s.

den, lair, haunt.

s.

κοίτη cubile κυρτός, ἅντρον cavea, caverna. (լծ. խաղաղ, եւ ղօղիլ) Դադարք գազանաց եւ սողնոց. որջ. մորի. խշտի. ծակ. սորք. գաղտնածածուկ տեղի թաքստեան.

Ի կաղաղս գազանաց։ Ոչ միայն պարտ է զթունաբերսն սպանանել, այլ եւ զորջսն եւ զկաղաղսն քակտել եւ աւերել. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. լին.։)

Որջացեալ յամուրն անի, իբրեւ ի կաղաղի հանդարտութեան զօղեալ. (Խոր. ՟Բ. 74։)

Կաղաղս եւ հանգրուան պատրաստական արարին վիշապ օձին կամակորի։ Զանօրինաց զկաղաղսն կիզեալ ապականեաց. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Դադարս եւ կաղաղս եւ որջս հայցէին. (Վրդն. ծն.։)

Ի կաղաղ ծննդոց իժից ձեռն արկցէ. (Իրեն. առ Լեհ.։)

• (ներգ. ի կաղաղի) «գազանի որջ» Փիլ. նխ. բ. 113. Իրեն. ցոյցք 44. Խոր. Վրդն. ծն. որից կաղաղանք «որջանոց» հաստ. ժգ. ժէ. կաղաղացեալ «որջացեալ. բունեալ» Փիլ. լիւս. կաղաղոց «ամբարոց» Բառ. եռեմ. էջ 153. թւում է թէ բուն նշա-նակում է «հանգիստ», ինչպէս ցոյց է տալիս կաղաղանալ «հանգստանալ, խաղաղիլ» նո-րագիւտ բառը, որ մէկ անգամ գործածուած եմ գտնում Տիմոթ. էջ 93 «Եւ ի վերայ մկա-նանց ծովու ճեմեալ՝ ոտիցն ոչ գնացելոց, իսկ զկոհակացն այտմունս վերասաստելով մրրկին կաղաղանալ, աներկբայապէս է (գործ) Աստուծոյ»։ (Գիրք թղ. էջ 285 Սա-հակ վարդապետ առ Փոտ թղթի մէջ վկա-յութեան կոչելով Տիմոթէոսի յիշեալ խօսքը՝ գրում է «Վերասաստելով մըրկին խաղաղա-ցուցանել». այսպէսով կաղաղանալ «հան-գըստանալ» բառի գոյութիւնը կասկածելի է դառնում. սակայն շատ աւելի բնական էր կաղաղանալ հազուագիւտ բառը վերածել խաղաղանալ, քան ընդհակառակը։ Բացի սրանից «որջ» և «հանգստանալ» համապա-տասխան գաղափարներ են. հմմտ. դադա-րել «հանդարտիլ» և դադարք «որջ»)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2el-արմատից. հմմտ. յն. γωλεός «որջ», լիթ. gulis «անա-ռունի որջ կամ մարդու պառկելու տեղ». guliu, gulti «պառկիլ», լեթթ. gúl'a «դա-դարք, բոյն», gulta «անկողին», gul'u, gulu, gult «պառկիլ՝ քնելու համար, անկողին մտնել», նորվ. hold, հշվէդ. kolder «մի ա-նասունից մի անգամից ծնուած բոլոր ձագե-րը, մի բոյնի մէջ գտնուած բոլոր թռչուն-ներն ու ձուերը» (Boisacq 159, Trautmann 94, Pokorny, 1, 639)։ Այս բոլորի մէջ հնխ. g2el-արմատը ներկայանում է զանազան ձայնդարձներով, որոնցից հայերէնը պահել է կրճատ g2l-ձևը։ Ըստ այսմ մեր բառի արմատն է կաղ-, մասնիկ է -աղ. հմմտ. կենց-աղ, կախ-աղ-ան ևն։

• ՆՀԲ լծ. է դնում խաղաղ և ղօղիլ։ Հիւնք. էջ 21 կախաղան բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 48, որ ընդունում է նաև Petersson KZ 47. 280։ Աճառ. ՀԱ 1909, 159 և Հայ նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 80 միացնում է խաղաղ բառին՝ խ և կ ձայների լծորդութեամբ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Թակաղաղ, աց

Կաղաղանք

Կաղաղիմ, եցայ

Voir tout