metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.
Բառ ռմկ. մեդալ, միդալ. յն. մկէ՛դալլօն, լտ. մէդա՛լլում. Հանք. բովք. թ. մատէն. այսինքն հրահալելիք. եւ տեղի նոցա.
Կոչէին զայն մէդալ՝ այսինքն հեղուկ՝ կորնթոսի. (Մարթին.։)
ՄԵՏԱՂՔ ղաց. գ. Ըստ հին մատենագրաց՝ μέταλλον metallum եւ metallofodina. Տեղի տարագրութեան վասն աշխատելոյ ի բովս, որպէս յոսկեհատս, ի պղնձահատս, եւ ամենայն տեղի աքսորանաց. եւ Աքսորանք. արտասահմանութիւն, եւ Բանտ. արգելան.
Դարձցին ամենայն դատապարտեալք, որք ի քրէական մետաղս իցեն. (Թղթ. դաշ.։)
Ետ տանել ի գաղղիուս հանդերձ երկաթի կապանօք՝ դնել ի մետաղս։ Դարձոյց զամենայն հարս սուրբս, որք յաղագս ուղղափառութեանն արտասահմանեալ էին ի մետաղս. (Խոր. ՟Բ. 85։ ՟Գ. 33։)
Արտասահման եղեն ի մետաղս մշտնջենաւորս. (Սարգ. ՟բ. պ. ՟Գ։)
Պնդին ի մետաղս ահեղ հրամանիդ՝ այսականացն գումար. (Նար. ՟Ղ՟Ա։)
Ըմբռնեալ եդաւ (յովնան) յանզերծանելի մետաղս։ Զոր առեալ կիտոսին՝ եդ ի բանտի յորովայնի իւրում իբրեւ յանըմբռնելի մետաղս. (Անան. ի յովնան.։)
• , ի-ա հլ. «հանք, հրահալելիք» Մարթին. (ունի նաև մէդալ ձևով). որից մե-տաղք (անեզական) «հանք» Ոսկ. փիլիպ. էջ 430, որից էլ «հանքերի մէջ աքսոր, տա-րագրութիւն, թիապարտութիւն» Ոսկ. մտթ. Բ. էջ 634, Ա. էջ 376. Խոր. «օթևան, իջևան» Աբր. կրետ. 30, 34, 50, 86 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 130). նոր գրականի մէջ ունինք մետաղակերպ, մետաղանման, մետաղաբանական, մետաղագործութիւն, մե-տաղագործական, մետաղագործարան ևն։
• = Յն. μέταλλον «հանք, մետաղ և ջուր հանելու համար բացուած փոս, այդտեղից հանուած մետաղը» բառից։ Այս բառը հնե-րը հանում էին μεταλλάω «որոնել, խուցար-կել» բայից, իսկ այս էլ μετα «ընդ» և ἀλλα «ուրիշ» բառերից։ Նորագոյն մեկնութեամբ դրւում է μετϰλλαν «պրպտել, որոնել» բա-յից, որի բուն ծագումը անյայտ է (Boisacq 630)։ Փոխառութեամբ անցած է շատ լեզու-ների, ինչ. լտ. metallum «մետաղ, հանք», ֆրանս. métal, անգլ. metal, գերմ. Metall ևն. ոճով ասւում է լտ. damnare in me-tallum կամ condamnare ad metalla «աք-սորել, հանքային աշխատութեանց դատա-պարտել»։-Հիւբշ. 365։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։
• «անձրև». ունի միայն Բառ. երեմ. էջ 209։