s.

ԿԵՆԴՐՈՎՆ կամ ԿԵՆՏՐՈՎՆ. (զոր յետինք Կեդրոն գրեն) բառ յն. κέντρον, -ου յորմէ լտ. centrum. որպէս Խըթան, խայթ, խայթոց, ծայր ասղան. ուստի ըստ երկրաչափից՝ Կէտն միջին ի շրջանակի, միջակէտ բոլորակի. միջին կէտը.

Բոլոր է ձեւ պարզ ուղիղ, եւ պատէ զնա մի գիծ, եւ կայ յինքեան մի կէտ, եւ այն կէտ է կենդրովն բոլորին, որ է միջոց։ Ուղիղ գիծ՝ որ անցանէ ընդ կենդրովն բոլորին։ Առնեմք զմին կենտրովն, եւ գծեմք ի վերայ նորա բոլոր. (եւ այլն. Եւկղիդ.։)

• «բոլորակի միջին կէտը» Եւկղիդ. ասւում է նաև կեն-դրոն, կենտրոն, կեդրոն. արդի գրականում՝ արևելեան բարբառը գրում է կենտրոն, արև-մըտեանը՝ կեդրոն. որից կեդրոնական, կեդ-րոնավայր, կեդրոնատեղի, կեդրոնաձիգ, կեդրոնախոյս, արտակեդրոն, կեդրոնանալ, կեդրոնացում, ապակեդրոնազում, ապակեդ-րոնացական ևն նոր բառերը։ (ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ՝ նշանակում են նաև «խթան». բայց այս նշանակութիւնը յատուկ է միայն յունարէնին և չկայ հայերէնում ինչպէս որ ՋԲ էլ չի նշանակած)։

• -Յն [arabic word] τοον «կենտրոն, միջին կէտ». բուն նշանակում է «խայթոց» և ծագում է ϰεντὲω «խայթել» բայից. փոխառութեամբ տարածուած է բոլոր եւրոպական լեզունե-իի մէջ. ինչպէս՝ լտ. centrum, գերմ. zent-rum, ֆրանս. centre, ռուս. центръ, վր კენჯრო կենտրո ևն։-Հիւբշ. 356։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, ՆՀԲ։