s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

s.

գրի եւ յուղղականն՝ Նաւասարդի. (որպէս թէ՝ Նոր այս արդ կամ արտ. եւ կամ որպէս պ. նէվ էսիր, այս է՝ նոր ժամանակ կամ եղանակ). Առաջին ամիս հայոց եւ տարեգլուխ, ըստ շարժական տոմարի յայլեւայլ ժամանակս. եւ ըստ անշարժ տումարի յայսմաւուրց՝ որ յարմարեալ է աստուածաշնչի, կամ դարու սրբոց թարգմանչաց, համեմատ մետասաներորդ աւուր օգոստոսի.

Զնաւասարդաց ժամանակօքն։ Զտօնս նաւասարդաց. (Բուզ. ՟Դ. 15։)

Ի ժամանակի դիցն ամանորաբեր նոր պտղոց տօնին ... յօր ուրախութեան նաւասարդի աւուր. (Ագաթ.։)

Ի նաւասարդէ ի նաւասարդ. (Եղիշ. ՟Բ։)

Սկիզբն տօմարի հայոց, նաւասարդի, հոռի, սահմի, տրէ, քաղոց, եւ այլն. (Տօմար.։)

Նաւասարդոջ ըզսալ հարեալ. (Շ. վիպ.։)

Նաւասարդի՝ նոր ասի, այսինքն սկիզբն տարւոյ, կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ։ Հայոցս է ի վերայ որդւոց Հայկինն, եօթն արու, նաւասարդ, հոռի, եւ այլն. եւ երեք դուստր, մարերի, եւ այլն. եւ երկու ի վերայ եղանակացդ, մարգաց, եւ հոտից։ Իսկ աղուան ամիս նաւասարդուլ, որ է նաւասարդեցի. այսինքն ի թոռանց է, ի յուստերաց կամ ի դստերաց. (Վանակ. տարեմտ.։)

Նաւառուզ, որ թարգմանի նաւասարդ. (որպէս նոր օր. որ եւ գարնանամուտ, նէվրուզ). (Ուռպ.։)

Իսկ (Ստեփ. լեհ.) համարի զնաւասարդն եդեալ յանուն նաբոնասարայ տոմարագէտ արքայի բաբելացւոց։

• , ի-ա հլ. «հայկական տարու առաջին ամիսը՝ որ անշարժ տոմարով տևում է օգոստ. 11-սեպտ. 9» Բուզ. Կորիւն. Եղիշ. «ամանոր, նաւասարդի մէկը=օգոստ' 11 և տարեմուտ հայկական թուականի» Ագաթ. առւում է նաև ուղ. նաւասարդի Տոմար. Վպ. նակ. տարեմտ.։

• = Իրան. *navasārd հոմանիշից, որ բար-դուած է nava-«նոր» (=զնդ. naya-, պրս. [arabic word] nav, աֆղան. nau, քրդ. nu) և sārd «տա-րի» (=զնդ. ❇ sarəδa-«տարի». ոսս. särd «ամառ», սանս. [other alphabet] carad-«աշուն, տարի», պրս. ❇ sāl «տարի», քրդ. kār, sāl «տարի») բառերից։ Նոյն իրանեան բառի շարունակութիւնն են սոգդ. nausarδ ռառաջին ամիսը», խորազմ. nausarǰe (տե՛ս Nö̈ldeke, Pers. Stud. 1, 34), իսկ նրանից են փոխառեալ ասոր. [syriac word] ︎ nausardīl «ամանոր. նոր տարի» (Brockelm. Lex. syr. 202) նեստորեան nausard-el «հոգե-գալստեան եօթներորդ կիրակին, ամառնա-մուտ», յունացեալ (և ո՛չ լիւդիական. հմմտ. G. Meyer IF 1, 326) νέον σάρδιν «նոր տա-րի», թալմ. [hebrew word] navsardī(ըստ WZKM 8, 366)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] navsāl «նորատի», պհլ. [syriac word] sālak «ծեր», հյ. երիտասարդ և աւսարդ բառերը։ (Իրան. sārd բառի ծագման մասին տե՛ս Meillet MSL 23, 146, վերի ձևերի մասին Horn § 691)։ -Հիւբշ. էջ 202։

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում

• փոխառեալ։ Ոմն, Աւետաբեր 1885, էջ 82 նոր սար «լեռ», որ է դար, իբր նոր դար։

• ԳՒՌ.-Երև. նավասարթ, Ագլ. նվա՛սառդ, Ղրբ. նվա՛սարթ «նաւասարդի մէկը, որ մինչև հիմայ տօնում են. տարւայ մէջ այսօ՜ր մի-այն եփում են հերիսան, ինչպէս որ Պօլսում յունվարի 1-ին եփում են անուշապուրը», Սլմ. նավասարթ, նավըսարթ «նոյեմբերի 13-ը, երբ նախրաթողն է և երբ վարձուած ծառաները արձակւում են», Հճ. նավասօյդ՝, նավասօրդ՝։

• ՓՈԽ.-Աղուաներէն նաւասարդուլ (ըստ Վանակ. տարեմ. և Տաթև. հարց. 201 բուն նշանակում է «նաւասարդեցի» և Հայկի թոռ-ներից մէկն է1).-գրուած է նաւասարդուս կամ նաւասարդոս (ձեռ. Պարիզի Ազգ. մա-տեն. л 114, fol. 43, ըստ Dulaurier, Kech. s. la Chron. arm. 1859, էջ 167)։ Սալմաս-տի թուրքերի մէջ էլ գործածական է նավա-սարթ ձևով և «նոյ" 13, նախրաթող» նշա-նակութեամբ։