Margaret.
μαργαρίτης (λιθοσ), μάργαρον margarita, unio, bacca gemmea. իտ. perla. (գտանի հոլովեալ եւ մարգրտոյ կամ տի. ի ռմկ. մարգրիտ) Ուլն ծովային խեցեմորթի, կամ սերմն սատափի. դոհար բոլորշի կաթնորակ փայլուն. պ. միւրվաիյտ. թ. ինճիւ. ար. չիւյիլիւյիւ, տիւրրա.
Արկանէր քայռս յականց պատուականաց ընդելուզեալս մարգարտով։ Մի՛ ի հիւսս ոսկեմանս ընդելուզեալս մարգարտով։ Ականց պատուականաց եւ մարգարտոյ։ Երկոտասան դրունք յերկոտասան մարգարտաց։ Մի մի գուռն ի միոյ միոյ մարգարտոյ (կամ մարգարտէ)։ Խնդրիցէ ակամբք եւ մարգարտովք. (Փարպ.։)
Ի մարգարտոյ (կամ ի մարգարտէ) մեծագնէ. (Մագ. ՟Ժ՟Գ։)
Մեծագին մարգարտաց. (Վրք. հց. ՟Բ։)
Անգին մարգարտաց. (Ճ. ՟Ը.։)
Զվաճառականըն մարգարտոյ (կամ մարգըրտոյ). (Շ. խոստ.։)
Նմանութեամբ ասի.
Եւ ես նովին յուսով կապեալ շրջիմ, որ ոչ են կապանք, այլ՝ մարգարիտք հոգւոյն. (Ածազգ. ՟Գ։)
Նայի ընդ մարգարիտ ոգւոցն, եւ տեսանէ զծաղիկ համբերութեանն. (Իսիւք.։)
Սպիտակ մարգարտին մաքուր կերպարան։ Ի ծովային բերմանց շնորհալոյս մարգարիտ. (Նար. կուս.։)
Զի եւ գտանելն միայն զքեզ՝ մարգարի՛տ մեծագին՝ բովանդակ բարութիւն է. (Սարկ. աղ.։)
• , ո հլ. (կայ նաև ի-ա հլ.) «մարգարիտ» ՍԳր. Փարպ. որից մարգար-տեայ Ոսկ. եբր. մարգարտազարդ Բուզ. մարգարտատող Յհ. կթ. մարգարտահուռն Վրք. հց. ոսկեմարգարտեայ Կաղանկտ. մարգարտանման (նոր բառ). ամենահին վը-կայութիւնը տալիս է Խոր. վիպասանական մի երկտողի մէջ.
• Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն. (Խոր. Բ. ծ.)։
• = Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.
• Klaproth, Asia polyg. 103 յն. μαργαρί-της։ Այսպէս նաև ՆՀԲ և վերջին անգամ Հիւբշ. 363։
• ԳՒՌ.-Սչ. մարգ'արիդ, Ջղ. մարգ'արիթ. Երև. Շմ. մարքարիդ, Ալշ. Մշ. Սեբ. մարգ'-րիդ, Ախց. Կր. Մրղ. Սլմ. մարքըրիտ. Տփ. մարքրիտ (2 վանկով, առանց միջաձայն ը-ի), Ակն. Խրբ. Պլ. Ռ. Ննխ. մարքըրիդ, Ասլ. մարքըրիդ, մարքըրի*, Վն. մարկ'ըրիտ, Մկ. մmրկ'ըրիտ, Ագլ. մըրգ'mրիթ, Տիգ. մmրքրիդ, Ոզմ. մարկ'ըրէտ, Հճ. Մայգ'ա-յիդ (այս վերջինը միայն իբր յատուկ անուն գործածուած)։
• ՓՈԽ.-Justi, Dict. Kurde, էջ 404 (տե՛ս և իր Kurd. Gram. 95) հայերէնից է դնում քրդ. [arabic word] magrit «մարզարիտ», որ ան-ռուշտ ծագած է գւռ. մարգրիտ ձևից՝ ր-ի անկումով։ Բնիկ քրդ. ձևերն են mirari, mrá-ri. mervar։ Հայերէնից են թերևս նաև վրաց. მარვარიტი մարգարիտի, მარგალიჯი մար-գալիտի, թուշ. მარგალიჯ մարգալիտ, ավար. margal, բոլորն էլ նոյն նշանակութեամու