iota;
jot, tittle.
Փոքրագոյնն ի նշանագիրս եբր. քաղդ. ասոր. կոչեցեալ իօ՛տ կամ եօտ կամ եուտ. յորմէ եւ յունականն իօ՛դա ι . իբր ի, յ.
Յովտ մի, որ նշանախեց մի է. (Մտթ. ՟Ե. 18։)
Լայնաբար՝ որպէս Նիշ, կէտ.
Զտեղի արտեւանացն յովտ մի ծրագրեալ ոչ ոք կարէր նշմարել. (Կաղանկտ.։)
• «եբրայական» (yōt) գիրը՝ որ այ-բուբենի ամենափոքրիկ տառն է» Մտթ. ե. 18. «Յովտ մի՝ որ նշանախեց մի է». սրա ակնարկութեամբ՝ Քննեցէք, ասէ, զգիրս, և յոտ նշան մի՛ անցցէ. Ոսկ. ճառք 550. Յովտ մի զանց առնել ո՛չ է առանց տուժանաց Ոսկ. յհ. ա. 35. Զի եթէ յովտն նշանախեց՝ որ է մի ի փոքրկանց տառից և ունի զտեղի մեծամեծաց. Եղիշ. չրչր. 243.-լայնաբար նշանակում է նաև «կէտ, նշան». Զտեղի ար-տևանոց աչացն յովտ (յօտ) մի ծրագրեալ, որ ոչ կարէր նշմարել. Կղնկտ. հրտր. Էմ. էջ 109 (հրտր. Շահն. բ. էջ 93 այս բառը դնում է հօտ՝ համարելով գւռ. հօտ «խաղի մէջ շին-ուած փոսիկ, ուր խաղացողները վէգ, ընկոյզ ևն են նետում»)։ Բառիս գործածութեան ու-րիշ օրինակ չկայ։
• = Յն. ἰῶτα, որ յն. ι գրի անունն է. գոր-ծածուած է Ս. Գրքի նոյն համարում. եբրա-յեցերէնում նոյն գրի անունն է [hebrew word] yōd։
• Հներից Երզն. մտթ. 108 մեկնում է «Յովտ ըստ յունականին է ձայն և առ մեր՝ գիր թարգմանի»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են սեմպևանից, որ սակայն պիտի տար հյ. յոդ (=եբր. [hebrew word] yōd, ասոր. ջօ︎ уud)։