s.

ephod.

s.

ԵՓՈՒՏ կամ ԵՓՈՒԴ. Բառ եբր. էֆօտ, էֆօտա. զոր է՛ զի պահեն եւ այլ թարգմանք, եւ է՛ զի թարգմանեն, Վակաս, եւս եւ Պատմուճան. ἑπωμίς amiculum, humerale. Զգեստ ղեւտական քահանայութեան՝ պատեալ զուսովք եւ զլանջօք մինչեւ ցգօտին. եւ ուրարք նորին կախեալք մինչեւ ցոտս յառաջոյ։ Առանց այսր եփուտի ոչ լինէր զոհագործութիւն եւ պատգամախօսութիւն։ (՟Ա. Թագ. ՟Բ. 18։ ՟Ժ՟Դ. 18։ Դտ. ՟Ը. 27։ ՟ժե. 5։)

Իսկ (Միխ. ասոր.) գրէ.

Դաւիթ վերացոյց զեփուտն, որ է ծածկոյթ սեղանոյն, եւ եհարց նովաւ ի տեառնէ»։

• «առանց թեզանիքի մի տեսակ կարճ վերարկու՝ որ ղևտական քահանաներն էին հագնում շապկի ու բաճ-կոնի վրայից և ուսերի վրայ՝ ճարմանդներով կապում» ՍԳր. Եւագր. 185. որ և եպուդ «սուրբ սեղանի ծածկոցը» Միխ. ասոր. էջ 546, որից եփուտաւոր «շուրջառակիր» Վկ. արև. 102 Շնորհ. Եդես. Ճառընտ.։

• = Եբր. [hebrew word] ēfōδ «եփուդ. հրեայ քա-հանաների նոյն զգեստը». հասած է մեզ յն. έφοῦδ (որ և ἐφώδ) տառադարձութեան մի-ջոցով։-Հիւբշ. 349.

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։