dam, female.
θήλεια femina, femella. Էգն կենդանեաց.
Էշք մատակք։ Մատակ ձիք։ Մատակ ձիոց։ Ի մէջ մատակաց։ Մատակ առիւծ, եւ այլն։ Կանացաբար նստուցին ի ձի մատակի. (Եղիշ. ՟Է։)
Էր մատակ՝ որ ունէր յաւանակ. (Արծր. ՟Ա. 3։)
Տո՛ւր ինձ ասէ զգլուխն յովհաննու մկրտչի. ո՛վ մատակ առիւծուն (հերովդիավայ) քարփածնունդ մանկանն. (Բաբիղ. ի յհ. մկ.։)
Յոմանց միջի յաղագս մատակաց ընդ միմեանց ոխակալութիւն եղեւ խռովութեամբ ... սատակել զնոյն ինքն իսկ զագարակին մատակսն, վասն որոյ եւ կռիւն իսկ էր. (Նիւս. ի սքանչ.։)
• «ջրի աւազան կամ առու». նո-րագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած Օրբել. Եւ չկայ յայս ջրոյս հա-շիւ ո՛չ Նորեցեաց... ոչ այլ մարդոյ, ոչ յարտ կտրել և ոչ ի մարգ և ոչ պարտիզի ջուր տալ՝ զատ ի մատակէդ ըմպելոյ մարդոյ և անաս-նոյ (էջ 186). Մարդ և անասուն ջուր ըմ-պեն ի մատակէդ (էջ 187). Մեծամեծ նզո-վիւք փակէ վասն ջրոյն, զի մի՛ ոք իշխես-ցէ կտրել զնա և կամ հարակաշ գոլ և բա-ժինս առնուլ, բայց միայն թէ ըմպեն ի մա-տակէն մարդ և անասուն (էջ 192)։-Մղր. մատակ «առու»։
• Այտնեան, Քննակ. քեր. էջ 143, որ առաջին անգամ նկատել է այս բառը, համարում է արաբ. մէթհա «ջուր հա-նելու տեղ»։
• , ի-ա հլ. «անասունների էգը» ՍԳր. որից մատակախազ Երեմ. ե. 8. Եփր. պհ. Մանդ. մատակախազութիւն Փիլ. լին. մատակպան «ձիերի վերակացու» Պտմ. աղէքս. 16։
• = Պհլ. [other alphabet] matak «մատակ» Բառ. հց. հմմտ. պրս. [arabic word] māda «մատակ, էգ (անասունների)», քրդ. māde «էգ, մատակ», mādek «էգ գոմէշ», բելուճ. mādag, māδay «մատակ»։ Իրանեան māda gāv «կով» բա-ռից է փոխառեալ գնչ. mangav, manga «կով»։-Պհլ. ձևը կազմուած է -ak մասնի-կով՝ māt «մայր, մայրիկ» բառից, որ հյ։ մայր ձևն է. հմմտ. պրս. [arabic word] mādiyan «էգ ձի» (հյ. գւռ. մադեան), նոյն արմատից (Horn § 956)։-Հիւբշ. էջ 192։
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Lag. Urgesch. 140, Spiegel, Нuzw. Gram. 164, Müller SWаW 38 572 ևն։ Patrubány SA 2, 237 և ՀԱ 1908, 314 մատաղ բառի հետ՝ ւտ. mamma լն. μαζος «ծիծ», μαδάω «հա-լել» ևն։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Մրղ. Կր. Ոզմ. Վն. մա-տակ, Խրբ. Մշ. մադագ, Ալշ. մmդագ, նշա-նակում են «էգ գոմէշ». Սլմ. մատակ, Սչ. մադագ «էգ ձի». և միայն Սվեդ. մmդիւգ ամէն անասունի էգը։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. և Եւդ. [arabic word] me-dek, mādāk «մատակ (գոմէ՞շ)» (Բիւր. 1898, 627, Յուշարձան 330). հմմտ. նաև էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ medek «խըռ-ֆած կին» (Բիւր. 1898, 865)։