s. mech.

copper, caldron, kettle, pot;
boiler.

• , ի հլ. «խալ-կին, պղինձ, մէջը բան եփելու կամ եռազ-նելու մեծ աման» ՍԳր. Եփր. փես. 420-421, Վեցօր. 79, 80. գրուած է կատսանք Վկ. գէ. էջ 30. ստացել է «Հոնաց իշխան թագաւոր» նշանակութիւնը Կղնկտ. «Դար-ձոյց զերեսս իւր կատսայն հիւսիսոյ ւետս ընդդէմ որդւոցն իւրոց» (Շահն. Ա. 284. է-մին, էջ 133 կաթսայն.-Շահն. համարում է յատուկ անուն). այս նշանակութիւնը յառա-ջացած է Երեմիա մարգարէի մի այլաբա-նական պատկերից ազդուելով (Երեմ. Ա. 13). հմմտ. Լաստ. էջ 82՝ «Կաթսայն որ Երե-միայի յեռանդն ցուցաւ, որ ի հիւսիսոյ ի հարաւ ձգէր յայնժամ զցնցուղս եռանդեանն, այժմ ի հարաւոյ ի հիւսիսի ահագին եռան. դեամբ...» (տես Աճառ. Հյ. նոր բառեր հեն մատ. Ա. 19, Բ. էջ 286)։

• = Ասոր. [syriac word] qadsa բառից փոխա-ռեալ. այս ասորի ձևը ծագում է յն. ϰάδος բառից, որ նշանակում է «գինու կամ ջրի մեծ աման, 32 լիտր պարունակութեամբ մի չափ». յոյն բառն էլ ծագած է փիւնիկերէնից (Boisacq 398). հմմտ. եբր. [hebrew word] kaδ «դոյլ, կուժ, ջրաման», բաբել. kandu, ե-գիպտ. qd «պտուկ» (BSL հտ. 27, ж 21 էջ 88), արամ. [hebrew word] kaddānā հր. [hebrew word] kadda «փոքր կուժ»։ Նոյնից փո-խառեալ են նաև լտ. cadus, հսլ. kaϑι ռռւս. кадь, кадка, кадочка, кадушка, кадущечка, ուկր. кадкa, բուլգար. кána. kádos, kaca, սերբ. kärd, չեխ. kád', լեհ. kadz' «ևիսատակառ, կոնք կամ նմպն ա-մաններ», ռուսերէնից էլ վերջապէս լիթ. kodis «ջրի կուժ» (Berneker 467)։ Յունա-րէնից է դարձեալ արաբ. [arabic word] qadas «պղնձէ դոյլ, փարխաճ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 274)։ Հայերէնի մէջ ասորի բառը տուել է նախ *կադսայ, ուր դ ձայնը աց-ղուելով յաջորդ ս-ից՝ վերածուած է խու-լի։-Հիւբշ. 306։

• Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1077։ Հիւնք. յն. γάστρα «գոգաւոր ❇»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կաթսայագործ (աց)

Կաթսայագործութիւն (ութեան)

Voir tout