s.

river.

s.

ποταμός flumen, fluvius, amnis Ջրանցք երեւելի. առու մեծ անոյշ ջրոյ ժողովելոյ ի վտակաց, որ ոռոգանելով զերկիր՝ թափի ի ծով.

Գետ ելանէր յեդեմայ։ Որպէս թէ ի գետոյ անտի ելանէին։ Արածէին առ եզեր գետոյն։ Կայի յեզեր գետոյ։ Իբրեւ զբուրաստանս առ գետովք.եւ այլն։

Անցեալ ընդ գետն. (Փարպ.։)

Յայնկոյս գետին մեծի. (Խոր. առ արծր.։)

Առ գետաւ ուրեմն. (Նոննոս.։)

Գետովք մեղանց արեան։ Արտասուաց գետ։ Գետոցն բանականաց. (Նար.։)

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «գետ» ՍԳր., որից՝ գետաբար Ոսկ. Եբր., գե-տամեռ Ոսկ. Եբր., գետավէժ Ագաթ.. «ե-տարծուի Ղև. տ. ժա. 13. Օր. ժդ. 13, գե-տափն Գծ. ժզ. 13, գետաքար Եւս. քր., գետ-եզր Թուոց իբ. 5. Եւս. քր., խեցգետին Վեց-օր., ձիագետի Պտմ. աղէքս., Միջագետք ՍԳր. և շրջուած՝ գետամէջք Եփր. Եբր., գե-տորայ «գետեր» Սոկր. 188, գետհետիլ «ռռռ-գուիլ» Հաւաք. 27, գետափնեայ (նոր գրա-կանում), գետառ «տեղափոխուած գետի տե-ղը, ուր հերկում սերմանում են» Օրբ. էջ 167 (Տայ նախ զայգին մեծ որ ի Հալէից գետա-ռին և յետոյ զգիւղն իսկ զՀալիս.-ԱԲ մեկ, նում է պարզապէս «գետեզր». վերի ձևով ունի Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 129, որ հաստատում են Մուշի և Երևանի բարբառ-ները). ըստ Ամատ. անդ՝ էջ 123 ունինք նաև գետ «ԴՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. գետճոխ «նոյն» անդ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. vedo-ձևից. միւս հնդևրոպական լեզուներից հմմտ. սնս. udán «ալիք», udaká «ջուր», udadhi «ծով», uda-nua «ամպ», udanyā «ծարաւ», զնդ. udra-«ջրի կուղբ», յն. ὸδωρ (սեռ. ὸδατος) «ջուր», ὸδρία «ջրի դոյլ», ὸδρα «ջրի օձ», լտ. unda «ալիք», ոմբր. utur «ջուր», հիսլ. vatn «ջուր», vátr «թաց», հիռլ. usce «ջուր», գոթ. watō, հբգ. wazzar, գերմ. Wasser, անգլսք. waeter, անգլ. water «ջուր». հֆրիզ. wēt, անգսք. waet, անգլ. wet «թաց», լիթ. wandü, լեթթ. udens, հպրուս. unds, wun-dan, ալբան. uǰe, հսլ. vodā, ռուս. вода «ջուր», հսլ. vèdro «ջրաման», բուլգար. vada «գետ», փռիւգ. βέδν «ջուր» (?), կա-միս. wātār, սեռ. vetenas «ջուր» (տե՛ս Walde, 850, Boisacq, 998, Trautmann, 337, Kluge, 519, Pokorny, 1, 252, Ernout-Meillet, 1082)։ Այս բոլորը ծագում են հնխ. ved, vēd, vod, ud, ūd ձևերից. հայերէնի պէս e ձայնդարձն ունի հսլ. vèdro, փռիւդ. βέδν (?), ինչպես և հֆրիզ. անգլսք. և անգլ ձևերը. իսկ մեր «գետ» նշանակութիւնը գտնում ենք յատկապէս բուլգարերէնի մէջ։ -Հիւբշ. 434։

• Klaproth, Asia polygl. էջ 100 պրս. kjet «ջրանցք»։ Ուղիղ մեկնեց նախ Windisch. 7, որ համեմատում է յն. δδ-ωր և սանս. udaka ձևերի հետ։ Go-sche, 64, 65 սանս. udaka, փռիւգ. βέδω. βεδύ «ջուր կամ օդ»։-Lag. Ur-gesch. 398 լտ. unda, հսլ. woda, իբր vad արմատից։ Spiegel, Huzw. Gram. 160 զնդ. vaiδi? Müller, SWAW. 38, 571, 576 ևն զնդ. vaiδi, պրս. jōy «գետ»։ Մորթման, ZDMG, 26, 1872, 550 խալդ. kidanu «գետ»։ Հիւնք. գետ, գիտեմ բառից. Karst, Յուշարձան, 404 սումեր. g'ia', iid «գետ»։-Վերի մեկնութիւնը դնում է Հիւբշ. կասկածով, որովհետև

• միւս հնդերոպական լեզաների մէջ ո՛չ ved-ձեն էր գտել և ոչ էլ «գետ» նրա-նակաթիւնը. բայց այժմ այս երկասն էլ գտնտ ած լինելով՝ կասկածի տեղիք չկայ այլ ևս։ Այսպէս է մտածում նաև Scheftelovitz, BВ, 29, 28։

• ԳՒՌ-Ջռ. գ'ետ, Ախց. Կր. գ'էտ, Ալշ. Հճ. Մշ. գ'եդ, Ակն. Երև. Խրբ. Սեբ. գ'էդ, Ասլ. գ'է՝դ, Վն. կ'ետ, Ղրբ. Սլմ. կէտ, Մրղ. կ'էտ, Հմշ. կէդ, Տիգ. քէղ, Ոզմ. գ'իտ, Տփ. գիդ. Ագլ. գ-իտ, Մկ. կ'իտ։ Նոր բառեր են՝ գետա-ռիլ, գետփոր, գետկալ, գետկապ, գետաբե-րուկ, գետուտի, գետատար, գետատուտ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ագետակ

Այգետէր

Գետաբերան

Գետախառնունք

Գետածին

Գետակ, աց

Գետակուր

Գետահեղձ

Գետահեղձիկ

Գետահետեմ, եցի, տեալ

Գետահերձ

Գետահոսեմ, եցի

Գետաձի, ոյ

Գետամեջ

Գետամեռ

Գետամեռք

Գետամոյն

Գետայարոյցք, ուցից

Գետապատ

Գետառ

Voir tout