s.

navel, umbo, nombril of a scutcheon, boss of a shield.

Արմատ բառիցս Կմբեայ, ոսկեկմբեայ. եւ Կումբէթ։

• «ուռեցք, ուռած մաս». առմատ առանձին անգործածական, որից կազմուած են՝ կմբեայ «վահանի մէջտեղի ուռած մա-սը՝ պորտը, ombon» Ոսկ. մ. գ. էջ 66. Եբր 490 (տպ. կմբեթեայ). կմբրաւոր կամ կմըր-բաւոր (ուղղելի կմբաւոր) «պորտաւոր» Մխ. դտ. էջ 264. Սմբ. դատ. 87. ոսկիկմբեայ (կամ ոսկեկմբեայ, ոսկիկմբէ, ոսկեկնբե-այ) «մէջտեղը ոսկեղէն մի պորտ ունեցող» Բուզ. Ե. 32. Ոսկ. Եփես. 769 (տպ. ոսկի գմբէիւք). Հռովմ. 193 (տպ. ոսկի գմբէիցն) բոլորն էլ վահանին իբրև ածական։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gumb-ձևից, որի ժառանգները գտնւում են միայն բալթիկ-սլաւական ընտանիքում. հմմտ. լեթթ. gum-ba «ուռեցք», լիթ. gu bas «աճած ուռուցք կամ բարձրութիւն որևէ գործարանաւոր մարմնի կամ նաև քարի վրայ», հսլ. ggba ռուս. ryóa, ուկր. huba, բուլգար. gъba, չեխ. houba, լեհ. gabka, սերբ. guba, որոնք բոլոր նշանակում են «սպունգ, սունկ», վերջինը նաև «բոր, բորոտութիւն, քոս», որից góbav «բորոտ»։ Այս բոլորի նախա-խաձևն է gumba-(Berneker 340, Traut-mann 101)-Pedersen ուզեցել է վերի ըն-տանիքին միացնել նաև յն. σφόγγος, հյ. սունկ, հբգ. swamb, գերմ. Sehwamm, վեր-ջինի նախաձևը դնելով sg (h) ombho-։ Po-korny 1, 574 յիշած բառերս դնում է հնխ. պարզական gem-«բռնել» արմատի տակ, բայց կասկածով (իբր շրթնային աճակա-նով)։ Այստեղ կարելի էր աւելացնել թերևս նաև նորվ. kump «գունդ, դուղձ», դան, kum-pe «ալիւրի գունդ», նորվ. kamp «վրան ուռուցքներով կլորիկ քար, լեռան գագաթ». հհիւս. kgppusteinn «կլորակ քար», անգլ. camp «գետնախնձորի կոյտ՝ յարդով ու հո-ռով ծածկուած՝ ձմեռուայ համար իբր պա-շար» ևն։-Աճ.

• ՆՀԲ կումբ արմատին է կցում կմբեթ, գմբեթ։ Սխալւում է ՓԲ, որ գրում է կմբայ «վահան» և կմբեայ «գոգաւոր»։ Lag. Ges. Abhand. 54, 23 միացնում է կամար բառին։ Scheftelovitz BВ 28, 308 անգսք. cumb «խոռոչ», մբգ. kumpf «աման», պրս. kumbed «գըմ-բեթ» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 42 ծան. հհիւս. kuf-óttr «կլոր, գնտա-ձև», նիսլ. kufur «ծայրը կլորաձև» ևն։

• ԳՒՌ-Բլ. գըմբ «մարդու, մանաւանո նռ-րահաս եզան, գոմէշի պարանոցի վրայ ե-ղած թմբաձև ուռած մասը» (հաղորդեր Ա. Մովսիսեան, նամակ 1933 մարտ)։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ակումբ, ակմբի, ից

Voir tout