old woman.
ԱՒՍԱՐԴ կամ ՕՍԱՐԴ. πρεσβυτέρα, πρεσβύτις vetula, anus, maxima natu Պառաւ. կին աւագ կամ երիցագոյն հասակաւ.
Եւ ոչ զաղջկունս միայն, այլեւ զաւսարդս, այլեւ զզուգահասակս. (Փիլ. ՟ժ. բան.։)
«պառաւ կին» Փիլ. շն. 272, որ և գրուած օսարդ Ոսկիփ. սրանից է աւսար-դական «երիտասարդական, չափահաս» Նոր վկ. էջ 47 (ԺԲ դարից)։
-Ենթադրում է հպրս. *awisardā=պհլ, *afsard «տարիքոտ, ծեր» բառը, որ ևառմա-ած է հպրս. awi-(abiy-) = զնդ. aiwi-=պհլ, պրս. af, aw մասնիկով հպրս. *sarda=զնդ. sarəδa-=պրս. ︎ sal «տարի» բառից։ Այս բառից են կազմուած նաև երիտասարդ և նաւասարդ բառերը, որոնք տե՛ս։ -Հիւբշ. 112։
Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ La-garde, Ges. Abhd. 274, Baktr. Lex. 5՝ դնելով իբր=զնդ. *aiwisarəδa։ Տէրվ. Altarm. էջ 46, ծան. 2 աւ դնում է փխ. յաւ, որից յաւետ. իսկ սարդ = զնդ. sarəδa։ Նոյն, Մասիս, 1881 մայիս 8 և Նախ. 70 մեկնում է միայն սարդ = զնդ. sarəδa։ Հիւնք. սարդ միջատի անունից։