cf. Կուսակալ.
որ գրի եւ ԿԻՒՐԱՊԱՂԱՏ, ԿԻՒՌԱՊԱՂԱՏ, ԿՈՐԱՊԱՂԱՏ. Բառ յն. ի լատինէ առեալ. κουροπάλατης curopalates. որպէս curator palatii. հազարապետ պաղատան կամ արքունեաց. խնամակա շինութեան արքունի ապարանից. եւ անուն պատուոյ՝ որպէս աւագ ոք ի դրանէ սահմանեալ ի կուսակալութիւն, կամ նախարար ոք ընտրեալ որպէս փոխարքայ, բդեաշխ. բեկ.
կասրն հերակլ զդաւիթ սահառունի կուրապաղատ արարեալ՝ իշխան հայոց կացուցանէր։ Մեծ կուրապաղատն վրաց ատրներսեհ։ Ի կալուածս կուրապաղատին ատրներսեհի։ Առ սմպատ կուրապաղատ։ Զաշոտոյ կորապաղատէ. եւ այլն. (Յհ. կթ.։ Արծր.։ Ասող.։ Լաստ.։ Վրդն. եւ այլն։)
• . ըր և կիւրապաղատ, կիւ-ռապաղատ, կորապադատ «յունական մի տիտղոս կամ մի բարձր պաշտօնեայ». (այսպէս էին կոչւում յատկապէս Հայաս-տանի այն կառավարիչները՝ որոնք նշանա-կուած էին Յունաց տէրութեան կողմից) Սեբ. Յհ. կթ. Ասող. Արծր. որից կուրապա-ղատութիւն Ղև. Յհ. կթ. Լաստ։
• = Յն, ϰουροπαλάτης «յունաց կայսերա-կան պալատի հազարապետը, ծառայապե-տը» (Sophocles, էջ 687), որ ծագում է լտ. curator palatii ձևից և նշանակում է բուն «հոգաբարձու պալատան»։ Նոյն յն. ձևից է փոխառեալ նաև վրաց. კურატბალატი կուրատպալատի։-Հիւբշ. 358։
• Ուղիղ մեկնեց նախ Ինճիճեան, Հնա-խօսութ. Բ. 226, յետոյ ՆՀԲ։