διάπτων (stella cadens) Աստղանման լոյս թռուցեալ. որ եւ ԹՌԻՉ ԱՍՏՂ ասի. ասուպ. շիհապ, շիւհիւպ.
Դիատոնք, որ են թռիչ. (Արիստ. աշխ.։)
Թռիչք բազմանան, զոր սովորաբար աստեղաց ցոլմունս ասեն. (Երզն. մտթ.։)
Զի՞նչ է թռիչ աստղն. գոլորշի է վերացեալ հողմով, եւ մերձեցեալ ի հուրն՝ վառի ի նմանէ. եւ բռնութեամբ հողմոյն երեւի վառեալ իբրեւ զթռիչ աստղ, եւ փութով՝ շիջանի. (Տօմար.։)
ԹՌԻՉՔ. գ. ποτή, πτῆσις volatus Թռչումն. թռչելն. թիռ. թռչան. սլացումն, եւ երագութիւն թեւաւորաց, եւ այլն.
Թռիչք նորա իբրեւ զթռիչս բոցոյ հրոյ. (Երգ. ՟Ը. 6։)
Զթռիչսն (ագռաւու), եւ զձայնսն, յորժամ կոչիցէ, խտրելով. (Փիլ. լին.։)
Որպէս ի թռիչս սրաթեւ հաւուց. (Խոր. ՟Բ. 5։)
Հաւահմայք, որ զկռիչս եւ զթռիչս խտրեն. (Նախ. ղեւտ.։ եւ Մխ. երեմ.։)
Յի՞նչ իցեն այսպիսի թեւք, այլ ճշմարիտ հաւատոցն թռիչք. (Ոսկ. ես.։)
Թոյլս առ բարեացն թռիչս։ Ի թռիչս մտաց, կամ թեւոց, կամ ամբարձման։ Թռիչս արձակեն. (Նար.։)
Եմուտ ի թռիչս (այսինքն թռչելով) աղաւնի մի. (Հ=Յ. յնվր. ՟Ի՟Թ.։)