corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.
κοίλωμα, κοῖλον cavitas, cavum, concavum σύγκλεισμα , συγκλιστόν clausura, conclusum ἁπόλοιπον reliquum νοσσιά nidus եւ այլն. Խորութիւն իմն երկեալ ու՛ր եւ իցէ. խոռո. փորուած. փոս. ծերպ. փապար. բոյն. ծակ. անկիւն. դատարկ մնացեալ տեղին.
թագուցին ի խորշս կողմանցն անջուր ջրհորոց։ Յոնան իջեալ ի խորշ մի նաւին՝ ննջէր եւ խորդայր։ Խորշս խորշս գործեսցես զտապանն։ այս գործ էր մեքենովթացն. Խորշք ի մէջ առանցիցն առիւծք եւ եզինք եւ քերոբք։ Խորշքն եւ անջրպետք եւ որմք նոցա։ Երկայնութիւն անջրպետին ընդդէմ խորշիցն. եւ այլն։
Շինեաց աշտարակս ժայռաւորս, եւ առանցս գոգաւոր խորշիւք։ Շինէ անդ առ խորշիւք ի լեռնոտին երկուս տունս. (Խոր. Գ. 59։ եւ Ա. 11։)
Ի լերանց խորշս. (Եւս. քր. Ա։)
Ի խորշս լերին. (ՃՃ.։)
Ի խորշս անմատոյց ամուր վայրաց. (Եղիշ. թաղմ.։)
Հրեայք իբրեւ ի խորշ մի կողման միոջ են, իսկ քրիստոնեայք ընդ ամնենայն ծագս երկրի. (Կոչ. Ժ։)
Ոչ ի խորոչի միոջ տիեզերաց ծածուկ. (Ոսկ. ես.։)
Բաւիղք խորշից։ Ի սենեակս շտեմարանաց խորշից. (Նար. Է. ԿԸ։)
ԽՈՐՇ. κόλπος sinus. իտ. golfo. Գոգ կամ ծոց ծովուց.
Խորշ երկճղի կարմիր ծովու։ Մտանէ ընդ մէջ խորշիցն կարմիր ծովու. (Խոր. աշխարհ.։)
Իտաղիա զբնաւ իսկ զծովեզրն կոչեմք զյունիոս խորշ։ Բնակեալ առ յունիոս խորշիւն. (Եւս. քր. Ա։)
Խորշք ծովայինք ընդ իրեարս եւընդ երկիր միաւորալք. (Առ որս. Է։)
ԽՈՐՇ. ῤυτίς ruga. Ծալք կամ կնճիռն զգեստու, եւ մարմնոյ խորշոմելոյ ի ծերութենէ, կամ ի սպեաց եւ ի կարկամութենէ. փոթ, փոթ փոթ եղած կամ կռնճմտած լաթ, եւ մարմին.
Զպարեգօտսն ի կուրծսն ժաղովեսցէ, եւ առ գոգովքն այլազգ իմն խորշս խաղիցէ. (Ոսկ. ա. տիմ. Ը։)
Էր հանդերձն անհեթեթ մեծութեամբ, զի խորշ զխորշիւ իջանէր։ Խորշ ի գոտւոյ իջեալ՝ զթուրն եւ զսուրն ծածկէր. (Բուզ. Ե. 5։)
Եթէ իցէ ի դեմս երեսաց նորա խորշ կարկամութեան. (Եփր. աւետար.։)
Գուցէ պառաւութիւն գայցէ, եւ խորշք ի յայտ անկանիցին. (Ոսկ. եբր. ԺԸ։)
Զի մի՛ ունիցիմք սպի, եւ մի՛ խորշ ինչ եւ կարկամութիւն։ Ոչինչ ունելով աղտ կամ խորշ կամ կարկամութիւն։ Խորշ կամ աղտ կամ արատ ինչ։ Շաղախ ինչ ներկուած, կամ խորշ կարկամութեան։ Արատ ինչ կամ խորշ կամ աղտեղութիւն։ Խորշ ինչ մեղաց։ Սպի եւ կամ խորշ, եւ կամ աղտ. (Նիւս. կուս. ԺԴ. եւ Նիւս. ի սքանչ.։ Կոչ. Գ։ Սարգ. ա. պ. Է. եւ Սարգ. բ. պ. Զ։ Լմբ. պտրգ.։ (որ յԵփես. Ե. 27. դնի.)
Արատ, կամ աղտեղութիւն։ cf. ԿԱՐԿԱՄՈՒԹԻՒՆ։ Նմանութեամբ ասի.
Խորշիւ իմն է վկայութիւնդ, ծածկէ դարձեալ զբանդ. յն. ստուերամած կամ մթին. συνεσκιαμένος. (Ոսկ. յհ. Ա. 12։)
Կալաւ խաւար մառախլամած զխորշ ուսման։ Հարեն խորշք խորհրդոց, եւ տարածեալ են թեւք մտաց. (Մծբ. ԺԹ։)
ԽՈՐՇ ԱՌՆՈՒԼ. Գոգ առնուլ առագաստի, ուռնուլ ի հողմոյ.
Հանդերձ սպիտակ առագաստիւ, որոյ խորշ առեալ՝ գոգեալ, տանիցի զնաւնյարշաւանի. (Վեցօր. Զ։ եւ Շիր.։)
ԽՈՐՇ. ա. Գրչութիւն անստոյգ. որպէս Զատուզեալ իբրեւ խորշ ինչ, կամ խորշեալ եւ մեկուսի ի բնակութեանց.
Շինել աղքատանոցս ի խորշ եւ ի զերծ տեղիս. (Խոր. Գ. 20.) օրինակս ինչ. ուր բազում այլ օրինակք ունին.
Ի խորշս. ըստ ա նշ։
ԽՈՐՇ 3 ԽՈՐՇ ԽՈՐՇ. մ. Որպէս փշուր փշուր՝ ջարդելով, կամ ցրելով, կամ ցրելով ընդ ամենայն կողմանս.
Շարժումն աղօրեաց փոյթ՝ զցորեանն խորշ խորշ արտաքսէ. (Կլիմաք.։) IV.
ԽՈՐՇ 4 ԽՈՐՇ ՔԱՄԻ. Բառ ռմկ. որպէս Խորշակ.
Առաքեմ ի վերայ ձեր խորշ քամի, որ մինչեւ ի լերինս խարշէ եւ այրէ. (Ոսկիփոր.։)
• , ի հլ. «փոս, ծակ, խորութիւն, ծո-վածոց, անկիւն, զգեստի ծալք, երեսի կըն-ճիռ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Բուզ. Կոչ. Մծբ. «անհարթութիւն, թերութիւն» Ոսկ. եփես. 882-3. որից խորշ առնուլ (ի հողմոյ) «քամուց ուռիլ (առագաստի)» Վեցօր. 129. խորշանկեալ «կնճռուած» Վեցօր. 97. խոր-շաքաղ «հագուստի ծայրը վեր ծալած» Ոսկ. ա. տիմ. ը. խորշխորշան «հագուստի ծալ-քերը» Բուզ. խորշեղէն «վէտ ի վէտ» Մծբ. անխորշ «անծայրածիր» Վեցօր. վեցախորշ Առ որս. ծովախորշ (նոր բառ).-ոմ մասնի-կով աճած է խորշոմ «երեսի կնճիռ» (յա-տուկ է արդի գրականին), որից խորշոմերես Եփր. թգ. էջ 456 (գրուած է համառօտա-գրութեամբ խրշմերես. տե՛ս ժմերես և ՀԱ 1913, 300). խւրշոմիլ «կնճռիլ» Օր. լդ. 7. Ոսկ. մրգր. բ. (գրուած խորշմեալ). անխոր-շոմ «առանց կնճիռների» (նոր բառ).-բա-յական գործածութեամբ ունինք խորշիլ «վա-խենալով փախչիլ, կծկուիլ, զգուշանալ, զը-զուիլ, քաշուիլ, ամաչել» ՍԳր. Սեբեր. Ոսկ յհ. ա. 12, որից անխորշ «համարձակ» Ա-գաթ. խորշանք Ոսկ. յհ. բ. 27. խորշումն Նիւս. Լմբ. ևն (իմաստի զարգացման հա-մար հմմտ. աշխ. քաշուիլ «կնճռիլ և ամա-չել», տճկ. čekilmek «քաշուիլ, կնճռիլ» և č̌ekinmek «ամաչել, քաշուիլ»)։
• ՆՀԲ հանում է խոր բառից?-Հիւնք. խոժոռիլ բառից խորշիլ ե սրանից էլ խորշ։ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 399 ասուր. huršu «լեռ», եբր. [hebrew word] xō-reš «լեռ, անտառ» բառերի հետ։
• «խոշոր կտոր, կռոճ». մէկ անգամ ունի Կլիմաք. «Շարժումն աղօրեաց փոյթ՝ զցորեանն խորշ խորշ արտաքսե»։
• «խորշակ, տաք քամի». մէկ անգամ ունի Ոսկիփ. «Առաքեմ ի վերայ ձեր խորշ քամի, որ մինչ ի լերինս խարշէ և այրէ»։ Աւելի սովորական է խորշակ, ի-ա հլ. «տօթ, հարաւային տաք և վնասակար քամի, ե-րաշտ, չորութիւն» ՍԳր. Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, Եզն. 17, 19. որից խորշակահար ՍԳր խորշակահարութիւն Բ. մն. զ. 28. խորշա-կառ Ոսկ. մ. գ. 8. բազմախորշակ Ոսկ. լուս. խորշակայեղց Պիտ. ևն։
• = Բառիս հետ նոյն է երևում եբրայեց, [hebrew word] xarīsi, որ միայն մէկ անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ՝ Յովն. դ. 8, հետևեալ ձևով. [hebrew word] гoxa qādīm xarīsīt, որ թարգմանուած է յն. πνεύματι ϰαύσωνι συγϰαιοντι = հյ. հողմոյ խորշակի տապախառնի։ Արդի մեկնիչները տոյն եբր. բառը մեկնում են «արեւելեան հեղձուցիչ քամի» և հանում են եբր. [hebrew word] xrš «կտրել, տաշել»=ասոր. [arabic word] xraš «սպանել»=արաբ. ❇ harϑ «հերկել, մշակել» արմատից։ Արդեօք հայերէն բառը սեմական փոխառութի՛ւն է, թէ պա-տահաեան նմանութիւն ունի։-Աճ.
• ՀՀԲ խարշել բայից։ ՆՀԲ խորշելի կամ խարշող օդ, վրաց. խորշակի։ Տէրվ. տե՛ս խարել բառի տակ։ Հիւնք. պրս. խուրշատ «արև»!
• ՓՈԽ.-Վրաց. ხორმა խորշա, ხორმაკი խորշակի, եვარმაკი խվարշակի, եუარმაკი խուարշակի «հեղձուցիչ տաքութիւն», ხვარ-მაკოვანი խվարշակովանի «սաստիկ՝ կիզիչ հեղձուցիչ տաք», թուշ. ხორმა խորշա «ջերմ, տենդ»։-Justi, Dict. Kurde 154 մեր բառի հետ է համեմատում քրդ. [arabic word] xuršag. այս բառի նշանակութիւնո՝ առնև լով Klaproth-ի Mines de I'Orient (հտ. I7, Vienne) աշխատութիւնից՝ դնում է «ծիա-ձան», բայց կարծում է որ հեղինակը սխալ նշանակած պիտի լինի։