anthem at vespers.
ՄԵՍԵԴԻ որ եւ ՄԻՍԻԴԻ. Կցուրդ երեկոյեան սաղմոսերգութեան. նուագ խորհրդաւոր՝ իբր միջանկեալ սաղմոս. (կայ յն. բառ մէսիդիս. μεσίτης , միջնորդ. որ ի հին Վարս հարց. գրի, մեսիս. մէսոն. ուր եւ կրկնի հայկականն՝ միջնորդ)
Զկնի մեսեդի եւ ուղղեսցին ասելոյ։ Երգ նոր երգեն՝ միսիդի անուանելով. որ ընդ յունարէն բարբառովն թարգմանի, այսինքն օրհնութիւնս երգել. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. եկեղ.։)
Մեսեդիք ծննդեան, յարութեան, եւ այլն. (Ժմ.։)
Զմեսեդիքն ի կարգն ասա՛ յամէն իրիկուն մեկ մի. եւ ի մեսեդոյն ձայնն զուղիցին. (Տօնաց.։)
• (գրուած նաև միսիդի) «կցուրդ երեկոյեան սաղմոսերգութեան» Յհ. իմ. ատ. և եկեղ. ժմ. 650, 733. Տօնաց. Նխ. թու. իե. Լմբ. մատ. էջ 85։
• = Յն. *μεσφδία ձևից. հմմտ. յն. μεσφδός «երկու երկար տների միջև երգուած մի-ջանկեալ կարճ տուն» (Sophocles 747բ). կազմուած է μέσος «միջին»+ ֆδή «երգ» բառերից. հյ. մեսեդի յարաբերում է *μεσφδια ձևին այնպէս, ինչպէս մեղեդի =μελφδία ձևին։ -Հիւբշ. 364։
• Հներից արդէն Յհ. իմ. եկեղ. էջ 105 մատնանիշ է անում յունարէն ծագումը. «Երգ նոր երգեն՝ միսիդի անուանելով,
• որ ըստ յունարէն բարբառովն թարգ-մանի, այսինքն է օրհնութիւնս երգել»։ ՀՀԲ ևս յունարէնից։ ՆՀԲ «կայ յն. բառ μεσιτης «միջնորդ», որ ի հին Վարս Հարանց գրի մեսիս, մէսոն, ուր և կրկնի հայկականն միջնորդ»։ Հիւնք. յն. μεσω-διϰός «միջներգական»։ Brockelmann, Ուս. փոխ. բառից, էջ 103 վերի ձևով։ Հիւբշ. 364 հանում է *μεσώδιον ձևից