Belial;
devil, demon.
Բառ եբր. պէլիյալ կամ վէլիէսալ. βελίαλ belial Դիմակաց, կռուօղ, ապստամբ. ժանտ. անօրէն. հնացեալ յանզգամութեան, իբր սեփական անուն սադայէլի կամ բանսարուին սատանայի, որ եղեւ առաջին ապստամբեալն յԱստուծոյ.
Զի՞նչ միաբանութիւն է Քրիստոսի բելիարայ. (՟Բ. Կոր. ՟Զ. 15։)
Երախտիք փրկչին հենգնեալ, եւ բելիար զուարթացեալ։ Յամառեալ քարացեալ սրտիւ, որպէս օրինակն է բելիարայ. (Նար. ՟Դ. ՟Կ՟Դ։)
Բելիտր ի հեբրայեցւոց բարբառոյ անտի թարգմանի ապստամբ. (Ոսկ. ՟բ. կոր.)
ուստի եւ ի (Հին բռ.) ասի.
Բելիար, ապստամբ։
Ի սուրբ գիրս ասի եւ զչար մարդոյ.
Տեսէ՛ք զարսն զամպարիշտս զգաբաացիս զորդիսն բելիարայ. (Դատ. ՟Ի. 13։ որ ի ՟Ժ՟Թ. 22.) կոչին
Որդիք անօրինաց։
• (սեռ. -այ) «սատանայ» Բ. կոր. զ. 15. Ոսկ. բ. կոր. Նար. Գառն. 48. որդիք բելիարայ Դատ. ի. 13։
• -Եբր. [hebrew word] bəli-ya'al բառն է, որ կազմուած է bəli «ոչ, ան-» և ya'al «օ-գուտ» բառերից. ուստի բուն նշանակում է «անպէտք, անօգուտ, անպիտան», բայց լե-տոյ նաև «չար, վատ, ապականօղ» և յատ-կացուեց սատանային. «չար» իմաստով գոր-ծածուած է Դատ. ի. 13, ուր Ս. Գրքի աշխար-հաբար թարգմանութեան մէջ իրօք գտնում ենք «չար զաւակ մարդիկը», իսկ Բ. կոր. զ. 15 առնուած է «սատանայ» իմաստով։ Ս. Գրքի յունարէն թարգմանութեան մէջ տառա-դարձուած է բառս βeλίαλ և βελίαρ (այլուս կայ և βελίας. տե՛ս Sorhocles 305 ա), Վուլ-ռատայի մէջ belial, ասոր. [syriac word] beliar, որից կամ յունարէնի երկրորդ ձևից էլ տա-ռադարձուած է հայերէնը։
• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ, Աւետիքեան, Մե-կըն. թղ. Պօղ. բ. 134 և ՆՀԲ։-Հներն էլ ծանօթ էին բառիս մեկնութեան. հմմտ. Ոսկ. բ. կոր. «Բելիար ի հեբրայեցւոյ (sic). սրա համար է որ Հին բռ. գրում է «բելիար. ապստամև»։
• ԳՒՌ.-Շմ. բէլյար (գործածական է միայն անէծքների մէջ)։
• ՓՈԽ.-Վռաց. ბელიარი բելիարի կա-րող է լինել թէ՛ հայերէնից և թէ՛ յունարէնից։