pound (16 ounces);
litre.
յն. լիդրա. լտ. Լի՛պրա. λίτρα libra. Չափ ՟Ժ՟Բ ունկեաց, մեծի կամ փոքու. իբր զի մեծ ունկին է ՟Ժ՟Բ տրամ, եւ փոքրն ՟Ը. ուստի մեծ լիտրն լինի իբր ՟Ճ՟Խ՟Դ տրամ. եւ փոքրն՝ ՟Ղ՟Ղ։ Թո՛ղ զպէսպէս առմունս ձայնիս ըստ գաւառաց յայլեւայլ ժամանակս.
Առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ։ Եբեր զմուռն խառն ընդ հալուէս իբրեւ լտերս հարիւր. (Յհ. ՟Ժ՟Բ. 3։ ՟Ժ՟Թ. 39։)
Եօթն հազարաց լտերց. (Մագ. ՟Կ՟Ը։)
Գոլով ի ներքոյ պարտուց ոսկւոյ լտերց հարիւրից. (Կլիմաք.։)
Որում բազում տաղանդն էր տուեալ, որ են լտերք. (Ոսկ. ես.։)
Այլ է եւ լիտր աշխարհին հայոց, իբր վեց հօխա, այսինքն 2400 տրամ։
Այլ է եւ դրամ ինչ փոքրիկ, որպէս սիկղ, այն է տրամ ՟Դ. կամ կէսնփոքր ունկւոյ.
Ոչ եթէ զայս լիտրս ասէ, զոր մեք գիտեմք, զի կարի շատ է. այլ՝ լիտրն կշռոյ անուն է, զոր հրէայք սիկլ ասեն, որ է ՟Դ դրամակշիռ. (Բրսղ. մրկ.։)
• , ր հլ. (լտեր, լտերց) «մի տեսակ չափ է» (ըստ Շիր. 12 ունկի էր, որ համաձայն քննութեան Մանանդեանի, Տեղեկ. ինստետ Բ. էջ 30՝ հաւասար է 326 գրամի. այժմ Հա-յաստանում լիտրը 6 տաճկական օխա կամ 12 ռուսական թունկա է) Յհ. ժբ. 3. ժթ. 39, Ոսկ. ես. Մագ. -առաջին երկու վկայութիւն-ները հաստատապէս ցոյց են տալիս, որ լիտ-որ իրօք հին ժամանակ փոքր չափ էր. երբ Մարիամ մի «լիտր» նարդօս է վերցնում Յի-սուսի ոտքերը օծելու համար կամ Նիկոռե-մոսը 100 «լիտր» զմուռս է վերցնում Յիսու-սի մարմինը զմռսելու համար, անշուշտ խօս-օը փոքր չափերի մասին է։ Աւելի յետոյ լիտ-րը դարձաւ մեծ չափ. և Բրս. մրկ. 381 դնում է լիտրը իբրև «հայկական մեծ չափ», յիշեց-նելով միևնոյն ժամանակ թե լիտրը ըստ հը-րէից է «սիկղ, չորս դրամի ծանրութիւն»» Գռուած է նաև ղիտր. որից լտրանոց Զքր. տաոկ. Բ. 140։
• = Յն. λιτρα «12 ունկիի ծանրութիւն. 2. մի փոքր դրամ». համարւում է փոխառեալ միջ-երկրեան *līϑra ձևից, որ միւս կողմից էլ տուած է լտ. libra «կշիռ. 2. ֆունտ»։ Այս եր-ևու ռառեռո այնուհետև տարածուեցան ամէն կողմ. ինչ. ֆրանս. litre, իտալ. litra, թրք. litra, վրաց. litra, հսլ. ռուս. литрa, գերմ. liter. լեհ. չեխ. litr ևն.-մյն. λιβρα, հսլ. livra ֆրանս. livre ևն. (Walde 428, Boi-sacq 585, Berneker 725)։ -Հիւբշ. 352։
• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) մեկնում է «ըստ հռովմայեցոց լե-զուի հարթութիւն». (ակնարկում է լտ. libra «հաւասարակշռութիւն, մակերես» բառը)։ Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 89, յետոյ ՆՀԲ ևն։
• ԳՒՌ.-Երև. Տիգ. Տփ. լիդր, Հմշ. լիդրը, Ախց. լիտռ, Խրբ. Հճ. Սեբ. լիր.-Խլ. ղիտր. Ջղ. ղիդր, Ալշ. Մշ. խիդր, Վն. կիտր.
• ՓՈԽ.-Հայերէն Աւետարանի վրայից մը-տած է քրդ. թարգմանութեան մէջ՝ Յովհ. ժբ. 3. Լղրր քի պր փըռ պուհա խալիս ռունա նար-տէնե սmնտ (առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ)։ Այսպէս և Յովհ. ժթ. 39. Սար լըդըրան զմուռ (զմուռս իբրև լտերս հարիւր)։