ewe, sheep.
πρόβατον ovis. Էգ ոչխար. (իսկ արաբ. մաշիահ, է ոչխար. օդիք. խաշն. թ. գօյուն)
Քա՛ղք եւ խոյք ելանէին ի վերայ մաքեաց եւ այծից։ Զխոյս՝ որ ելանեն ի մաքիսն։ Կոգի կովուց, եւ կաթն մաքեաց։ Գառինք մաքեաց.եւ այլն։
Ոչ գայլք մաքիս, եւ ոչ մաքիք աղուէսս (ծնան). (Եզնիկ.։)
• (-քւյ, -քեաց) «էգ ոչխար» ՍԳր. Եզն. Վեցօր. 190։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mak-բնաձայն արմատից. հմմտ. սանս. [other alphabet] makaka «մայող», [other alphabet] makamakā-yatē «կռկռալ (գորտի)», [other alphabet] méka-«ու-լիկ», յն. μηϰάς «մայող (այծ, մաքի)», μηϰάομαι (հոմեր. μεμηϰώς, μεμαωῖα, μαϰών) «մայել», լտ. miccio «մկկալ», գերմ. mec-kern, մբգ. mêchzen, «մկկալ», mēcke «ուլ», սերբ. չեխ. mekati, ուկր. mékaty, սլով. meketati «մայել», լիթ. mekénti «մայել, կակազել» (Pokorny 2, 256, Boisacq 631, Walde 483, Trautmann 177, Kluge 325)։
• ՆՀԲ յիշում է արաբ. մաշիահ և թրք. qoуun «ոչխար»։ Uiefenbach, Berl. Jahrb. 1843, 449 ուղիղ մեկնեց առաջին անգամ՝ համեմատելով յն. μηϰάς «այծ» բառի հետ։ Gosche 24 համարում է բը-նաձայն և կցում փռիւգ. μα, աֆղ. mikh, պրս. mīs, քրդ. mišin, սանս. mē-ša հոմանիշների հետ։ Justi, Zendsp. 221 զնդ. maēša, սանս. mešá, պրսք ოας ևն։ Տէով. Altarmen. 34 և Նախալ. 46, 97 հնխ. ma «մայել» արմատից է ռնում հյ. մայել, մաքի, սանս. mā «մա-յել», makaka «մայող», յն. μηϰάομαρ «մայել»։ Meillet, Բանաս. 1900, 110 ունի Diefenbach-ի ուղիղ մեկնու-թիւնը։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 222 պրս. makiyān (իմա՛ [arabic word] mākī «հաւ»)։
• ԳՒՌ.-Ալշ. Երև. Զթ. Կր. Մկ. Մշ. մաքի, Սլմ. Վն. մաքի, Տիգ. մmքի, Մրղ. մաքը, Ոզմ. մաք'է, Սվեդ. մագ'ա սովորաբար նշա-նակում են «էգ ոչխար», իսկ Զթ. Մկ. Սվեդ. Տիգ. ստացել են ընդհանրապէս «ոչխար» նշանակութիւնը։