cf. Երէ.

Է՞Ր (յորմէ ԸՆԴԷ՞Ր) Է՞Ր ՎԱՍՆ, կամ ՎԱՍՆ Է՞Ր. Է՞Ր ԱՂԱԳԱՒ. Է՞Ր ՍԱԿՍ. ԷՐՈ՞ՒՄ, եւ այլն. δια τί; cur? quare? Վարի որպէս մակբայ, եւ հարցական անուն. Ո՞յր. որո՞յ. վասն որո՞յ իրի կամ պատճառի. ընդէ՞ր, այսինքն փոխանակ որո՞յ բանի. առ ի՞նչ. առ ի մէ՞. մէ՞ հի՞մ. ի՞բր արդեօք. ինչո՞ւ, ինչի՞, ի՞նչ բանի, ինչէ՞ն, ինչո՞ւ համար.

Եթէ նա գրգռեաց. իսկ է՞ր, ընդէ՞ր դատի. (Եփր. ել.։)

Է՞ր եղեւ այս. (Լմբ. ատ.։)

Յէ՞ր վերայ հաստատեցան աղխք դորա. (այսինքն ի՞նչ բանի վրայ) (Յոբ. ՟Լ՟Ը. 6։)

Մի՛ ինչ խնդրիցես, եթէ յէ՞ր վերայ կայցէ երկիրս, եւ կամ յէ՞ր վերայ հաստատեալ իցէ, յորժամ Աստուած իւրով ձեռամբ ունիցի. (Ոսկ. ես.։)

Վասն է՞ր իրաց եկն. այսինքն վասն որո՞ց իրաց. (Ճ. ՟Բ.։)

Վասն է՞ր եղեւ ընդ քեզ այդ անցք. (Յուդթ. ՟Զ. 12։)

Է՞ր վասն ոչ ասաց զայդ. (Ոսկ. յհ. ՟Ա. 30։)

Է՞ր աղագաւ սա առաջին ասի կոչել զԱստուած. (Խոր. ՟Ա. 13։)

Է՞ր աղագաւ քարեղէն, եւ ոչ փայտեղէն հրամայեցաւ կանգնել մեզ սեղան. (Յհ. իմ. ատ.։)

Է՞ր սակս զմեզ առնես աշխատ. (Խոր. ՟Ա. 31։)

Սակս է՞ր մեռաւ. (Թէոդոր. մայրագ.։)

Ըստ է՞ր է ոչինչ. (Մաքս. ի դիոն.։)

Է՞ր փոխանակ զկոյս ... առնէր մայր։ Է՞ր փոխանակ թողեալ, եւ այլն. (Պրպմ.։)

Փոխանակ է՞ր (յն. որո՞ց) առնուցուն զայնչափ բարութիւնսն. (Ոսկ. մտթ.)

Ահա ես երթամ մեռանիմ, եւ էրո՞ւմ են այս անդրանկութիւնք։ Էրո՞ւմ (կամ երո՞ւմ) են ինձ այս։ Էրո՞ւմ այսչափ՝ որ ոչ է ըմպելի՝ ջուր՝ տարածեալ է. (Փիլ.։)

Էրո՞ւմ այսպէս շիրմացն աղխեալ դրունք. (Պիտ.։)

Էրո՞ւմ (կամ երո՞ւմ) ոչ ասաց. եւ այլն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Զ։)

Զգո՛յշ լերուք ի խմորոյ անտի. եւ էրո՞ւմ ոչ ասաց, թէ զգո՛յշ լինիցիք ի վարդապետութենէն. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Էրո՞ւմ հնազանդէիք այնոցիկ, որ ոչ ունէին զայս իշխանութիւն. (Պտմ. աղեքս.։)

cf. ԵՐԷ։

• ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։

• ՆՀԲ (գազան բառի տակ) լծ. լատ. fera «ռազան»։ Tomašek, SWAW, 1893. 66, թրգմ. ՀԱ, 1894, 18 զնդ. ϑraya «սննդատու, սնունդ» բառի ձևն ունի. հմմտ. սանս. trā=զնդ. ϑra «պահպա-նել, սնուցանել»։-Հիւնք. երեք բառիզ։ Bittner M., WZKM, 14 (1900), 370 եթովպ. ვρgφ, arwē «գազան, վայրի ա-նասուն», ասոր. [other alphabet] aryā և եբր. [hebrew word] ari «առիւծ»։ Սագրզեան, ՀԱ, 1909, էջ 335 և Karst, Յուշարձ. 403 սումեր. bar, barra «եղնիկ»։ Ն. Ադոնց, Արուեստ. Դիոն քեր. 239 հյ. շիկերէ (որ շէկ և երէ բառերից է) հանում է պոս. [arabic word] šikāri «որսորդ» բառից, որ ո՛չ նշանա-կութեամբ է յարմար և ոչ ձևով (պիտի տար *շկարիկ)։

• ԳՒՌ.-Մկ. Մշ. Վն. գործածում են երուն-թռչուն, երունք-թռչունք «բոլոր թռչունները» կրկնականը, որի մէջ երունք (հնչւում է է-րունք) Յայսմաւուրքի յոգնակին է՝ երէ բա-ռից։