cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.
Որպէս Խանձ. յն. χάραξ . Տունկ ի պէտս զանգոյ կամ պատնշի, ցից, եւ այլն.
Եւ ետ հրաման թագաւորն զօրաւարին իւրոյ հանել խաշար յաշխարհէն բազում, եւ բերել զվայրենի կաղին մայրեաց, եւ տնկել. (Բուզ. Գ. 8։)
ԽԱՇԱՐ, ի, աց. Նոյն ընդ Խոշոր. անհարթ. անողորկ. հաստ.
Ոմանք են բարակք, եւ ոմանք խաշարք (ի զգեստս.) (Բրս. հց.։)
Իբրու ոստանանկութիւնս, որք զպաստառակն խաշար եւ անհոյծս եւ անգայաս յանգեն. (Մագ. լ։)
Զօրէն կոկեցելոյ իմն մոմոյ ... այլ խաշար է յայնմանէ որ յառաջնորդոյն գրեալ են ի նմա տիպք կերպարանացն. (Փիլ. քհ. Թ։)
Գիրս խաշար է. (Յիշատ.։)
• . նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։