adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

adj.

πολύς, πολλή, πολύ multus, -a, -um, πλεῖον, -ονος, πλεῖστος plus, plures, plurimus, ἰκανός sufficiens, satis Յոլով. շատ. յոքունք. (դիմաբաժանեալ սակաւու, կամ միոյ). շատ.

Ոչ իբրեւ զբազմաց, այլ իբրեւ զմիոյ։ Հայր ազդաց բազմաց։ Ամենայն աղբիւրք անդնդոց բազմաց։ Պանդխտեցաւ աւուրս բազումս։ Բազում ժամանակք։ Ժամանակ բազում։ Վարձք քո բազում եղիցի յոյժ։ Արմտիք բազում։ Բազում ստացուածովք։ Ժողովուրդք բազումք։ Բազում զօրութիւնք։ Զօրութիւնս բազումս։ Խաղաղութիւն բազում։ Բազում խաղաղութիւն։ Փառօք բազմօք.եւ այլն։

Արքայ Սմբատ զօրու բազմի դռոթ իմն ի միասին տուեալ. (Յհ. կթ.։)

Յո՞ր վայր նեղութեանց հասանես, եւ խռովութեան բազմի. (՟Ա. Մակ. ՟Զ. 11։)

Էր հնացեալ ծերութեամբ բազմաւ. (Եւս. պտմ. ՟Զ. 38։)

s.

ԲԱԶՈՒՄ. իբր. գ. (յն. լտ. չէզոք) որպէս Բազում ինչ. բազում իրք. շատ բան, բանէր.

Որ ի փոքուն հաւատարիմ է, եւ ի բազմին հաւատարիմ է։ Որ զբազումն առ, ոչ առաւելաւ. եւ որ սակաւն, ոչ նուազեցաւ։ Ի վերայ բազմաց կացուցից զքեզ. եւ այլն։

Սուղ ինչ ի բազմէն ընտրեցաք, եդաք ի գրի։ (Վրք. ոսկ.։)

Զկնի որոյ եւ այլ բազումս կեցեալ ամաց՝ մեռաւ. այսինքն բզմութիւն ամաց, իբր ամս բազումս. (Խոր. ՟Ա. 13։)

s.

ԲԱԶՈՒՄՔ. իբր գ. Բազում մարդիկ. բազմութիւն. շատօնք, շատ մարդ.

Բազումք յարեան ի վերայ իմ։ Բազումք ասէին զանձնէ իմմէ։ Բազումք ասիցեն ցիս։ Որ ի վերայ բազմաց (այսինքն բոլորից) հեղու ի թողութիւն մեղաց։ Մի հաց, մի մարմին եմք բազումքս եւ այլն։

adj. adv.

ԲԱԶՈՒՄ. մ.ա. ԲԱԶՈՒՄ ԻՆՉ. ԲԱԶՈՒՄՍ. πολύ, πολλά multum, nimis Բազում անգամ, ստէպ, բազում իւրիք. շատ կամ յոյժ, կարի. շատ.

Ի բազում թախանձելոյ նոցա հարկաւորեալ. (Խոր. ՟Գ. 66։)

Զկնի բազում աղաչելոյ. (Վրք. հց. ՟Զ։)

Բազում խնդա՛լ ասել. այսինքնբարեաւ մնալ ասել. (Փիլ. ստէպ։)

Բազում եւս տէրն ի կենսատու աւետարանին ճշմարտաբանէ. (Լմբ. հանգ.։)

Բազում իմաստնագոյն քան զնիկոդեմոս երեւեցաւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Բազում մեկուսի են այսոքիկ յաստուածային բնութենէն. այսինքն յոյժ. (Կիւրղ. գանձ.։)

Բազում ինչ չարչարսեցի. (Մրկ. ՟Թ. 12։)

Ծով լայնացուցանէ զբերանն, բազում ինչ գոչէ, եւ թքանէ զփրփուրն արտաքս. (Պիսիդ.։)

Պա՛րտ է նմա բազումս չարչարիլ եւ խոտիլ։ Ղկ. (՟Ժ՟Է. 25։)

Բազումս եւ բազում անգամ ասացեալ է յաղագս տասնեկին. (Փիլ. ել.։)

Բազումս մեռեալ, եւ մնաս կենդանի. (Նար. ՟Ծ՟Գ։)

Բազումս պատերազմեսցի ընդ նոսա. (Բրսղ. մրկ.։)

adv.

ԲԱԶՄՕՔ. մ. πολλοῖς multis modis Բազում իրօք. բազում իւրք. բազմապատիկ օրինակաւ. շատ կերպով.

Բազմօք խրատեցաւ յետոյ՝ փոխանակ յոլովագունից մեղաց. (Ածաբ. ծն.։)

Բազմօք յամենայն կողմանց գովէին. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Իսկ հօրն ընդ առաջ գնալն՝ բազմօք ցուցեալ է. (այսինքն յօրինակին Աբրահամու, եւ այլն։) Եւ զայս օրինակ ուղղութեան՝ բազմօք ունիմք ճշմարտել. (Իգն.։)

Զօրավարի ուրումն բազմօք աղաչեցեալ զերանելին անտովնիոս ... գալ առ նա. (Աթ. անտ.։)

adj. adv.

ՈՉ ԲԱԶՈՒՄ. ա.մ. Սակաւ. քիչ.

Յետ ոչ բազում աւուրց. (Ղկ. ՟Ժ՟Ե. 12։)

Ոչ յետ բազում ինչ աւուրցս այսոցիկ. (Գծ. ՟Ա. 5։)

Ոչ յետ բազում ժամուց. (՟Ի՟Է. 14.) յն. ո՛չ յետ բազմի։

նիւթապէս թարգմանեալ է.

Յետ բազմի ինչ զկենցաղս թողոյր։ (Սոկր. ՟Ա. 12.)

Ոչ բազում ի հռոմայեցւոցն կացաք քաղաքի. այսինքն ոչ յերկար ժամանակ. (Խոր. ՟Գ. 62։)

adv.

ԲԱԶՈՒՄ ԱՅՆ Է. իբր մ. ἑπί πολύ ut plurimum, frequenter, saepe saepius Առաւել. ստէպ. բազում մասամբ. իբր ի բազումս. յաճախ սովորութեմբ. մեծ մասը.

Զի բազում այն է, որ ի բարի մարդկանէ չարք լինին։ Եւ բազում այն է՝ որ արդ առաջոյ պատրաստեալ եմք։ Բազում այն է, ուր յաղթօղ գտեալ եմք, եւ ոչ յաղթեալ. (Եղիշ. ՟Բ. ՟Է։)

adv.

ԲԱԶՈՒՄ ԱՆԳԱՄ. մ. πολλάκις multoties, saepe, πλεονάκις pluries, saepius Յոլով անգամ. ստէպ. շատ անգամ, շատ հեղ.

Բազում անգամ անկանի ի հուր, եւ երբէք ի ջուր։ Բազում անգամ փրկեաց զնոսա։ Տեսէք բազում անգամ, եւ ոչ զգուշացարուք։ Ի ճանապարհս բազում անգամ, ի տքնութիւնս բազում անգամ, ի պահս բազում անգամ եւ այլն։ Կամ Եւս առաւել.շատ եւ. աւելի շատ.

Ողորմի՛մ ողորմիմ սիրելեաց ձերոց, եւ բազում անգամ ողորմիմ անձանց ձերոց. (Եղիշ. ՟Գ։)

ԲԱԶՈՒՄ ՈՒՍՏԵՔ, կամ ՈՒՐԵՔ. cf. ՈՒՍՏԵՔ, cf. ՈՒՐԵՔ։

• , ի-ա հլ. «շատ» ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. զանազան դարձուածներով ու-նինք՝ ոչ բազում «քիչ», բազում այն է «շատ անգամ պատահում է, որ», բազում անգամ «յաճախ», բազում ուստեք կամ բազում ու-րեք «շատ տեղ, շատ պարագաներում», բա-զում ինչ «շատ բան», բազմօք «շատ կեր-պով»։ Ածանցմամբ տալիս է խիստ բազմա-թիւ բառեր, որոնցից յիշենք մի քանիսը.-բազմաբար «յոգնակի» Եզն. Կիւրղ. ծն. և թգ Ագաթ. Կորիւն բազմագոյն Կոչ. Ոսկ. մ. ա-1. բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ. ա. 19. բազմազօր Կոչ. Բուզ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10. Յոբ. լբ. 9. Եւս. քր. Ոսկ. ես. բազ-մաժողով Ողբ ա. 1. Եւս. պտմ. ա. 4. Եփր. յես. Ագաթ. Մծբ. բազմանալ ՍԳր. բազմա-ցուցանել ՍԳր. Ագաթ. բազմաւոր Օրին. լգ. 6. բազմութիւն ՍԳր. ևն ևն։ (Առձեռն բառա-րանում սրանց թիւն է 572)։ Առանց սղման են բազումժամանակեայ Յոբ. լբ. 7. Կոչ. բազումողորմ ՍԳր. Փարպ. բազումառնու-թիւն Եփր. աւետ. բազումուսմնութիւն Փիչ-լին. ևն։-Յունարէնի հետևողութեամբ՝ մի քանի տեղ բազում գործածուած է «մեծ» նը-շանակութեամբ. ինչ. բազմամագիլ «մեծ մագիլներ ունեցող» Եզեկ. ժե. 17. բազմա-մարմին «մեծ՝ խոշոր մարմնով» Նիւս. կազմ. Տօնաև. հմմտ. լն. πολόσαρϰος «գէր»։-Ա-մեն-բառին նման՝ բազում բառն էլ լետոս-կեդարեան շրջանին շատ անգամ գործածւում է գերադրական շինելու համար. այսպէս՝ բազմաչար «շատ չար» Մանդ. Յճխ. բազ-մածիծաղելի «խիստ ծաղրական» Նիւս. բն. բազմահարուստ «մեծահարուստ» Յհ. եթ. բազմատխուր «չափազանց տխուր» Նար. ևն։ Սրանց համար իբրև օրինակ ծառայել են ոս-կեդարեան բազմահմուտ Իմաստ. ը. 8. Սիր. իա. 25. բազմանձուկ Եւագր. ժբ. ևն ձևերը, որոնք սակայն գերադրականի նշանակութիւն չունին, այլ մեկնւում են իբր «շատ բանի հը-մուտ, շատ անձուկ (կարօտ) ունեցող» ևն. և միայն յետին հեղինակների մօտ ըմբռնուած են իբրև գերադրական (շատ հմուտ, խիստ անձուկ)։ Այստեղ անշուշտ մեծ ազդեցու-թիւն է գործած յունարէնը, ուր այսպիսի գե-րադրականներ շատ սովորական են. հմմտ. πολυβάρβαρος «խիստ բարբարոս», πολυσσ-βαστος «յոյժ օգոստափառ», πολύγλωρος «շատ դժգոյն» ևն։-Նոր բառեր են բազմա-սուտ «շատ սուտ» Լծ. պրպմ. 762, բազմօ-տարութիւն «շատ օտար լինելը, մեծ տար-բերութիւն» Լմբ. մատ. 230։-Այլանդակ մի ձև է բազմեալ «շատացած» ԱԲ։-Հների մի քանի հարիւր ածանցների վրայ նոր գրական լեզուն աւելացրել է նաև շատ նոր ձևեր. ինչ-պես՝ բազմանդամ, բազմանիստ, բազմակող-մանի, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմալեզուագէտ, բազմահատոր, բազմա-թերթ, բազմավանկ, բազմահայ, բազմա-պատկելի, բազմապատկիչ, բազմարուեստ-եան, բազմահարուածեան ևն։ = Հնխ. bhng'hu-ձևից, որի միւս ժառան-

• գորդներն են՝ սանս. [other alphabet] bahu-«շատ, բա-զում», ba'hiyas-«շատ խոշոր», ba'histhā «շատ ամուր, հասա», W bahulá-«խիտ, հոծ, ընդարձակ, բազում, մեծ, լայն», զնդ. bazah-«ընդարձակութիւն», bašnu-(<*baz-nu-) «բարձրութիւն, խորութիւն», բելուճ. bāz «շատ», baz «թանձր, խիտ», գնչ. buhu, but «շատ, բազմաթիւ», յն. παχύς «հաստ, խոշոր, թանձր, հարուստ, ճոխ», πάχος «զի-րութիւն», παχυλός «կոպտաբար», լիթ. bāz-mas «բազմութիւն, ամբոխ», լեթթ. bāst «լցնել, թխել, խծկել», bijs «թանձր, խո-շոր», bisums «թանձրութիւն», bêschna «հաստութիւն, թանձրութիւն», հհիւս. bingr «դէզ, կոյտ» ևն (Boisacq 753, Pokorny 2, 151)։ Շատ պարզ չէ, թէ հայերէնը սրանց հետ ի՛նչ յարաբերութիւն ունի. բնիկ լինե-լու համար՝ հնխ. bhng'hu-ձևի դէմ ըստ սովորականին սպասւում էր հլ. *բանձում (դնելով -մ մասնիկ). բայց նձ-ի տեղ զ ևս պիտի կարենայինք գտնել (հմմտ. բազուկ բառի տակ ասուածները)։ Ըստ Pedersen KZ 38, 226 բառի հին ուղ. ձևն էր *բան-ձում, որ հոլովման մէջ դարձաւ բազմի, բազմաւ, բազմաց (նձ վերածուելով բաղա-ձայնի մօտ զ) և այստեղից էլ անցաւ ուղ-ղականին։-Ըստ Meillet REA 3, 5 բազում փոխառութիւն է իրանեանից։ Թէև այսպիսի մի ձև անծանօթ է իրանեանում, բայց կա-րելի է ենթադրել պարթևական *bazuma-որ աճած է -ma մասնիկով։ Նման մաս-նիկներով աճած ձևեր ներկայացնում ևն սանս. bahu-, bahulá-և յն. παχύς, παχυλός։ -Հիւբշ. 426։

• Առաջին անգամ ՆՀԲհամեմատեց սանս. պահու բառի հետ։ Նոյնը կրկնում են այնուհետև Peterm. 17. Diefenbach, Berl. Jahrb. 1843. 444, Windisch. 21, Bötticher ZDMG 1850, 351, Boрo Հմմտ. քերակ. թրգմ. ֆրանս. Բ. 207 ևն։-Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատի տակ դնում է բազուկ և բազում։ Հիւնք. պրս. ❇ bāzm «խրախճան» բառից։ Patrubány SA 1, 197 բառի ծայրի ում-ը նոյնացնում է իրանական -um «-երորդ» դասականի մասնիկի հետ։

• ԳՒՌ.-Պլ. փազում՝ գրականից փոխառու-թեամբ գործածւում է երբեմն՝ մեծ չափա-զանցութիւն ցոյց տալու համար։-Նոր բառ է բազումք (Երև. Ղրբ. Շմ.) «բոյլք համաս-տեղութիւնը» (Ջղ. բ'ազմոնք, Մկ. պmզիւնք՝), որի հին գործածութիւնն ունի Սմբ. պտմ. 53 «Երևեցաւ աստղն գիսաւոր յերեկոյին յարև-մըտից կողմն և յետս սողալով՝ եկն ի հարաւ ընդ բազումին և ընդ լուսնին մէջ». հմմտ. նաև բազմոյթ «սայլ համաստեղութիւնը» (ըստ ՋԲ և ԱԲ)։

• ՓՈԽ.-Գնչ. կայ azδm «շատ, բազմաթիւ». սրա մասին որևէ մեկնութիւն չունի Paspati.-եթէ ընդունինք, որ գնչուերէնի բնիկ ձևն է buhu կամ but, կարող է azóm հյ. բազում ձևից փոխառեալ լինել։ Բայց նախաձայնի պատճառով աւելի լաւ է դնել ռմկ. äzmə. 8z-mə «մի շատ, խել մը» ձևից, որ իր հերթին կազմուած է թարգմանաբար թրք. bir az ձե-վից։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բազումողորմ

Voir tout