s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

s.

ՋԱԼՈՏ. Գրի եւ ՋԱԼՕՏ, ՋԱԼԱՒՏ, եւ ՋԱՅԼՈՏ.

(լծ. հյ. ջլուտ, եւ ջայլ՝ իբր խուրձ կամ բազմութիւնն գաւազանաց ի մի տրցակ. եւ թ. ջալը ). Բիր. քուք. կարիճ. արջառաջիլ, եւ գաւազան դանից.

Հրամայեաց ջալոտիւք հարկանել յերկար, մինչ ի գտնելն տւանդեաց զոդին։ Տանջել ջալոտիւք։ Ջալւտիւք հարկանել։ Ստուար ջալաւտիւք ձաղկել։ Բրօք ջարդել ... խորտակեալ ջալոտիւք. (Խոր. ՟Գ. 14։ ՃՃ.։ Սիսիան.։)

Առին քարինս եւ ջալաւտս, եւ ի գիշերի սպանին զնա. (Տէր Իսրայէլ. յունիս. ՟Ժ՟Ե.։)

Կտրէ քառասուն կաղնի ջալոտ։ Զքարասուն կաղնի ջալոտ մանրեմ ի վերայ քո։ (Ոսկիփոր.։)

Հարկանել դալար ջայլոտիւք. (Հ. օգոստ. ՟Ժ՟Թ. եւ այլն։)

Զարկուած ջալոտիցն առեալ սրբոցն՝ աւանդելով զոգիսն. (Տաղ.։)

• (գրուած նա և ջայլոտ, ջալաւտ, ջա-լօտ), ի հլ. «բիր, ծեծի գաւազան» Խոր. Սի-սիան. (Սոփերք ժբ. 33). Ոսկիփ. Յայսմ. Կիր. էջ 10. Ղև. խ. էջ 164. կայ նա և ջալոտի ձևով՝ Եփր. վկ. արև. 215 (ոչ-ոսկեդարեան), Վրք. և վկ. Ա. 100, 123։

• ՆՀԲ լծ. հյ. ջլուտ և ջայլ՝ իբր խուրձ կամ բազմութիւն գաւազանաց ի մի տրցակ, թրք. ջալը (իմա čalə) «խռիւ»։ = Եթէ իրօք տրցակ է գաւազանների, կարող է կազմուած լինել -ոտի մաս-

• նիկով և այն ժամանակ արմատը կլինի օալ, որ և տե՛ս առանձին։

• ԳՒՌ.-Սրանից է ջլատկել Սեբ. «սաստիկ ծեծել»։