cf. Եմ.
ἑκόρευσις, ἕξοδος, ἑξοδία, ἑξόδιος egressio, egressus, exodus Ելումն արտաքս ի ներքուստ.
Ոչ էր նոցա՝ ոչ ել, եւ ոչ մուտ։ Եւ ոչ ել ումեք գոյր ի ներքուստ արտաքս, եւ ոչ մուտ արտաքուստ ի ներքս. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 49։ ՟Ժ՟Ե. 25։)
Ի ձեռն մտին (ի տապանն) ... ի ձեռն ելին. (Փիլ. լին.։)
Ոմանք մինչ յաղօթից ելանեն, որպէս ի հնոցէ հրոյ առնելն զելն. (Կլիմաք.։)
Յիշիցէք դուք զօրն ելից ձերոց յերկրէն եգիպտացւոց։ Ելք երիվարաց կամ կառաց յեգիպտոսէ։ Եւ եղեւ ի դառնալ տարւոյն՝ ի նոյն ժամանակ ելից թագաւորացն։ Ուրա՛խ լեր զաբուղոն յելս քո.եւ այլն։
ԵԼ. իբր Վերելք.
Ոչ ել միայն, այլ եւ էջ հրեշտակաց ասացեալ է. էջն եւ ել զարագ յեղյեղումն եւ զփոփոխումն յայտնէ խորհրդոյն. (Փիլ. լին.։)
Ի փոքունցն ի կատարելագոյնն առնէ զելն. (Նիւս. կազմ.։)
ԵԼ, ելք. ἁνάβασις, ἕξοδος, διέξοδος ascensio, egressus, meatus Ճանապարհ, ընթացք, անցք.
Յելս ասկաղոնի։ Ընդ ելսն ղովիթայ։ Յելս ճանապարհաց։ Ելք իմ են ելք կենաց։ Տէր պահեսցէ զմուտ եւ զել քո։ Ո՛չ գիտեմ զել եւ զմուտ իմ։ Եխից զելս ջրոցն.եւ այլն։
Զըմպելւոյն ելն այն, որ ի ձեռն թոքոցն զըմպելին առ երիկամունսն ի բուշտն մզեալ՝ արտաքս առաքէ. (Պղատ. տիմ. (ռմկ. ջրվաթի ճամբան )։)
Ելք է ապականութեան։ Խողովակ է, եւ ել ջրոյ. (Վրք. հց. ՟Զ։)
ԵԼ, ելի. Վախճան. եւ Լրումն. կատարած. վերջ.
Համարեցան չարչարանք ելք նոցա. (Իմաստ. ՟Գ. 2։)
Ի յելիցն աւուր. (Նար. ՟Բ։)
Զտօն կատարածի ելից տարւոյն. (Ել. ՟Ի՟Գ. 16։)
Յաւուրն ութերորդի ելք լիցին». այսինքն շաբաթագլուխք. (Թուոց. ՟Ի՟Թ. 34։)
Յելս իրացն հայեա՛ց. (Եղիշ. յես.։)
Յելից իրացն ոչ կամեցան ուսանել. (Սարգ. ՟ա. յհ.։)
ԵԼ, ելք. Յաջողութիւն. հնարք.
Արասցէ ընդ փորձութեան եւ զելսն. (՟Ա. Կոր. ՟Ժ. 13։)
Զելս իրացն խորհել մարթասցուք։ Զելս իրացն հնարէր յարդարել. (Խոր. եւ այլն։)
Իսկ ելի աղագս. cf. աղագ։
ԵԼ, ելք. Ծագումն. եւ Արեւելք. ցաթելը, արեւին ցաթելու դին.
Ի ծագաց երկնից են ելք նորա։ Յելս առաւօտու, եւ ընդ երեկոյս։ Յարեան ընդ ելս առաւօտուն.եւ այլն։
Մերձեալ էր ժամ ելից արեգական. (Փարպ.։)
Զասորեստան յելիցն արեւու, եւ զյոյնս ի մտիցն արեւու. (Ես. ՟Թ. 12։)
Յաղագս ընթացից լուսաւորացդ ի մտի յելս կոյս. (Շիր.։)
Յելից կալով գերմանացւոց. (Խոր. աշխարհ.։)
ԵԼ, ելք. Բղխումն. ծորումն.
Ելք արտասուաց. (Նար. ՟Խ՟Ը։)
Եթէ անկանի ի վերայ ելից իշոյ, եւ կամ այլ աղտեղի իրաց. (Մխ. ապար.։)
ԵԼ, ելք. Հրաժարումն. հեռացումն.
Զելն յաշխարհէ հարցանէր ցնա։ Նա ուսուսցէ քեզ զօրինակ ելոյն (այսինքն ելին) յաշխարհէ. (Վրք. հց.։)
ԵԼ, ելք. Ծախք.
Եթէ բազում են մուտք, եւ դուզնաքեայ ելք, այնպիսին ընդ ագահս հաչուի. իսկ եթէ դուզնաքեայ մուտք, եւ առաւել ելք, այնպիսին ընդ անառակս է. (Սահմ. ՟Ի։)
Ամենայն գիր ելի մտի թագաւորին ի ձեռին նորա. (Տոբ. ՟Ա. 23։)
ԵԼՔ. Գիրք ելից.
Արարածք, եւ ելք, եւ թիւք. (Սարգ. եւ այլն։)
ԵԼ, ելոյ, ելով. cf. ԵՄ։
ԵԼ ԵՒ ԵԼ կամ ԵԼԵՒԵԼՍ ԱՌՆԵԼ. ὐπερέχω superare Ջանալ գերազանցել. գեր ի վերոյ գտանիլ. զմիմեամբք ելանել. եւ Կուտակիլ. ստէպ յաճախել. մէկմէկու յաղթելու ջանք ընել, ու իրարու վրայ գալ.
Ժողովուրդ զժողովրդեամբ ել եւ ել առնիցէ. (Ծն. ՟Ի՟Ե. 23։)
Յառաջատեալք՝ զմիմեամբք առնեն ելեւել. (Պիտ.։)
Վասակ քան զամենայն զօրսն ելեւել առնէր. (Բուզ. ՟Դ. 20։)
Բազմացան՝ ելեւելս առնելով զմիմեամբք։ Ելեւելս արարեալ յառաջէին. (Փարպ.։)
Յառաջ խաղացուցեալ զբանս՝ ճառ զճառից ելեւել արարից. (Շիր.։)
Ի վերայ այսքանեաց գերութեանց ... մի զմիով ելեւելս առնելոյ. (Նար. ՟Ի՟Ե։)
ԵԼ ԵՒ ԷՋ. իբր երկու բառ. Է ելումն, եւ իջումն.
Յամենայն բաժանման ել է, եւ էջ. (Լծ. պորփ.)
Երկնաւոր զօրացն էջք եւ ելք արարան. (Շար.)
ԵԼԵՒԷՋՔ, ԶԵԼԵՒԷՋՍ. իբրու բարդեալ բառ, Ի վեր եւ ի վայր խաղացումն. եւ Աշտիճան բարձրութեան եւ ցածութեան.
Զելեւէջս անդադար սահմանացն. (Ագաթ.։)
Զաստիճանս անձանց եւ զելեւէջսն ... ի բաց թող լի է. (Նիւս. բն.։)
Որ ելեւէջս աստիճանի՝ բնութեան եմոյծ հաւասարի. (Յիսուս որդի.։)
ԵԼ ԵՒ ՄՈՒՏ. ելի եւ մտի. իբր երկու բառ, է ելանելն եւ մտանելն. եւ ելեալն եւ մտեալն.
Զել եւ զմուտ բարեկամացն (առ ինքն) (Խոր.՟Ա. 31։)
Ըստ իւրաքանչիւր գործոյն համարոյ ելին եւ մտին ամսոյ ամսոյ յն. մտելոյն եւ ելելոյն։ (՟Ա. Մնաց. ՟Ի՟Է 1։)
ԵԼԵՒՄՈՒՏՔ, ելեւմտից. բարդեալ՝ նովին նշանակութեամբք. որ եւ ԵԼՈՒՄՈՒՏ, ԵԼԱՄՈՒՏ.
Ժամս որոշէ ելեւմտից եւ խորհրդոց։ Լիցի սպասաւորաց արքունի եւ ամենայն ելեւմտից (այսինքն ելողաց եւ մտողաց) ճանապարհ. (Խոր. ՟Բ. 7. եւ 37։)
Կամ որպէս Հետք. ἵχνος vestigium
Դիտել զելեւզմուտ աշխարհիս եկեալ էք։ Զելեւզմուտ երկրիս եկեալ էք տեսանել. (Ծն. ՟Խ՟Բ. 9. եւ 12։)
• , ի հլ. «ներսից դուրս գալը» ՍԳը, «վեր բարձրանալը» Փիլ. լին., «անցք, ընթացք. ճամբայ» ՍԳր, «վերջ, լրումն, աւարտ» ՍԳր, «մի գործի վախճանը» Եղիշ., «յաջող վախ-ճան» ՍԳր, «արևի ծագումը ևն» ՍԳր. Փարպ., «արևելեան կողմը» Խոր. աշխ., «ծորում, բխում» Նար., «կղկղանք» Մխ. ապար., «նստոյ տեղի, յետոյք» ՋԲ, «մորթի վրայի ծակտիքները» Վեցօր. էջ 175 (տպուած է խելք, ուղղելի ելք՝ ըստ Ս. Վ. Նազարէթեա-նի ձեռագրի. տե՛ս Պատկեր, 1893, էջ 284), «հեռանալ, հրաժարուիլը» Վրք. հց., «ծախը» Տոբ. ա. 23, որից՝ ելանել (կտ. ելի, հրմ. ե՛լ) «դուրս գալ. 2. ծագիլ, բղխիլ, յառաջ գալ. 3. վեր բարձրանալ. 4. հեծնել, նստիլ (ձի. նա--5. վիճակուիլ, յարմար գալ. 6. անունը տա-րածուիլ, հռչակուիլ. 7. այնպէս լինել, գըտ-նուիլ» ՍԳր, ելևել առնել «ջանալ իրար գե-րազանցել» ծն. իե. 23. Բուզ. կամ ելևելս առնել Փարպ., ելևէջ Ագաթ., ելևմուտ ՍԳր. ելամուտ «դուռ» Եզեկ. խը. 30. ելանելի «սանդուխ» Եզեկ. խ. 31, ելող Դ. թագ. ժա-Չ. Զքր. ը. 9, ելուստ «բոյսի աճում» Փիլ. քհ., անել Փիլ. Եղիշ., խաչելեալ ՍԳր, խաչելու-թիւն Եզն., յորդելակ Քեր. քերթ., դժուարե-լանելի Տօնակ. Մխ. առակ., վերելակ «ձի (կամ նաւ) հեծած անձը» Պիտ. Փիլ., վերելք Նար., ելուն «դուրս ցցուած» Ադամ. 125. ելակէտ, ելարան (նոր գրականի մէջ) ևն. Չանազան նախդիրներով ստանում է նորա-նոր ձևեր և նշանակութիւններ. այսպէս՝ 2. Զ նախդիրով կլինի զելաճել «չափից անց կե-նաւ» Ոսկ. յհ. ա. 12.-3. ընդ նախդիրով՝ ըճդել «հետը ելած-նստած, հետը մեծացած, ծանօթ, սովոր» Ագաթ., ընդելանիլ «հետը մեծանալով վարժուիլ, կրթուիլ» Եւս. ատմ Ոսկ., «ջանալ, փորձել» Գծ. թ. 26, ընդեւա-ցուցանել Սիր. իբ. 17. Եզն., ընդելուցանել Բ մաև. ժ. 15. Ոսկ. մ. ա. 17, ընդելնուլ Ոսկ. մ. ա. և բ., ընդելակից Կորիւն, անընդել Գ մակ. դ. 6. Կոչ., մարդընդել Ագաթ., ձեռնըն-դել Փիլ. այս բոլորը գրուած նաև ընտել ձե-ւով որ հիմայ միակ գործածականն էւ-4 ելանեւ բայի անցողականն է ելուզանել (փո-խանակ ասելու *ելուցանել. հմմտ. փլուզա-նել, ընկլուզանել) «դուրս հանել, մէջտեղ հանել» (արմատը ելոյզ)։ Ոսկեդարեան գրա-կանութեան մէջ պահուած չէ այս բառը, բայց կայ յետնաբար ելուզանել «արտաբե-րել (ձայնը)» Թր. քեր. (Չայնաւորք ասին, վասն զի ձայնս յինքեանց անպակաս ելու-զանեն)։ Նոյն ելոյզ «հանել» արմատից է կազմուած ծխնելոյզ Հին բռ. և նոր գրակա-նում շնչելոյզ «շնչահան, օդանցք»։-5. ե-ւուզաճել բայի երկրորդ նշանակութիւնն է «ընձիւղել, ծլիլ», ինչպէս գտնում ենք ելու-զումն «ընձիւղումն» Պիտ. բառի մէջ։-Բ նոյն բայի երրորդ նշանակութիւնն է «գողա-նալ, կողոպտել» (հմմտ. հանել և յինքն հա-նել «գրաւել, խլել, կորզել»). որից մարդելոյզ «մարդագող» Ա. տիմ. ա. 10, որ ապացուցա-նում է ելուզանել բայի ոսկեդարեան գոյու-թիւնը. սրանից է նաև ելուզակ (կամ եղու-զակ, յելո τսկ, յեղուզակ) «աւազակ» Խոր. Պիտ., յեկուզս կութիւն Վեցօր. 185, յելուզա-կաբար «աւազակի պէս» Խոր., նախելուզակ Շնորհ. վիպ.։-7. Նոյն ելուզանել բայից ընդ նախդիրով կազմուած է բճգելուզաճել՝ որի առաջին նշանակութիւնն է «խուզարկե-լով երևան հանել»։ Այս նշսնա ութեամբ գտնում ենք գործածուած Արծր. ք. 6 (հրտր. Պատկ. էջ 113) «Յերկիւղ կասկաւանաց և. ղեալ՝ թէ իցէ ընդելուզեալ Տաճկաց՝ գտեալ զպահեստ գանձին՝ ծախիցեն զզօրութեւն նո-րա»։ Յայտնի չէ ի՛նչ փոխաբերութեամբ այնուհետև ընդելուզանել ստացել է «իրար անց կացնել, յեռուլ, հիւսել» ՍԳր. Ոսկ. Մտթ. և ա. տիմ. «խօսքը զարդարել, պճնել» Ոսկ. ես. նշանակութիւնները, որից՝ ընդելուզուած Ել. իը. 17, ընդելուզումն Պիտ. փիւ.։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. el «ելնել, բարձ-րանալ, աճիլ» արմատից. այս արմատի պարզ կամ աճած elu-, eleu-ձևերից կամ նաև dh*/, աճականով ձևից են՝ յն, ἐλεύϑω, ἡλνβον. δλβον, ἐλϑς, ❇ϑω, ἔλϑοιμι, ἐλϑών, ἐλϑεῖν. [arabic word] λήλουϑα, έλήλυϑα, ἔλήλυμεν, ἐλένσομαι, որոնք կազմում են «գալ» բայի զանազան ժամա-նակները. նաև προσ-ήλυτος «վերաբնակիչ» ἐπ-ήλυτος «եկող հասնող», ἔπ-ηλος «եկւոր օտարական», կրետ. ἐπελεῦσαι «բերել» (իբրև անցողական «գալ տալ»), արկ. ϰατενϑοντας, կոր. ηνმς (որոնց մէջ 19 վերածուել է ν). սանս. födhati «րարձրանալ, աճիլ», զնդ. raoδaiti «աճում է», գոթ. liuoan «աճիլ» (Walde 426, Boisacq 242)։ Հայերէնի մէջ ելանեմ ծազում է el-պարզ արմատից, իսկ ելուզանեմ՝ elu-աճականից։ Այս արմատին են կցւում նաև գալլ. el «թող երթայ», լտ. amb -ulo «շըր-ջիլ», ex-ul կամ exs-ul «տարագիր, աք-սորական», alacer «աշխոյժ», ըստ Meillet, Dict. etym. lat. 41։
• A Acoluthus. Obadias armenus, Lipsiae, 1680, էջ 51 «procul dubio ab ébr. [hebrew word] derivatum est» (անկաս-կած եբր. 'āla բառից ածանցուած է), Peterm. 29, 259 եբր. [hebrew word] 'alāh. ա-րաբ. [arabic word] 'alā «վեր բարձրանալ»։ Mül-ler, SWAW, 42, 257 նոյն ընդ եղանիլ= զնդ. ərə. հմմտ. պրս. šudan «երթալ» և «լինել»։ Տէրվ. նախալ. 62 լառնել և երթալ ձևերի հետ՝ սանս. rhōmi, լն. ὄρνυμι, լատ. orior, հհիւս. arna, որոնք հնխ. ar արմատից է դնում։ Bugge, KZ, 32, 53 յն. τελλω. τελλομαι «ելնել, բարձրանալ», τέλλειν, τέλλεσϑαι «ծա-գիլ աստեղց», *ανα-τολή «արևելք», τελος «վերջ, ծայր», τέλη «ելք, ծախք» բառերի հետ միացնելով՝ հանում է հնխ. qel, k2êlo-արմատից՝ նախաձայ-նի յապաւումով։ Bartholomae սանս. iyarti «շարժման մէջ դնել», գերմ. ei-len «աճապարել, փութալ», հբգ. ilen։ Հիւբշ. 441 յիշում և մերժում է վերջին երկու մեկնութիւնները։ Միևնոյն տե-ղում. Meillet-ի բերանն է դնում մի նոր համեմատութիւն. յն. πšλω. πέλομαι «շարժիլ», περιπλόμενος «շրջապատեալ, գերազանցեալ», սանս. čar «շարժիլ» չունի մի այսպիսի մեկնութիւն։ Ակնար-կուած տեղը (MSL, 7, 162, ինչպէս նաև 10, 282) նոյն πελομαι բառը համեմա-տուած է եղանիլ բայի հետ։ (Հիւբշ. սխալուէլ է անշուշտ t կարդալով 1)։-Հիւնք. եղանիլ բայից։ Pedersen. Հայ
• դր. լեզ. 144 յն. ἐλαύνω «յառաջ մղել» = ելանել, ἔλενσομαι «պիտի գամ» =հլ. ելուզանել։ (Ըստ այսմ առաջին ուղիղ մեկնիչը պէտք է հաշուել Pedersen)։ Scheftelowitz, BВ, 28, 300 ելուզանել = սանս. rohayati «աճեցնել», ruh «ճիւղ» ևն։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. elu «վեր բարձրանալ», elenu «վերին», 405 սումեր. il «բարձրացնել», 407 սո.-մեր. sil «վեր հանել», zil, sil «մեծ, վեհ», 419 ալթայ. al, ol, ul, il «բարձր, բարձրանալ», ույգուր. uluk «մեծ», ul-kamak «բարձրանալ», չաղաթ. olgay-mak «աճիլ» ևն։ Վերի ձևով մեկնեց բառս Meillet, BSL, л 79, էջ 7։ Pokor-ny, 1, 155-6 մերժելով այս բոլորը՝ դր-նում է հնխ. elā-«վարել, շարժել, եր-թալ» արմատը, որից սանս. iy -ar-ti «շարժել», յն. ἰάλλο «ուղարկել», հյ ելանել, ելանիլ, յն. ἐλάω «վարել», ελαόνω «վարել, քշել», կելտ. elwyf, կորն. yllyf «գնում եմ», անգսք. lanu «նեղ ճանաաաոհ». հոլլ. lann «ճեմելիք» ևն։ Շէֆթէլովից, KZ, 53 (1925), էջ 268 ե-լուզանել դնում է=սանս. rukša «ծառ». rohati «աճումն», որ Pokorny, 2, 416 դնում է ledh-«աճիլ, բարձրանալ» ար-մատի տակ։
• ԳՒՌ.-Վն. էլնել, Մշ. չէլնել, Սչ. յէլէլ, Ախց. Կր. Ննխ. Ռ. Սեբ. էլլէլ (կտր. Ննխ. էլ-լա, միւսները էլա), Ասլ. Խրբ. Պլ. ելլալ, Ակն. էլլիլ, Հմշ. էլլուշ, Տիգ. էլլ'mլ, Մկ. իլնիլ, Զթ. իլլիլ, Սվեդ. իլնիլ, Ոզմ. ըլնիլ, Սլմ. ըլել. Մրղ. ըլէլ, Հճ. իննել.-Կովկասահայ բար-բառներում առհասարակ ուրիշ դարձուածնե-րով է բացատրւում. ինչ. դուրս գալ, վերև բարձրանալ ևն. սակայն կայ իլլէլ Ղրբ., ըլ-չիլ Երև. «եփուելով վեր բարձրանալը, զե-ղուլ (հեղուկի, կերակուրի)», նելնել Երև. «հեծնել», Ջղ. վիրնել, Շմ. վէլլիլ, ՀՋղ. վիլ-լիլ «վեր բարձրանալ, հեծնել (ձի ևն)»։ Նոր բառեր են՝ ել «զառիվեր», ելման «յորդ», ե-լուարի «ե՛լ և արի՛» (իբր ձայնարկութիւն է գործածւում), ելուկ «բողբոջ», ելվեր «զառի-վեր», ելփուք «շնչահեղձութիւն», ելտեղ, ել-ցընել, ելիվեր։