bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.
• , -եաց, -եօք (միայն անեղա-բար գործածուած) «բաղնիք, տաքտուն, հա-մամ. 2. ջերմուկ» Եզեկ. իդ. 40. Եւս. պտմ Խոր. Սեբ. 55. -անսովոր եզակի ձևը գտնում եմ գործածուած մի անգամ Վրք. և վկ. Բ. 356 բաղանի մի. միջին հյ. յգ. ձևն էր բաղանես-տան (հմմտ. Սոկր. եկեղ. պտմ. էջ 112 տր-պուած բաղանեստ այն, որ պէտք է կարդալ բաղանեստան յգ. հյց.)։ Այս բառից են բա-ղանապան Յայսմ. բաղանապետ Փիլ. Ճա-ռընտ. բաղանաւոր ԱԲ. բաղանէպան Ճա-ռընտ. առաջին երեքը ա յօդակապով, վերջի-նը՝ բաղանէպան (կարդա՛ բաղանեպան) ըստ օրինի ունի ե (ինչ. *գինիապան>գի-նեպան). ռամկական ձևեր են բաղնապան Գնձ. բաղնեպան Ոսկիփ. բաղնելուայ «բա-ղանիքից նոր դուրս եկած» Քուչ. 79 (չունի ԱԲ)։
• = Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։
• ՆՀԲ զարմանալի է, որ չունի բառիս մեկ-նութիւնը։ Ուղիղ մեկնեց նախ Այվա-զովսքի, Յղ. հնչման 15։ Ղ. Աղայեան,
• Աղրիւր 1889, էջ 6 մեզանից է դնում վրաց. აბანო աբանո «բաղանիք», որ սակայն բնաւ յարմար չէ։ Աթայեան (անձնական) պրս. pak u nik «մաքուր և լաւ» բառերից է համարում ձևացած։
• ԳՒՌ.-Ննխ. Պլ. բաղնիք, Ախց. Կր. Մշ. Սեբ. Սչ. բ'աղնիք, Խրբ. բ'աղնիք, Ալշ. բ'աղնիք, բ'աղնիս, Երև. Սլմ. Տփ. բաղնիս, Ռ. փաղնիք, Տիգ. փmղնիք, Զթ. բ'աղնըք, Մկ. Վն. պmղնիս, Մրշ. պաղնաք (ըստ Գաբի-կեան, Ամէն. տարեց. 1922, 325)։ Նոր բառեր են՝ բաղնիսէշ, բաղնսարած, բաղնսպան, բաղնևոր, բաղնսատէր։