s.

wild beast;
brute, animal, beast.

s.

θηρίον fera, belua Կենդանի վայրենի եւ պատառօղ. որ եւ ԷՐԷ. (լծ. լտ. ֆէրա) որպիսի են չորքոտանիք առանձնակեացք՝ դժնեայք, ճիրանաւորք, ժանեւորք, եւ կատաղիք յերէվայրիս. ճանվար, ճանավար. եէպան հայվանը.

Գազանս երկրի. (Ծն. ՟Ա. 24. 25։)

Գազանք վասն պատառողութեան կոչին։ Գազանք՝ զի պատառողք (են). գէզն պատռուած է. (Վրդն. սղ. եւ Վրդն. ծն.։)

ԳԱԶԱՆ, ասի ստէպ զփղաց. Տես (՟Ա. Մակ. ՟Զ. 36։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 21։)

Արկանէր զգազանօքն։ Զանձն իւր ի մէջ գազանացն թաքուցեալ ապրեցոյց. (Եղիշ. ՟Զ։)

Որպէս եւ զօձից, զվիշապ ձկանց, եւ այլն.

Օձն էր իմաստնագոյն քան զամենայն գազանս. (Ծն. ՟Գ. 1։)

Չորից յուշկապարիկ գազանաց։ Ազգի ազգի գազանս վիշապակերպս. (Եւս. քր, ՟Ա։)

Նմանութեամբ եւ զմարդոյ, իբր Գոռոզ, գազանաբարոյ.

Որ ոչ ումեք տուեալ յըստ աշխարհիս զօրաւարաց, կամ գազանաց ինքնակալաց. (Սարկ. քհ.։)

ԳԱԶԱՆ ԱՌՆԵԼ կամ ԼԻՆԵԼ. իբր ռմկ. ազղըն ընել կամ ըլլալ։ Վստկ. մղգ. յա։ cf. ԳԱԶԱՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ԳԱԶԱՆԱՆԱԼ։

• , ի-ա հլ. «վայրենի և գիշատիչ ա-նասուն, 2. փիղ, Յ. օձ, վիշապ» ՍԳր. Եւս. քր., «գոռոզ, գազանաբարոյ մարդ» Սարկ. քհ., «բարկ կամ թունդ (աղջուր, քացախ)» Վստկ. 186, 188, որից՝ գազանաբար Բ. մակ, 4. 35, ժբ. 15. Ես. ե. 29, Մծբ.. գաօանա-բարոյ Եզն., գազանաբեկ ՍԳր., գազանագէշ, Գ. մակ. զ. 24, գազանագոյն Եզն. Ոսկ. մ. բ. 3. 12, գազանակեաց Բ. մակ. ե. 27, գազա-նակերպ Ոսկ. մ. բ. 24, գազանակուր Մն. խդ. 28, գազանամարտ Ա. կոր. ժե. 32, Ոսկ. եբր., գազանամիտ Ագաթ. Ոսկ. ես., գազա-նանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 14, Եփր. թգ., գա-կանիլ Ոսկ. մ. ա. 13, Եփես. բ., գազանել Ոսկ. մ. ա. 16, չարագազան Ոսկ. տիտ. և ես., կիսագազան Եպիփ. բարոյ., խառնագազան Փիլ., չգազան Կիւրղ. ղևտ., գազանազուսպ (նոր բառ) ևն։

• Հներից Վրդն. ծն. հանում է գէզ «պա-տառուածք» բառից «Գազանք վասն աա-տառողութեան կոչին. գազանք՝ զի պա-տառողք են. գեզն պատռուած է»։ Այս-

• պէս նաև Յայսմ. մրտ. 22 «Գազանք վա-սըն երկուց պատճառաց ասին. նախ զի պատառողք են և են ոմանք՝ որ պատ-ռուածոցն զեզ ասեն»։ Տաթև. ձմ. ճթ. և հարց. 216 «Գազան՝ կա՛մ զի գեղօղ են և պատառող, կա՛մ զանազան և ահագին կերպարանս ունին»։ Ըստ այսմ և ՀՀԲ մեկնում է գզան, գզող։ Brosset, JAS 1834 383 ևն վրաց. խեցի։ Lagarde, Urgesch. 658 սանս. vahni։ Muller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 139 սանս. vähana, զնդ. vazana, հմմտ. նաև զնդ. vaci «կով»։ Մ. Մսերեան, Ճռաքաղ, 1861, 330 «Թէ ի ժանեղըն մօտիցիս ի գազան, զըզ է զքեզ, զի ի բնմէ է զզան»։ Պատկ., Փորձ, 1880 մարտ, էջ 84՝ պրս. [arabic word] gazidan «կծել» բայի [arabic word] gazān «կծող» դեր-բայից։ Այսպէս նաև Հիւնք.։ Bugge, KZ, 32, 35 գ յաւելուածով յն. αὶϑων «կատաղի՞» բառի հետ և կամ գազախ «մոխիր» բառին ցեղակից։ Pedersen, Նպաստ, էջ 8՝ հյ. ան մասնիկով պրս. gaz-i-dan «խածնել» բառից։ Petersson, Ar u Arm. Stud. 69 օսս. γazun, qazin «խաղալ», լիթ. gaszbus «պա-րարտ, գէր», gasznus «սիրուն, տաք, գրգռիչ» բառերին ցեղակից է դնում. բայց ընդունում է նաև, որ այսպիսի մի բառ հեշտութեամբ կարող է փոა խառեալ լինել։

• ԳՒՌ.-Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Գազանաբար

Գազանաբարոյ, ից

Գազանաբարոյութիւն, ութեան

Գազանաբարու

Գազանաբարութիւն, ութեան

Գազանաբեկ

Գազանաբնակ

Գազանաբոյծ

Գազանագէշ

Գազանագոյն

Գազանակ

Գազանական, ի, աց

Գազանակեաց կեանք

Գազանակեր

Գազանակերպ

Գազանակուր

Գազանամարտ

Գազանամարտիկ

Գազանամարտութիւն, ութեան

Գազանամիտ, մտաց

Voir tout