bodkin;
awl, pricker.
ՀԵՐԻՒՆ. ὁπήτιον subula. Գրի եւ որպէս ռմկ. ՀԵՐՈՅՆ, ՀԵՐՈՒՆ. Գործի երկաթի սրածայր ի պէտս ծակելոյ. ... cf. ՄԱԽԱԹ.
Առցես զհերիւն, եւ ծակեսցես զունկն նորա։ Ծակեսցէ զունկն նորա հերամբ (կամ հերեամբ). (Օր. ՟Ժ՟Ե. 17։ Ել. ՟Ի՟Ա. 6։)
Ծակեսցի ականջն հերեամբ. (Նախ. օրին.։)
Հերիւնաւ կամ հերիւնով, կամ հերոյնով. (հերամբ. ՃՃ.։ Երզն. մտթ.։)
Եթէ կապեսցին միտք քո ընդ այդ հերուն, որով կարես դու. (Վրք. հց. ՟Է։)
Յորժամ սկսաւ կարել, խոցեաց հերնովն զձեռսն. (Հ=Յ. ապր. ՟Ի՟Ե.։)
Հերինով խոցոտեցին զլեզուն. (անդ. Հ=Յ. մայ. ՟Լ՟Ա.։)
• , ն հլ. (հնապէս հոլովւում էր հերեան, հերեամբ, յետնաբար ի-ա, ո հլ, ինչպէս՝ հերիւնաւ, հերիւնով ևն. ռամկական հնչումով գրուած է՝ հերոյն, հերուն, հերին) «ծակելու գործիք, մախաթ, բիզ» Օր. ժև-17. Ել. իա. 6. Նխ. օր. Վրք. հց. Յայսմ. ար-դի գրականի մէջ նշանակում է «կօշկակարի բիզ»։
• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. per-«ծակել» արմատից՝ -իւն մասնիկով. ցեղա-կիցներից հմմտ. յատկապէս յն. πείρω «ծակել», περόνη «ծակելու գործիք, ճար-մանդ, գնդասեղ և նսաններ», նյն. περούν «պատառաքաղ» (որից փոխառեալ են Ախց. Կր. Երզ. Զն. էվ. բերոն և Սվ. բիլոն «պա-տառաքաղ», Եւդ. բերոն «գդալ», լազ. pe-rōni և գնչ. beruli «պատառաքաղ»), περο-νω «ծակել», հսլ. na-perja, na-periti «ծա-կել», ալբան. š-boroǰ «ծակել, խթել», š-puay «պատը ծակել, քանգել»։ Նոյն արմատի «միւս կողմը անցնիլ, թափանցել, երթալ, ճամբորդել, նաւել ևն» նշանակութիւնների և սրանցից բխած բառերի վրայ տե՛ս Boi-sacq 757, Pokorny 2, 39։-Հիւբշ. 467։
• Ուղիղ մեկնեց նախ Böttich. Aricε 52, Wurzelforsch. 12, յետոյ Lag. Ur-gesch. 276, Bugge, Beitr. 10։-Հիւնք. յն. ὄρύγιον «գործիք ծակելոյ»։
• ԳՒՌ.-Ակն. Սեբ. հէրուն, կր. հերօն, Ալշ Բլ. Մշ. հէրոն, Խրբ. հէրին, Ռ. էրօն, Զթ. հիյին, հիրին, Հճ. հիյին, Մկ. խէրուն, Վն. խիրուն, Ոզմ. խէ՛րօն, Սվեդ. հիրէն, Երև. հէ-լուն. վերջինս նշանակում է «ժանեակ գոր-ծելու ճաղ»։