piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.
Ազգ ճերմակ ձիոյ՝ խառն ընդ մոխրագունի եւ պիսակոտ ճանճկենի. աշխէտ.
Էր ձին գունով ճարտուկ ճանճկէն։ Զնոյն կերպարան ճարտուկ ճանճկէն գտեալ. (Բուզ. ՟Գ։ 20։)
Ճարտուկ ճանճկէն եւ աշխետաձի. (Գանձ.։)
«ոծաւոր սպիտակ գոյնով, որ է ճանճկէն» Բուզ. գ. 20 (երկիցս) և Գնձ. ու-րիշ վկայութիւն չկայ։
= Պհլ. *čartuk հոմանիշից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čarda կամ [arabic word] čar-ta «սևի զարնող գոյն, կարմրաւուն ձի» (Vullers), «գոյն, երանգ, բայց մանաւանդ այն երանգ, որ ասի թրք. եաղըզ, այսինքն սեաւ գոյն՝ որ ի շառն (վարդագոյն) հար-կանէ» (ԳԴ), [arabic word] čarad (կարդա čard) «կարմիրի զարնող գոյն, մութ շաշանակա-գոյն» (Vullers), «է այն կարմիր երանգն, որ յատուկ է ձիոյ և ջորւոյ» (ԳԴ), čard «թուխ» (ԳԴ), [arabic word] ǰarda (կարդա՛ čar-da) «դեղնակարմիր գոյնով ձի» (Vullers) «է երիվարն այն որոյ հայրն իցէ արէպի և մայրն է յայլմէ ազգէ» (ԳԴ)։-Հիւբշ. 189։
Նախ Պատկ. Maтep. I. II և յետոյ Հիւնք. պրս. čard, čarda։
ԳՒՌ.-Հիւբշ. 189 և Տաշեան, Ուսումն դաս. հայ. 616 սրանից են դնում ըստ Ա. Խաչատրեանի ճարտուքար «մի տեսակ կար-ծըր քար՝ սպիտակ գոյնով ու կարմիր և կա-պոյտ երանգներով, որ կամնի տակ են գա-մում, էրկանաքար են շինում ևն»։ Կենդանի է այս բառը Մշ. ճարդուքար, Բլ. ճըրդուքառ ձևով, որի հետ նոյն է ճարտի քար Տաղ. «ճարտի քար չեմ, երկաթ՝ որ դիմանամ ես» (Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 27)։ = (Նոյնը Գրոց բրոց, էջ 151 գրուած է ջար-դուքար, որով ուզում է հանել ջարդել բա-ռից. սակայն Բլ. և Մշ. ունին նախաձայն ճ, որով այս ենթադրութիւնը վերանում է)։