s.

hangman, executioner;
attendant;
torturer.

s.

δημίος, βασανιστής, ὐπερέτης carnifex, tortor, apparitor եւ այլն. Պաշտօնեայ ատենի. կալանաւորակապ. տանջիչ պատժաւորաց, եւ մատնիչ մահու. ... Տե՛ս (՟Դ. Թագ. ՟Ի՟Թ. 14։ Մտթ. ՟Ե. 25։ ՟Ժ՟Ը. 34։ Մրկ. ՟Զ. 27. եւ այլն։)

Զսատակումն դահճօք վճարէ. (Վրդն. ծն.։)

Լայնաբար, որպէս Նեղիչ մահուչափ. թշնամի կենաց.

Իբրեւ գաւառի եւ քաղաքի եւ գնդի մատնիչ եւ դահիճ։ Մի՛ զարհուրիր դու ի չարաշուք դահճէ այտի. (՟Բ. Մակ. ՟Է. 8։ ՟Է. 29։)

Դահիճ՝ տիկնոջ մերում. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

• . ե-ա հլ. «դահիճ» ՍԳր. «անգութ, բռնակալ» Բ. մակ. է. 8, 29. Վրք. հց. որից դահճապետ ՍԳր. Եղիշ. Ճառընտ.։

• = Պհլ. *dahič կամ սրան նման մի ձև է ենթադրում, որ հաստատւում է նաև ասոր. [arabic word] daxša «դահիճ, lictor» բառով. -սրա բացարձակ ձևը պէտք է լինի dəxeš, որ բնիկ սեմական չէ և իրանեան փոխառութիւն պիտի լինի։-Հիւբշ. 133։

• Ըստ Lag. Urgesch. 599 յիշեցնում է յն. δήμιος «դահիճ» բառը։-Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lag. Gesam. Abhd. 31։ Էմին, Քերակ. էջ 43 համարում է դահ արմատից՝ իճ մասնիկով։ Պատ-կանեան. Maтep. II էջ 23 նոյնպէս dah արմատից՝ իբրև իրանեան բառ։ Հիւնք. դահլիճ բառից։

• ԳՒՌ.-Երև. Կր. դ'ահիճ, Պլ. դահիջ, Սեբ. դ'ահիջ, Խրբ. Մշ. դ'աիջ, Ռ. թահիջ, Ասլ. դ'ահիջ, դ'ահիժ, Մկ. տmխիճ, Ոզմ. դ'mխէսճ. Սլմ. տmյիջկ, որոնք բոլորն էլ գործածւում են իբր ածական և նշանակում են «անգութ, դաժան, չար բնութեամբ մարդ»։