of little consequence, inconsiderable, few in number;
lesser, smaller, very slight, weak, little;
thin, slender;
base, low, vile;
not so much, less but little, not over;
ոչ ինչ —, not less, not fewer;
յաւէտ կամ —, more or less;
ոչ յաւէտ եւ ոչ —, neither more nor less;
— առնել, cf. Նուազեցուցանեմ.
ὁλίγος, ὁλιγοστός, μικρός , σμικρός, ἑλλεῖπος, ἑλάττων, -ον paucus, perpaucus, tenuis, parvus, modicus, minor, minus βραχύς brevis, exiguus. Նիազ. նուազ. սակաւ. սակաւաւոր. սուղ. պակաս. թերի. փոքր. դոյզն. դուզնաքեայ. յետնեալ. ... (իսկ պ. նիյազի ՝ է կարօտեալ).
Եղիցին աւուրք նորա նուազ։ Նուազ արարեր զաւուրս ժամանակաց նորա։ Նուազունս արարից զձեզ։ Յորս նուազունք, այսինքն ոգիք իբրեւ ութ ապրեցան.եւ այլն։
Թուի գոյացութիւն ոչ ընդունել զյաւէտն եւ զնուազն։ Առաւել ջերմ, եւ նուազ ասի։ Մեծն՝ նուազի ասի մեծ. եւ նուազն՝ մեծի ասի նուազ. (Արիստ. ստորոգ.։)
Պարտ եւ արժան է միշտ հանգէտքն զհանգիտացն ստորոգիլ. մեծ զնուազիցն, եւ նուազքն զմեծիցն ոչ եւս. (Պորփ.։)
Թէպէտեւ կարի յոյժ նուազ էին քան զնոսա, ոչ ինչ զանգիտեցին առ ի յոյժ բազմութենէն. (Եղիշ. ՟Գ։)
Քրիստոնէութիւն նուազ եւ հալածական, նորոգ սկսեալ. (Իգն.։)
Օրինակ այսմ բնութեան ոչինչ արժանաւոր ունելով՝ վարիմք նուազիւք. (Բրս. ապաշխ.։)
Որքան առաւել ես ընչեղութեամբ, այնչափ նուազ ես սիրով։ Փոքր ինչ նուազն հաւասար է ոչ միոյ (կամ ոչնչի). (Բրս. ընչեղ. եւ Բրս. յուդիտ.։ Եւ քան գայս ոչինչ նուազս խորհի կաթողիկէ եկեղեցի.)
Աթ. ի հոգին սուրբ.։
Ընդ նուազ իշխանօք (էին). այսինքն սակաւաւոր ազնուականք տիրէին նոցա. ὁλογαρχούμενοι. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)
ՆՈՒԱԶ ԱՌՆԵԼ. σμικρίνω. Սղ. ձը. 44. cf. ՆՈՒԱԶԵՑՈՒՑԱՆԵՄ։
ՆՈՒԱԶ. որպէս Նուրբ. բարակ. թափանցանց. ինճէ. նազիք.
Նուազ, այսինքն նուրբ ասի ի վերայ նորա, զամենայն ծանրութեամբ եւ հեռակցութեամբ զանց արարեալ, եւ յամենայն անարգելաբար մտեալ։ Եւ ամենայնի պատճառ է նուազ. քանզի ոչ ուրեք գտցես զնուազին էութիւն անհաղորդելի. այսպէս է առնլի նուազն ի վերայ աստուծոյ, ներգործօղ եւ թափանցիկ մինչեւ ցորոշումն սրտից. (Դիոն. ածայ.։)
• (յետնաբար ի հլ. ընտիր է յգ. նուազունք) «քիչ, պակաս, սակաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. «Բարակ, նուրբ» Դիոն. ածայ. որից նուազիլ ՍԳր. եզն. նուազեցուցանել ՍԳր. Ոսկ. մ. ա. 3. նուազութիւն ՍԳր. Սեբեր. Եւս. քր. նուազագոյն Յոբ. ժզ. 7. Եզն. Եւս. քր. Ոսկ. մտթ. Սեբեր. նուազական Ոսկ. ես. նուազուն Մծբ. ևն։
• ՆՀԲ պրս. niyāz և հյ. նիազ «կարօտ»։ Böttich. Arica 84, 406 vah արմատից, իբր զնդ. nivazaiti «ցած է տանում»։ Հիւնք. պրս. նիյազ։ Patrubány SA 2, 34 նի մասնիկով վազել բայից։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. [arabic word] nufāδ «պարէնը նւազիլ՝ պակասիլ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 450)։ Nyberg. Hilfsb. 2, 245<իրան. *ni-vaza-այն է vaz «տանիլ, քաշել» արմատից, որ ուրիշ հնդևրոպական լեզուների մէջ նաև «կըշ-ռել» նշանակութիւնն ունի. ինչ. հբգ. vāga, հիսլ. vág, շվէդ. vag, գերմ. Waage «կշիռ»։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Ջղ. Սլմ. նվազ, Ագլ. նվայզ «նիհար, վտիտ», Շմ. Տփ. նվազիլ, Մշ. նվազել «նիհարիլ», Մշ. նվըզ-րուգ=Ալշ. նվըժրուկ «նիհար, ճռզած» (մարդ, ցորենի հատիկ ևն)։