top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.
κορυφή vertex Վերին ծագ գլխոյ մարդոյն, եւ այլոց կենդանեաց. գագաթ. դէքէ, չէքեատ.
Ի վերայ գագաթան փառաւորելոյն ի մէջ եղբարց. (Օրին. ՟Լ՟Գ. 16։)
Բուռն եհար հրեշտակն գագաթանէ նորա. (Դան. ՟Ժ՟Դ. 35։)
Ոչ արասցեն ձեռք իմ խոյր գագաթան անարժանի. (Խոր. ՟Բ. 31։)
Զծերութիւն օձն ի բաց մերկանայ, զխորխն ի գագաթանէ գլխոյն մինչեւ ի տուտն մերկանալով. (Փիլ. լին. ՟Ա. 33։)
Կամ κρανίον cranium, calvaria Սկաւառակ գլխոյ. գանկ. կառափն. պաշ լանաղը՝ թասը, գաքա քէլլէ. եբր. կուլկօլէթ. յորմէ գողգոթա, տեղի գագաթան, կամ կառափման.
Մանրեաց զգագաթն աբիմելեքայ. (Դատ. ՟Թ. 53։ Տես եւ ՟Դ. Թագ. ՟Թ. 35։ Ղկ. ՟Ի՟Գ. 33։ Յհ. ՟Ծ՟Բ. 17։)
Նմանութեամբ՝ Կատար լերանց, բուսոց. եւ Վերին ծագ ամենայն իրաց. դէքէ.
Ի գագաթանց լերանց. (Օր. ՟Լ՟Գ. 15։)
Զգագաթն լերին. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ։)
Ի գագաթան տեղւոջ. (Շար.։)
Ի բարձրագոյն լերանց գագաթունս բնակելով. (Պղատ. օրին. ՟Գ։)
Յորժամ զհասկիցն զկերպարանս ի գագաթունսն երեւեցուցանեն. (Լաստ. ՟Ժ՟Ը։)
• . ն հլ. (-թան, թունք, թանց) «գլխի վերի ծայրը. 2. գլխի գանկը՝ սկաւա-ռակր. 3. լեռան, ծառի ևն ծայրը, կատարը» ՍԳր., որից՝ գագաթնանալ «մինչև գագաթը բարձրանալ» Լաստ. ընթ., գագթնադաշն «ա-ռանց զարդի սաղաւարտ, որի գագաթը պարզ է» Մաշտ., գագաթնաւոր «բարձր» ԱԲ, բարձ-րագագաթն Խոր. Յհ. կթ։, հրագագաթն Ղե-վոնդ., քարագագաթն Խոր. Ասող., գագաթնա-կէտ, գագաթնահայեաց (նոր բառեր)։
• = Բաբել. gaggadu, ասուր. [other alphabet] kakka-du «գլուխ, kopf, Haupt (Strassma-ier. Alphabetisches Verzeichniss der Assy-rlschen und Akkadischen Wörter, էջ 891 և Delitzsch. Assyrisches Handwörterbuch, էջ 592), երր. [hebrew word] qādqōd «գլխի մա-զածածկ մասը», սումեր. gaggud։ Հայերէ-նին աւելի յարմար է բաբել. gagadu ձևը. ռո հիշում է Muss-Arnolt, Ass. engl. Han-dwb. էջ 924ա։
• ԳԴ կցում է պրս. [arabic word] čakād բառին, որ այստեղ գործ չունի և որ մեր ճակատ բառն է։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 եբր. kodkod ձևի հետ։ Հիւնք. պրս. ւեւքեատ և «յունական գաւառաբարբառ չաքաթի, նոյն նշանակութեամբ»։ Ուղիղ մեկնեց նախ Բ. Խալաթեան, ՀԱ, 1902 309, յետոյ Jensen, ՀԱ, 1904, 275 և Karst Յուշարձան, էջ 399։-Schefte-lowitz, BВ 28, 306 սանս. kakud, ka-kuda «լեռան զագաթ, դլխաւոր, պետ», պրս. čakād «ճակատ» բառերին ցեղա-կից։ (Այս բոլորը, ինչպես և լտ. ca-cumen «կատար, գագաթ, ծայր», որ ըստ Fick, I*, էջ 19 և Walde, էջ 105 նոյն սանսկրիտ բառին է կցւում, պա-աահական նմանութիւն ունին)։ Patru-bány, ՀԱ, 1908, 26 զոգ «զիրկ» բառի հետ միացնելով՝ կցում է այն ձևերին, որ տալիս է Lidén իբրև գոզ բառին ցեղակից (այս ձևերը տե՛ս զոզ բառի տակ)։
• ԳՒՌ.-Սեբ. գ'ագ'աթ, Կր. գ'ագ'ադ՝, Ալշ, Մշ. գ'ագ'ատ, Զթ. գ'ագօթ, գ'ագոթ, Ոզմ. գ'.mգ'.mթ, Երև. գ'աքաթ, Մկ. Սլմ. Վն. կ.m-կ.mթ, Տիգ. քաքաթ, Շմ. կ.mկ.mտ, Ագլ. գե-*գմաթ. այս բոլորը նշանակում են «գագաթ». իսկ Ննխ. (գիւղերում) գ'ագ'ադ՝ «վէգի գլու-խը»։