cf. Խոհական.
φρόνιμος prudens. Խոհական (անձն). իմաստուն. հանճարեղ. ուշիմ. մտացի.
Ողջախոհ, արի, եւ խոհեմ, եւ արդար. (Սահմ. ՟Ժ։)
Ուշիմ եւ զհանճարեղ իշխանն. (Յհ. կթ.։)
Ո՛վ քաջդ խոհեմք. (Պիտ.։)
Եւ Խորազգաց. խելամուտ. խոհական.
Ղեւոնդ վարդապետ խոհեմ խորոց փրկչին. (Գանձ.։)
• տե՛ս Խորհ։
• Bittner WZKM 14 (1900), 162 ասոր. [syriac word] ︎︎ xaxem «իմաստուն» բառից է հանում. Թիրեաքեան, Ատրպատ. էջ 6, 31, ՀԱ 1914, 246 պհլ. խո «լաւ»+ հիյմ, պրս. xīm «բարք» բառերից, իբ-րև «բարեբարոյ», որի հակառակն է duž-xim>դժխեմ։
• ՓՈԽ.-Patrubány SA 1, 5 հայերէնից փոխառեալ է դնում Բուդապեշտի հրեական ժարգօնով [hebrew word] xohem «խոհեմ, զգոյշ»։ Բայց այստեղ կան մի քանի սխալներ, [hebrew word] բառը չի՛ կարդացւում xohem, այլ xakam (կամ նոր արտասանութեամբ xo-kom), երկրորդ՝ xakām ժարգօն չէ, այլ հին եբրայեցերէն և պատկանում է ընդհանուր սեմական hkm արմատին (արաբ. [arabic word] hikm, արամ. [syriac word] xkm). և երրորդ՝ չի՛ նշանակում «խոհեմ, զգոյշ», այլ «ուսեաւ. գիտուն, իմաստուն, հանճարեղ»։ Այս բոլո-րից հետևում է՝ որ յիշեալ եբր. բառը ա-մենևին գործ չունի հայերէնի հետ։