ԲԱՂՁԱՄ կամ ԲԱՂՁԱՆԱՄ. ὁρέγω, ὁρέγομαι , ἑφίημι desidero, appeto, cupio Ըղձալ կամ ըղձանալ ամենայնիւ. տենչալ. ցանկալ. ցանկանալ. փափաքել. անձկալ. ձկտիլ. ձգիլ. բերիլ. յօժարիլիբր ի բնէ.
Բաղձայր փափագանօք։ Բաղձան լնուլ զփափագումն. (Պիտ.։)
Հուր ոչ յինքնասաստ յօժարմտութենէ՝ բաղձայ բորբոքիլ. (Նար. ՟Ղ՟Բ։)
Ոչ բաւոք է գոլ միայնում, քանզի բաղձայ կերպարանին։ Որ յուսայն, բաղձացեալ է միշտ բարւոյն։ Ոչ իմիք բաղձանալ առաւել քան զզօրութիւնն։ Յորժամ ոչ է ի միջի, բաղձանայցէ հասանել նմա։ Էին տեսման բաղձասցի. (Փիլ.։)
Որում չքաւոր աղքատդ բաղձանաս (կամ բաղձաս) եւ ցանկաս. (Մանդ. ՟Դ։)
Բաղձացայք ի վերայ անուան երանելւոյս. (Ոսկ. ի մելիտ.։)
Մեծարել բաղձացան. (Յհ. իմ. ատ.։)
Եթէ բաղձայցէ. (Շ. ամենայն չար.։ ն. Կամիլ ի սրտէ. խնդրել կարօտանօք.)
Ամենեցուն զկեալն կամիս, եւ զփրկութիւնն բաղձաս. (Նար. ՟Լ՟Բ։)
Զվնասարարսն բաղձայ, եւ ոչ զօգտակարսն. (Խոսր.։)
Լնուլ մեզ զկենաց պատճառն, զոր ի սկզբանէ բաղձայք. (Շ. բարձր.։)