span;
palm;
թզաւ յերկայնութիւն, a palm's length;
թանձրութիւն նորա թզաւ, four inches thick.
σπιθαμή palmus (major), dodrans Չափ ձեռին բացելոյ՝ ի ծագէ բոյթ մատին ցծագ ճկութիւն. այլ ըստ երկրաչափից է Ուղկեան, կամ ուղուկ. այսինքն չորս մատնաչափ. այն է չափ լայնութեան ափոյ. παλαιστής, -τή palmus (minor)
Թզաւ յերկայնութիւն, եւ թզաւ ի լայնութիւն։ Վեց կանգուն, եւ թզաւ։ Թզաւ մի։ Ո՞ չափեաց ափով իւրով զջուրս, եւ զերկինս թզաւ, եւ զերկիր ամենայն քլաւ. (Ել. ՟Ի՟Ը. 16։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 4։ Եզեկ. ՟Խ՟Գ. 13։ Ես. ՟Խ. 12։)
Ի վեր քան զթիզ յարեաւ ողն սրբոյ վկային. (Ճ. ՟Ա.։)
Պատասխանի տայցեն մեզ, որք թզաւն ձեռնարկեն չափել զերկին. (Կիւրղ. գանձ.։)
Իսկ իբր Ուղուկ. (տե՛ս Եզեկ. ՟Խ. 5։ ՟Գ. Թագ. ՟Է. 26. մկ. ՟Բ. Մնաց. ՟Դ. 5։)
• , ի-ա հլ. «լիաբաց ձեռքի վրայ բոյթ մատի ծայրից մինչև ճկոյթի ծայրը եղած տարածութիւնը (մօտ 24 սանտիմետը) կամ բստ երկրաչափների՝ ուղուկ, չորս մատնա-չափ» ՍԳր. Կիւրղ. գնձ.-արդի լեզուի մէջ էլ ընդունուած է թիզ «բթամատից մինչև ճկոյ-թը» և քիլ «բթամատից մինչև ցուցամատը՝ որ է մօտ 18 սանտիմետը». (այսպէս է նաև Խտջ. որ պահում է յիշեալ երկու բառերն էլ)։ -Բայց Եզնիկի մէջ՝ էջ 214 կարդում ենք. «Ո՛չ աւելի զթիզն քան զքիլն գտանեմք», ո-րից երևում է որ թիզը քիլից փոքր (կամ հա-ւասա՞ր) է։ Սրան համապատասխան է գա-լիս Ղրբ. կէղ (=քիլ), որ նշանակում է «թիզ, բթամատից մինչև ճկոյթը»։-Թիզ բառից ու-նինք թզեան «մէկ թիզ երկարութեամբ» Կիւրղ. դտ. Ոսկ. հերոդ. թզաչափ Յալսմ. թզաչափաբար Անյ. պորփ. թզուկ «խիստ կարճահասակ, գաճաճ» Ոսկ. ա. տիմ. էջ 155, Խոր. աշխ. Վրք. հց. թզահասակ «թզուկ» ԱԲ. երեքթզեան Եւս. քր. իննթզեան Երզն. լս։
• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 87, յետոյ ԳԴ, համեմատում են պրս. [arabic word] dist «թիզ». (այս բառի նախաձե-ւը պիտի լինի կա՛մ զնդ. dišti «տասր մատնաչափ» և կամ պրս. [arabic word] dast «ձեռօ». երկուսն էլ անյարմար են ձաւ-նական տեսակէտով)։ Հիւնք. թուզ բա-ռից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 133-4 նկատելով որ զանազան լեզուների մէջ «թիզ, տարածել և կտաւ գործել» բառե-որ նոյն ծագումն ունին (հմմտ. գերմ. Spanne «թիզ», spinen «գործել», span-nen «լարել, տարածել», հսլ. pedī «թիզ», péna «լարել», լիթ. pinü «հիւ-սել»), ուստի հետևցնտւմ է, որ հյ. թիզ և թեզան նոյնարմատ են և ծագում են հնխ. teg'h-«լարել, տարածել» արմա-տից, որի գոյութիւնը սակայն այլուստ չի կարողանում հաստատել։ (Այս պարա-գային համեմատելի էր հնխ. tek «հիւ-սել», որի վրայ ընդարձակ տե՛ս թեքել,։
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խտջ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մշ. Մրղ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սլ. Վն. Տիգ. Տփ. թիզ, Ոզմ. թէ՛զ, Զթ. թը'զ, զարմա-նալի ձև է Արբ. թիլ «բթամատից մինչև ցու-ցամատը», որ անշուշտ թիզ և քիլ բառերի խաչաձևման արդիւնքն է։ -Նոր բառեր են թզանոց, թզիկ «կարճ», թզել «թիզով չա-փել»։