orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.
պ. նարէնգ, նարէնկ (այսինքն հրագոյն). թ. նարէնճ, նարինճ. ուստի լտ. narantium malum, pomum aureum. իտ. narancia, arancia, melarancia. Պտուղ գեղեցիկ իբրեւ ոսկի խնձոր, կամ անոյշ թուրինջ. եւ ծառ նորա. ռմկ. փօրթուգալ, եւ թուրունճ. ի Բժշկարանի եւ առ Մենինսքեայ անխտիր գնին՝ նարինճ, եւ թուրինճ. (թերեւս իբր կրկին տեսակք նոյն բերոց)։
Զոմանս (ի տնկոց) ի տունս բնակեցոյց, որպէս զնարինջ. (Մխ. առակ. ՟Ի։)
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փորթուխալ» Մխ. առակ. հների մօտ. շփոթուած է թուրինջի, լիմոնի և կիտրոնի հետ. տե՛ս ՀԲուս. § 2187. գրուած է նաև նարանճ Բժշ. առաջին ձևից են նոր գրականում՝ նարնջենի, նարնջագոյն, նա-րընջաստան։
• = Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,
• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ յիշում է պրս. թրք. լտ. ևն ձևերը։ Peterm. 26 պրս. nāranǰ։ Böttich. ZDMG 1850, 358, 178 սանս. nārangā։ Müller SW-AW 38, 580 փոխառեալ է համարում։ Տէրվ. Altarm. 23 պրս. ձևի հետ։-Նա-րինջ բառի ծագման և բոյսի նախնա-կան հայրենիքի վրայ խօսած են Pott և Rödiger ZKM 7, 114, Wilson, Four-nier MSL 1, 422, Hehn, Kulturpflan-zen, 436։
• ԳՒՌ.-Երև. նարինջ «գոյնը», Գոր. Ղրբ. Մշ. Ջղ. Շմ. նարինջ, Սլմ. նmրինջ, Սվեռ. լառանջ (վերջինիս մէջ ձայնափոխութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս սպան. naranja, laranja)։ Նոր բառեր են նարնջաքոլ «մի տեսաև ծաղիկ», նարնջի Մշ. Վն. «նարնջա-գոյն», Սվ. «նռնագոյն մի խաղող», Ղրբ. «ներկատու մի փայտ», Երև. «մի տեսակ դեղձ»։ Արդեօք այստե՞ղ է պատկանում նաև Ոզմ. նարէնջ «ներկուած թել»