s.

camlet, camelot, camels colt.

s.

լծ. թ. քէօլէք, քէօզէք, այն է Ձագ ըղտու. παιδίον puerulus, pullus.

Ուղտս ծնեա՛լս (իմա՛ ծնօղս՝ ստնտուս) կոզռամբք հանդերձ. (Ծն. ՟Լ՟Բ. 15։)

Ուղտքն հանդերձ կոզռամբքն կային. (Ճ. ՟Բ.։)

(Իսկ ԿՈԶԵՌՆ՝ է մականուն յովհաննու ուրումն վարդապետի ի ՟Ժ՟Ա դարու)։

• , ն հլ. (գրծ. -ռամբ, -ռամբք) «ուղտի ձագը» Մն. լբ. 15. Ճառընտ. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյնը գրուած է կոզեռն, գոզեռն (ուղ. հոլով) Վրդ. առ. էջ 20. կայ և կոզակ նոյն նշ։ Բառ. երեմ. էջ 165, որ հաստատւում է վրացական ձևով. ՀՀԲ և ՋԲ դնում են կոզռակ՝ որ գաւառական ձև է։

• = Իբրև Հայաստանի ո՛չ բնիկ մի անա-սունի անուն՝ անշուշտ փոխառեալ է. մեր հարևան լեզուներից ո՛չ մէկի մէջ չկայ նման մի բառ. ունինք սակայն արաբ. [arabic word] ja-zur «ուղտ կամ ուղտի ձագ», յոգն. [arabic word] ǰuzur «ուդտեր»։ Այս բառը բնիկ սեմական է, որին ապացոյց են նոյն արմատիո ռևած բազմաթիւ ածանցները արաբերէնի մէջ. ինչ. [arabic word] ǰazīr. «ուղտի միս ծախող». [arabic word] maǰzar «ուղտ մորթելու տեղ», օ [arabic word] ǰuzara «մորթուած ուղտի չորս ոտքը և վի-զը, ուղտ մորթող մսագործին տրուած վարձ-քը»։ Սրանից է փոխառեալ նաև պրս. [arabic word] faōr կամ [arabic word] ǰadr «չորս տարեկան ուղտ»։ Բայց որովհետև արաբերէնից չէինք կարող փոխառութիւններ ունենալ Ե դարումն և ձևով էլ նման չէ արաբականին, ուստի իբրև աղբիւր պէտք է դնել մեզ հարևան մի ուրիշ սեմական լեզու։ Հաւանաբար, ինչ-պէս ուղտ, նոյնպէս և կոզռն փոխառութիւն է ասուրերէնից։ Չայնական փոփոխութեանց համար հմմտ. կղզի=արաբ. օ [arabic word] lazi-ra։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. քէօչէք, քէօշէք «ուղտի ձագ»։ Հիւնք. կորիւն բառից։

• ԳՒՌ.-Ղրբ. գ'էօ՜զռակ «ուղտի ձագ». Ki-vola, Բառ. հայոց2, էջ 194 ունի կոզռնիկ ձևը՝ «կոզռն, ուղտի ձագ» նշանակութեամբ։ Ղարաբաղի գ'էօ զոնակ<*կոզռակ ձևը ցոյց է տալիս՝ որ կոզոն բառի մէջ ն ար-մատական չէ, այլ վերջաւորութիւն, ինչ. ձեռ-ն։ Միևնոյն ժամանակ կոզեռն, գոզեռն (վերջինը նախաձայն գ-ով՝ ճիշտ ինչպէս Ղրբ.) ձևերի գոյութիւնը՝ «կոզռն» նշանա-կութեամբ, ցոյց է տալիս որ կոզեռ «երա-խայ» բառն էլ նոյն է սրա հետ։ Երկուսի ընդհանուր գաղափարն է «ձագ». հմմա թրք. բալա «ձագ. 2. զաւակ, երախայ»։

• ՓՈԽ.-Վրաց. კოზაკი կոզակի «ուղտի ձագ». փոխառութեան ապացոյց է -ակի վերջաւորութիւնը՝ որ հայերէն -ակ նուա-զականով միայն կարող է մեկնուիլ։