s.

texture, tissue, web, weft;
— սարդի, cob-web, spider's web;
խզել զ— կենաց, to cut the thread of life.

s.

ὔφασμα textura ἰστός tela ὐφαντός textus, textilia. Անկուած կտաւոյ. հիւսք կամ թել ձգեալ կկոցաւ. ջուլհակի բանուածք.

Կորզեաց զցիցսն հանդերձ ոստանիւն եւ ազբամբն յորմոյ անտի։ Գործ ոստայնի նկարակերպ։ Իբրեւ ոստայն սատարաց մերձ ի հատանել. (Դտ. ՟Ժ՟Զ. 14։ Ել. ՟Ի՟Ը. 6։ Ես. ՟Լ՟Ը. 12։)

Ոստայն՝ ներամսեայ գործ միոյ սատարի. եւ գոյնք վայելչականք աստուածոցն թերեւս իցեն սպիտակագոյնք յոստայնէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Ոստայն հանդերձից անկեալ լինէր. (Պտմ. աղեքս.։)

Ոստայնի գործի, եւ այլ ինչ կահ ի տունն առնիցէ. (Ոսկ. մ. ՟Գ. 6։)

Թեկղ եւս պատեցաւ զնովաւ ասպն զոստայնիւ. (Ճ. ՟Գ.։)

Սիրամարգք, որք զպայծառ եւ զանազան թեւաւորութեանն զօրէն ոստայնից տեսանելով. (Փիլ. լիւս.։)

Խզել զոստայն կենաց իմոց. (Իսիւք.։)

Մերթ թուի նշանակել եւ զգործարան ոստայնանկութեան, կամ զգործի ոստայնի.

Ոստայն, յորում անճառաբար անկաւ միաւորութեան պատմուճանն. (Պրոկղ. ի կոյսն.։)

ՈՍՏԱՅՆ ՍԱՐԴԻ. ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. ἁράχνη, ἁράχνιον araneae tela. Գործած սարդի ուռկանաձեւ առ որսալոյ զճանճս՝ նրբաթել եւ մածուցիկ, դիւրահերձ. մամուկին բանածը.

Զոստայնս սարդից անկանէին։ Ոստայնք նոցա ոչ ձորձեսցին. (Ես. ՟Ծ՟Թ. 5. 6։)

(Սարդն տքնի), մի՛ ինչ գուցէ՝ որ յօդդ թռչին, խզեսցեն զոստայնն. (Փիլ. լիւս.։)

Սարդի ոստայն. (Յոբ. ՟Ը. 14։ ՟Ի՟Է. 18։ Սղ. ՟Լ՟Ը. 12։)

Զօրէն սարդի ոստայնի լուծանի. (Ճ. ՟Բ.։)

Փոշւով եւ սարդի ոստայնիւ լցեալ. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Սարդի ոստայն ձգես՝ ծածկոյթ զերեսօքդ, զի այնպէս է ստութիւն. (Գէ. ես.։)

ՍԱՐԴԻՈՍՏԱՅՆ կամ ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. Ոստայնն սարդի. cf. Սարդ, եւ ոստայն.

Սարդիոստայնին նման. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Զհելլենական մոլորութիւնն որպէս սարոստայն եղծանէր. (Ճ. ՟Ա. (գրեալ էր՝ սարդոստայն)։)

• , ի հլ. «ջուլհակի բանուածք» ՍԳր. Ոսկ. մ. գ. 6. «ոստայնանկութեան գոր-ծիք կամ գործարան» Պրոկղ. ի կոյսն. որից ոստայն սարդի կամ սարդիոստայն (նոր գրականում կայ նաև սարդոստայն) ՍԳը. Վեցօր. 121. Ոսկ. մ. բ. 24. ոստայնանկ ՍԳր. Եփր. թգ. Սեբեր. Վեցօր. Ոսկ. ա. տիմ. թ. ոստայնանկել Ոսկ. մ. բ. 24. ոստայնանկու-թիւն Յոբ. լը. 36. ել. լե. 35. լը. 23. Վեցօր. միոստայնի Նար. խչ. ևն։

• = Կազմուած է -այն մասնիկով ոստ պարզ արմատից, որ հին մատենագրութեան մէջ չէ աւանռուած. բայց կայ նոր գաւառպևաննե-րում. հմմտ. ոստ Ղրբ. Ղզ. Շշ. «իլիկի վրայ փաթաթուելով հաւաքուած դիզուած թելը»։-Աճ.

• Böttich Rudim. 39 ասորերէն [syriac word] ջ ձևից ուղղագրեալ [syriac word] «ոստայնանկի գործարան» բառի հետ է համեմատում հյ. ոստայնարան. բայց Lag. Arm. Stud. § 1739 մերժում է. որովհետև նոյն բառի ուղիղ ձևն է ըստ ձեռ. [syriac word] <յն. ἰοτόποδες։ -Հիւնք. յն. ἰστός «ոստայն» բառից։ Bug-oe IF 1, էջ 444 ենթադրում է որ ոստ-նուլ նշանակում է նաև «գցել», և այս նշանակութիւնից է հանում ոստայն։ (Նոյնպէս է և Գաբրիէլեան ՀԱ 1911, 109)։ Patrubány ՀԱ 1908, 342 հնխ. o-sed «վրան նստիլ»։

• ԳՒՌ.-Գոր. վօ՜՛ստան, Ղրբ. վրէ՛ստան, վը՛ստան «գորգ գործելու փայտեայ կազ-մած». իսկ սարդի ոստայն բառի ձևերի վրայ տե՛ս սարդ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Միոստայնի

Ոստայնանկ, աց

Ոստայնանկեմ, եցի

Ոստայնանկութիւն, ութեան

Սարդիոստայն, ից

Voir tout