paste;
dough;
— հարականել, to knead.
σταίς farina triticea aquis subacta, pasta (արմատ բառիս Հաց) Զանգուած ալեր ընդ ջրոյ՝ չեւ եւս խմորեալ. խմոր շաղուած՝ չխմորած.
Ա՛ռ ժողովուրդն զհայսն իւրեանց, մինչչեւ խմորեալ էր։ Եփեցին զհայսն նկանս բաղարջս։ Առ հայս, եւ թրեաց, եւ արար բլիթս։ Կանայք նոցա հայս հարկանեն՝ առնել կարկանդակս զօրութեանց երկնից. (Ել. ՟Ժ՟Բ. 34։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 8։ Երեմ. ՟Ե. 18։)
Փոքր խմոր զյոլով հայսն խմորէ. (Ոսկ. ՟ա. կոր.։)
Հայսք առանց փանգանի մի՛ զանգցին. (Եղիշ. ՟Բ։)
Ի հայսէ խմորոյն ասէ զառաջին հացն. (Վրդն. թուոց.։)
Եկն հայսն երկնային, եւ ապականեաց զհայսն մեղաց, եւ նովաւ թրին հացք պատարագին։ Բայց զի՞նչ ասեմ զնա ի հայսի, քանզի ինքն է հայս յարութեան, զի ի ձեռն բնակեցելոյ աստուածութեանն զկեանս յաւիտենականս ի մարմնի միացուցեալ խառնեաց. (Պիտառ.։)
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ներգ. ի հայսի և բց. ի հայսէ) «ջրով շաղ-ուած և դեռ չխմորուած ալիւր» Ոսկ. ա. կոր. որից նոր գրականում թելահայս «վերմիշէլ, շեհրիյէ, vermicelle».
• Canini Ft. etym. 238 հազ բառի հետ միասին՝ կցում է բասկ. haz «սնուցա-նել» ձևին։ Հիւնք. հասակ բառից է հա-նում։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hays «մէջը մի բան լցնելով խառնել. 2։ մի տեսակ կերա-կուր է. պատրաստում են արմաւի կու-տը հանելով և կարագով ու չորթանով հարելով. 3. չուան ոլորել» (Կամուս-թրք. թրգմ. Բ. էջ 230)։
• ԳՒՌ.-Սվեդ. հաս, Ախց. Զթ. հmս (սեռ. Զթ. հէսի), Հմշ. հէս. սրանք նշանակում են «խմոր, հայս». իսկ Ղրբ. Շմ. հmս «իւղով, շաքարով և ալիւրով պատրաստուած զան. գուած, որ դնում են գաթայի մէջ»։ Նոր բա-ռեր են՝ հայսալի, հայսգդալ, հայսդիր (Հմշ. հէսդ'իր) «մեծ տաշտ», և Սեբ. հասըլէլ «խր-մորը լաւ շաղաղել, շաղուել»։ Ախք. ունինք նաև հալս ջուր «մէջը խմոր շաղուելու տաք ջուր», հայս ջրաման «կաւէ աման՝ որ թոնի-րը կախելով՝ միջին հայսջուրն են տաքաց-նում»։
• ՓՈԽ.-Գաւառական հայսդիր ձևից է փոխ-առեալ քրդ. hastir «տաշտ» (Շւոտ, Քրր-դերը Տաճկաց-Հայաստանում, Ա. 102)։