• «սևամաղձ», որից մելամաղ-ձիկ, մելամաղձոտ, մելամաղձութիւն, մելա-մաղձոտութիւն. հների մէջ չէ՛ գործածուած. կայ միայն նոր գրականում, իբր «տրտում, տխուր ևն»։

• = Յն. μελαγχολία «սև մաղձ» բառից կիսովին թարգմանուած. (μέλαν «սև» պահ-ուած է, իսկ χίλοςς. «մաղձ» թարգմանուած է)։ Նոյն բառն է՝ որ թրք. եղել է malixulia, որից էլ հյ. մախուլիայ. հմմտ. «Յաւ ինչ տնկի ի նա, զոր մախուլիայ կոչեն կամ սավտայի՝ այլազգիքն». Մտթ. և ագր. 80։-Հին բժշկութեան կարծիքով մաղձը սևանա-լուց յառաջանում էր ընդհանուր տխրութիւն։

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ. նոյնը նաև Müller SWAW 41, 10։