s. fig. adv.

side, rib, flank;
part;
woman;
wife;
ընդ կողաց, aside, awry, sidelong;
առ ի —, cf. Զառ՞՞՞ի՞՞՞կող;
անդէն ի —ի, directly, at once, forthwith;
ի — լինել, to stretch or lay oneself down, to lie down, to go to bed;
—ք գրեանց, cover or binding of a book.

s.

(յորմէ կողմն) πλευρά, πλευρόν costa (լծ. կուշտ), latus Կողմանք լանջաց կամ միջաց կենդանւոյ. ոսկերք աղխաղխեալք վանդակակերպ ըստ թիկնամէջս եւ ընդ կուրծս. կող, կողեր, քովեր, կուշտ.

Մի ի կողից նորա։ Զկողն՝ զոր առ յադամայ։ Նետք ի կողս ձեր։ Սուր ի կողս ընկերի իւրոյ։ Անցցէ սուր զօրաց իմոց ընդ կողս քո։ Առնուցուն զանկողինս քո՝ որ ըստ կողիւք քովք կայցեն։ Տիգաւ խոցեաց զկողս նորա։ Մխեա՛ ի կողս իմ։ Ճշմարտութեամբ պատեալ զկողս իւր։ Խթեաց զկողսն պետրոսի.եւ այլն։

Թարտ եկ պատշաճ էր կողն ընդ կողոյն։ Եբաց գեղարդեամբ զկող մի ի կողիցն. (Զքր. կթ.։)

Ի կողէ անտի ադամայ մահ, եւ ի կողէ անտի տեառն մերոյ կեանք. (Եփր. համաբ.։)

Կենարար կողիդ։ Տէգ զինու մխելոյն ի կող ստեղծչին ադամայ. (Նար.։)

Կողք երեք ի բերան նորա ի մէջ ժանեաց նորա. (Դան. ՟Է. 5։)

կողամբք (կամ կողամբք) եւ ուսովք ձերովքգըրթցէիք. (Եզեկ. ՟Լ՟Դ. 21։)

Զօրէն պաղմինիդեան շան, որ ի կամուրջն ելեալ, եւ կոչ ի բերանն իւր կալեալ. (Մագ. ՟Ժ՟Բ։)

ԿՈՂ. որպէս Կողմն տեղեաց եւ իրաց. կողմ, քովը. քովերը.

Երթայր ընդ կողաց լերին. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Զ. 13։)

Եդ զկոզիւք վանդակին. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 29։)

անդէն ի կողի սպանանէին զնա. որ եւ կոչի անդ, ունջ բերդին. (Բուզ. ՟Դ. 18։)

Ի տիկսն փչեալ ուռուցեալ հեռաւորէ զկողունսն. (Զքր. կթ. աւագ ՟Բ՟Զ. (գրածն, զկողունձն)։)

ԿՈՂ. որպէս Կողմն անկիւնաւոր ձեւոց ըստ երկրաչափից.

Եւ որ զերիսն ունին կոյս. է՛ ի նոցանէ՝ որ երեք կողքն հաւասար են ... Եւ ի մոյն ձեւս՝ որ երիս ունին կողս, կայ երեք անկիւն. եւ այլն. (Եւկղիդ.։)

ԿՈՂ. որպէս Կողակից, լծակից, ամուսին. կին. մանաւանդ Եւայ՝ որ ի կողէն ադամայ.

Կողիւն վիրաւորեալ նախահայրն։ Կողին պատրանօք. (Շար.։)

Զկողին պարտակից. (Նար. խչ.։)

Պարտաւորեցաւ ի ձեռն կողին. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Բարեպարիշտ կողն իւր խոսրովանոյշ. (Վրդն. պտմ.։)

Ի ձեռն զածած կողին (այսինքն տկար կնոջ) սատակեաց աստուած զսիսարա. (Եփր. դտ.։)

ԱՌ Ի ԿՈՂ. cf. ԶԱՌ Ի ԿՈՂ. եւ (առ ի) ԿՈՂԵԱԼ։

• , ի հլ. (Բ. թագ. ժզ. 13 կայ կո-դաց. յետնաբար ս հլ. կայ նաև Եզեկ. լդ. 21 կողամբք, Զքր. կթ. կողունս, որոնք են-թադրում են *կողն ուղղականը) «կուշտը, ռնակուշտ» ՍԳր. «մի տեղի կամ մի բանի մօտը, քովը, լեռան լանջը ևն» Բ. թագ. ժզ. 13. Ա. մակ. ժգ. 29. Բուզ. դ. 18. «ան-կեան մի կողմը» Եւկլիդ. «կին, ամուսին, կողակից» Եփր. դտ. Վրդ. պտմ. էջ 90. որից զառիկող, զառիկողեալ «շեղ, զառիվայր» Պիտ. Նիւս. ի կողի «կռացած, մինչև կողր կախուած (լուացուելու ժամանակ)» Բուզ. 132. կողաքակ «կուսակցութիւնից բաժա-նուած» Բուզ. կողակից «ամուսինը, կինը» (այսպիսի կազմութեամբ է նաև պրս. [arabic word] hampahlū հոմանիշը) Վրք. հց. (որի երկ-րորդ ձևն է կողաբաղ՝ բաղ «կից» բառից Անյ. քեր. Երզն. նչ.). կողահերձ Նար. կո-ղահոս Շար. Սարգ. կողամայր «մի տեսակ ձուկ» Վրդն. ծն. հարստակող Փիլ. Պիտ. մի-ջակող Նիւս. բն. պատկողանոց «նաւի ներ-քին կողափայտերը» Ոսկ. կողոս. կողեդ «ուժով կողեր ունեցող» (նորագիւտ բառ) Տաթև. ամ. 196. Հարց. 276. կողոսկր, կո-ղիկ (նոր բառեր)։-Կողն հնագոյն ձևից պահուած է՝ բացի գըծ. կողամբք և հյց. կո-դունս ձևերից, նաև սեռ. կողին, որից կազ-մուած են՝ կողինաւոր «կողը զրահապատ» Ոսկ. մ. գ. էջ 66 (Հացունի, Պատմ. տարա-զին 154 արմատը դնում է կողէնք, իբր յն. ϰόλλησις «զօդ, կապ», և համարում է «մի տեսակ զրահ»). անկողին (որ և գրուած է ընկողին, ընգողին, անգողին) «պառկելու տեղ» ՍԳր. և բայաձև ընկողնիլ «պառկիլ» Ոսկ. եբր. որ և կողնիլ «պառկիլ» ԱԲ. (ի-մաստի զարգացման համար հմմտ. ի կող լինել (>Շտ. կողլել) «պառկիլ, ընկողմա-նիլ» ԱԲ. և կողմն բառից՝ ընկողմանիլ «պառկիլ» Փիլ. (երկուսը կողք կողքի գոր-ծածուած ունի Բուզ. դ. 10. «Եւ ինքն ի նիստ եղեալ անկողնին, կամէր լինել ի կողմն»)։ Անկողին բառից է գետնանկողին «գետինը փռուած անկողին» Եղիշ. է. էջ 97։-Նոյն արմատից -մն մասնիկով կազմուած է

• = Բնիկ հայ բառ, որի նախաձևն է հնխ։ gol-. ցեղակիցներից ունինք միայն Թոխար. kalymi «կողմ» հոմանիշը։

• Böttich. Arica 73, 181 սանս. kulya «ոսկոր»։ Եազըճեան, Արևելք 1884 նոյ" 16 կողք և կողր կցում է սանս. valka, valkala բառերի հետ։ Մառ ЗВO 5. 317 զնդ. karana, պհլ. և պրս. kanar «եզերք»։ Հիւնք. կողմն բառից։ Bugge KZ 32, 10 համեմատում է կապադովկ. ϰϰχε «կող» բառի հետ։ Seheftelovitz BВ 28, 303 հ. անգլ. heal «անկիւն», սերբ. klánac «կիրճ» ևն։ Patrubány ՀԱ 1908, 153 հնխ. gol-«պառկիլ» ար-մատից. հմմտ. յն. γωλεός, լիթ. gն lis «որջ»։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան 397 կող, անկողին և գւռ. կողինք կը-ցում է գալլ. cilcet, արմօր. golched, իռլ. colcait, լտ. culcita «պաստառ» բառերին։ Petersson LDA 1915, 35 (չեմ տեսած) լտ. vola «բուռ», հյ. կա-լում, յն. γὸαλον «փոս» ևն բառերի հետ (տե՛ս Pokorny 1, 640)։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Meillet MSL 17, 204 (ծանօթ.)։

• ԳՒՌ.-Այշ. Մշ. Ջղ. Վն. կող, Սլմ. կող, կոխք, Հճ. գող, Ախց. Կր. կօղ, Խրբ. գօղ. Սչ. գօղ, գօխք, Գոր. Ղրբ. կօխք, Երև. Շմ. կօխկ, Պլ. գօխգ, Սեբ. գէօղ, Ասլ. գէօ՞ղք, Մկ. Ոզմ. կուղ, Ագլ. Տփ. կուխկ, Զթ. գիւղ.-նոր բառեր են առիկող կամ առկող, կողա-ռար. կողախառն, կողել, կողայրեաց, կո-ղինայ, կողկուշտ, կողքալեղ, կողքահան, կողքաճաղ, կողքապինդ, կողքափայտ, կող-քափիչ. կողանոց։-Իսկ անկողին և կողմն բառերի գաւառական ձևերը տե՛ս նոյն բա-ռերի տակ։

• ՓՈԽ.-Karolides, Iλ. σ-ϰρ. 88 կապա-ռովկ. ϰάχε «կող, չորս կողմը» բառի հետ կցում է հյ. կող, կողմ.. սակայն ձայնաւորի տարբերութիւնը կասկածելի է դարձնում այս համեմատութիւնը։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ահեկակողմն

Ամրակողմն, ման

Անկողին, ղնոց, նից, նաց

Անկողնագործ

Անկողնակից, կցի, կցաց

Անկողնակցութիւն, ութեան

Անկողնարկ լինիմ

Անկողոպուտ

Անկողոպտելի, լւոյ, լեաց

Աջակողմ, ման

Աջակողմեան

Աջակողմն

Առաջակողմն, ման

Աստուածակողմն

Աստուածակոյս կողմն

Արեւելակողմն

Բազմանկողին

Բազմապատկող

Գեղեցկողկոյզ

Դաշնակող, աց

Voir tout