• «թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։
• = Թւում է թէ արաբական փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ա, է, ի ձայնա-ւորների փոխանակութիւնը և ճ, ջ ձայնա-շրջութիւնը (տե՛ս տակը)։ Նոյն աղբիւրից են նաև վրաց. მაჯა մաջա «բազկերակ, դաս-տակ», მაჯის ժარღვი մաջիս ձարղվի «շնչերակ», მაჯის ცემა մաջիս ցեմա «ար-եան զարկը երակների մէջ», թուշ. მაჯ մաջ «բազկերակ» և թերևս նաև ն. ասոր. mača «մկանունք»։-Աճ.
• Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։
• ԳՒՌ.-Երև. մաջա «վերնադաստակ, car-pus, ռուս. зanяcтle». իսկ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպ. 1788, էջ 208 մա-ջայ «բազկերակ»։