cf. Մորչ.
ՄՈՐՃ կամ ՄՈՐՉ. Դալար գաւազան. ոստ. շառաւիղ. վրացերէն՝ մո՛րլի։
Հանգիցէ ի վերայ նորա հոգի աստուծոյ. ի վերայ գաւազանի, եւ կամ ծաղկի, կամ ոստոյ, կամ մորճոյ. ըստ ասելոյ ակիւղայի եւ սիմմաքոսի եւ թէոդոտոնի. (Դամասկ.։)
Կամ ա. Դալար. նոր. կանաչ.
Մորչ գաւազանն վասն բարակութեան իւրոյ կրկնի յամենայն կոյս։ Ստեղն մորչ եւ ուղիղ. (Ի գիրս առաքին.։)
• , ո հլ. «դալար գաւա-զան, ոստ, ճիւղ» Դամասկ. Վստկ. 142. Կոստ. երզն. 169. (որ և մորջ Վրդ. առ. 100). «ծառի արմատի կողքից դուրս եկած նոր ծիլ կամ ճիւղ» Սմբ. դատ. 99. «դալար, նոր, կա-նաչ, թարմ» Առաք.։ Գրուած է «մուրճ դա-լար»՝ Մոլութ. 211բ. «Յորժամ գաւազանն է մուրճ, դիւրաւ կրկնի յիւրաքանչիւր կողմն. իսկ յորժամ լինի բիրտ, փութով խորտակի, քան ուղղի».-որից մորճիկ «ոստիկ, ճիւ-կիկ» Քուչ. 47, 55. մորչել «ծլիլ կանաչիլ» Վստկ. 129 (երկուսն էլ նորագիւտ բառ)։
• Մառ, Վրդ. առ. I. էջ 20 համարում է վրացերէնից փոխառեալ. իսկ վրացին յաբեթական vrէ արմատից. հմմտ. եբր. [hebrew word] yrq «կանաչ, կանաչութիւն»։ Pe. tersson KZ 47, 280 լտ. marceo «թա-ռամիլ, թուլանալ», լիթ. mirkti «թրը-ջուիլ», կիմր. braen «փխրուն, փտած» բառերի հետ հնխ. meraq-արմատից։ Pokorny 2, 278 ընդունում է այս մեկ-նութիւնը և յիշում է մորճ բառը՝ հնխ, mer-«ջարդել» արմատի տակ։
• ԳՒՌ.-Մորճ Խրբ. «մացառ», մորճիկ Խրբ. «մացառ, նոր բուսած ծառ», Ակն. «զաւակ». մանուկ-մորճուկ Սեբ. «նորահաս՝ մատաղա-տի երիտասարդ».-Կայ նաև. Տփ. նօ՜րչի «դալար, մատղաշ» (օր. Նորչի արիվըդ պի-տի փչանայ էլի. Պէպօ 1876, էջ 43), բայց փոխառեալ է վրացերէնից, Սվեդ. մէրչ «ծա-ռի ծիլ. 2. յատկապէս բևեկնի՝ ծիլը», որից մրչիլ «ծլիլ»։
• ՓՈԽ.-Վրառ. მორჩი մորչի, ნორჩი նորչի «ճիւղ, ընձիւղ, ծիլ», ნამორჩი նամոր-չի «մատղաշ ճիւղերի մնացորդ» (նմանու-թիւնը նշանակած է նախ Brosset JAs. 1834, էջ 369, յետոյ ՆՀԲ)։