի ծածք», որոնք նոյն stel-«տարածել» արմատից են բխում։ Բայց աւելի յարմար է թվում stel-«հաստատել», իբրև շինարարա-կան բառ։ Նշանակութեան կողմից էր բոլորովին նոյնանում է տանս. sthála-«գետին», ըստ որում հյ. առաստաղ նը-շանակում է նաև «սենեակի յատակը»։ Բայց թերևս պէտք է և իրար հետ նոյ-նաոնել հնխ. stel-«տարածել» և stel-«հաստատել», որոնք Pokorny 2, 643 իբրև առանձին արմատ է յիշում։ Առա-ջինի տակ սակայն ունի միայն հսլ. štelja «տարածել» և լտ. latus «լայն». ուրիշ լեզուների մէջ չէ աւանդուած։ Drnout-Meillet 501 թէև ւշում է la-tus=stelja կապակցութիւնը, բայց բա-ւական անվստահ ձևով։ Արդէն Boisacq Չ08 հսլ. stelja «տարածել» դնում է հնխ. sthel-«կանգնիլ» արմատի տակ, որով ընդունած է լինում երկու արմատ-ների նոյնութիւնը։
• ԳՒՌ.-Ակն. առըսդախ, Զթ. այըսդօխ, առըսդոխ, Սվեդ. առըսդ'ուղ՝ «առաստաղ. 2 բերանի քիմք» (հմմտ. թրք. թավան «ձե-ղուն. 2. քիմք»)։
• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ թրք. ղւռ. arəstaq ❇ (Եւդոկիոյ բարբառ), arəsduγ (Կարնոյ բարբառ), arəsdaq (Կե-սարիոյ բարբառ), arəsdaγ (Սեբաստիոյ և Տարէնտէի բարբառ), arəsdax (Ատանայի բարբառ) «առաստաղ». օր.՝ bu giin evin arəsdaγənə aldəm «այսօր տունը վերից են ածոմ էնկ. arəsdak, Ատն. arəsdax «ա-ռաստաղ»։ Այս բոլորի մասին տե՛ս Արևելք 1888 նոյ. 1-9, Բիւրակն 1898, էջ 626, 712, 789 և 1899, էջ 798, Ծաղիկ 1891, էջ 89-90 և Յուշարձան, էջ 328։ Նոյնը [arabic word] arastaq ձևով և «ձեղուն» նշանակութեամբ ունի Будаговъ, Cpaв. cлов. туp.-тaт. I, էջ 23 իբրև հայերէնից փոխառեալ բառ։